Jump to content

Գիրեսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կերասուն
Giresun
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԳիրեսունի մարզ
Մակերես317 կմ²
ԲԾՄ10 մ
Բնակչություն96 948 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 454
Փոստային ինդեքս28x xx
Պաշտոնական կայքgiresun.bel.tr
Գիրեսուն (Թուրքիա)##
Գիրեսուն (Թուրքիա)

Կերասուն կամ Գիրեսուն (թուրքերեն՝ Giresun, հունարեն՝ Κερασουντα-ից, Կերասունդա), ծովափնյա հնագույն քաղաք Թուրքիայում։ Եղել է Պոնտոսի կարևոր քաղաքներից՝ Փառնակիայի և Տրապիզոնի միջև։

20-րդ դարի սկզբին ուներ 18.500 (2000 ընտանիք) խառը բնակչություն, որից 200 ընտանիք՝ հայ, 1000-ը՝ թուրք, 800-ը՝ հույն։ Հայերը զբաղվում էին պտղաբուծությամբ (հատկապես կաղնու և կեռասենու մշակությամբ), արհեստներով և առևտրով, ունեին երկու եկեղեցի՝ Սբ. Լուսավորիչ (որի գավթում գործում էին արական ու իգական վարժարաններ) և Սուրբ Սարգիս (ժայռի մեջ կառուցված)։ Կերասունում պահպանվել են բազմաթիվ հին շենքերի ավերակներ։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։

1874 թվականին քաղաքը ուժեղ տուժել է երիթուրքական արշավանքներից։ 19-րդ դարում հիմնական զբաղմունքը եղել է քաղաքային առևտուրը, զբաղվում էին ընկույզի վաճառքով։ 20-րդ դարի սկզբին քաղաքում ապրում էր 35.000 մարդ, նրանց կեսը հայեր էին, մնացածը թուրքեր, հայեր։ 1912 թվականին քաղաքում ապրել են մուսուլմաններ՝ 46 207 մարդ, հրեաներ՝ 44 214 մարդ, հայեր՝ 6 582 մարդ[1]։

Հետաքրքրի փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերասունտը հայտնի է եղել որպես բալենու քաղաք։ Հենց այստեղ էր, որ հռոմեացիներն առաջին անգամ հանդիպեցին բալ, տալով նրան «կերասունյան պտուղ» անունը, լատին․՝ cerasi։ Այստեղից էլ իտալերեն՝ իտալ.՝ ciliega, ֆր.՝ cerise, իսպ.՝ cereza, պորտ.՝ cereja, գերմ.՝ Kirsche, անգլ.՝ cherry, ռուս.՝ черешня, լեհ.՝ czereśnia[2].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  2. Талах, 2013, էջ 22

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Талах В. Н. Рожденный под знаком кометы։ Митридат Эвпатор Дионис / В. Н. Талах; под ред. В. Н. Талаха, С. А. Куприенко. — 2-е, доп. и перераб.. — Киев։ Видавець Купрієнко С. А., 2013. — 214 с. — ISBN 978-617-7085-08-8
  • Koromila Marianna The Greeks in the Black Sea. — Афины։ Panorama, 1991. — 301 с. — ISBN 960-851420-7
  • Koromδela, Marianna, Hoi Hellδenes stδe Maurδe Thalassa ։ apo tδen epochδe tou Chalkou hδos tis arches tou 20ou aiδona. — Афины։ Panorama, 1991. — 329 с. — ISBN 9608514215
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրեսուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391