Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը։ Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին և Մեծ Լոնդոն վարչական շրջանին, որը կառավարում է ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն Նյու Յորքի հետ միասին համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հուլիսի 14-ին 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում 2-1 հաշվով պարտության մատնելով Անգլիային, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
- հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի (լուսանկարում) դեմ մահափորձ է տեղի ունեցել։
- հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավար է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։
- հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ է նշանակվել Քիր Սթարմերը։
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
Վերջերս մահացածներ՝ Լիանա Իսակաձե • Լալա Մնացականյան • Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե
Գիտե՞ք, որ․․․
- ...19-րդ դարի վերջում ԱՄՆ-ի այս նահանգում ընդունվել է մի օրինագիծ, համաձայն որի՝ փոխվել է հանրահայտ թվի արժեքը։
- ․․․գյուղում (լուսանկարում) ևս կարող է կառուցվել երկնաքեր։
- ․․․ուրուգվայցի աշխարհի չեմպիոն այս ֆուտբոլիստը երբեք չի համաձայնել խաղալ մարզաշապիկի վրա հովանավորի տարբերանշանով՝ դա համեմատելով նախկինում սևամորթների քթին փակցվող սեփականատիրոջ անունով պիտակի հետ։
- ․․․փոքրիկ երեխաների լոգանքի համար նախատեսված խաղալիքները ևս կարող են դառնալ գիտական ուսումնասիրության առարկա։
- ․․․1500-ական թվականների սկզբին Նյուրնբերգում հայտնված այս ձվերը (լուսանկարում) հնարավոր էր կրել և՜ վզին, և՜ դաստակին, և՜ գրպանում։
- ...միապետի մանկության խաղընկերներից, ազնվականների զավակներից և պալատի սպասավորներից կազմված ժամանակակից ռազմական արվեստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված զվարճական բանակը հետագայում դարձել է Ռուսական կայսերական գվարդիայի հիմքը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
311 899 հոդված |
466 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Եվրո 2024
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1240 թ. — Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթանակ տարավ շվեդների նկատմամբ։
- 1606 թ. — ծնվել է Ռեմբրանդտը, հոլանդացի հայտնի գեղանկարիչ (մահ. 1669 թ.)։
- 1741 թ. — ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասավ Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, ով ոտք դրեց այնտեղ։
- 1799 թ. — հայտնաբերվեց Ռոզետայի քարը։
- 1851 թ. — տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի (նկարում) բացումը։
- 1904 թ. — մահացել է Անտոն Չեխովը, ռուս նշանավոր գրող և դրամատուրգ (ծն. 1860 թ.)։
- 1909 թ. — ծնվել է Վալտեր Արամյանը, հայ արձակագիր, թարգմանիչ (մահ. 1994 թ.)։
- 1983 թ. — Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) ռումբ պայթեցրեց Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև:
- 2009 թ. — տեղի ունեցավ Կասպյան ավիաուղիների մարդատար ինքնաթիռի վթար, որի հետևանքով մահացավ ինքնաթիռի ողջ անձնակազմը` 168 մարդ։
- 2011 թ. — Հայաստանը դարձավ 2011 թ. շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։
Օրվա պատկեր