Գորշ նյութ
Գորշ նյութ | |
---|---|
Ողնուղեղային նյարդի կազմավորում վենտրալ և դորզալ ուղիներից։ Գորշ նյութը պատկերված է ողնուղեղի կենտրոնում։ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | cell part cluster of neuraxis?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | կենտրոնական նյարդային համակարգ և գլխուղեղ |
MeSH | A08.186.211.168 և A08.186.854.348 |
Foundational Model of Anatomy | 67242 |
Terminologia Anatomica 98 | A14.1.00.002, A14.1.02.020, A14.1.04.201, A14.1.05.201, A14.1.05.401 և A14.1.06.301 |
Նկարագրված է | Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 |
Gray matter Վիքիպահեստում |
Գորշ նյութ կենտրոնական նյարդային համակարգի հիմնական բաղկացուցիչներից է։ Իր մեջ պարունակում է նեյրոնների մարմիններ, դենդրիտներ, գլիալ բջիջներ (աստրոցիտ, օլիգոդենդրոցիտ), մազանոթներ, ինչպես նաև աքսոնների սկզբնամասերը։ Սպիտակ նյութը իր մեջ պարունակում է հիմնականում աքսոններ, իսկ գորշ նյութը հիմնականում կազմված է նեյրոններից[2]։ Գույների տարբերությունը կապված է միելինի պարունակության հետ։ Գորշ նյութը բաց մոխրագույն է, վարդագույն կամ դեղին երանգավորմամբ։ Այդ երանգները հաղորդում են մազանոթները և նեյրոնների մարմինները[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է նեյրոններից և կենտրոնական նյարդային համակարգի այլ բջիջներից։ Այն առկա է գլխուղեղում, ուղեղի ցողունում, ուղեղիկում և ողնուղեղում։
Գորշ նյութը պատում է ուղեղի կիսագնդերի և ուղեղիկի մակերեսը, առաջացնելով կեղևը։ Գորշ նյութը առկա է նաև սպիտակ նյութի խորքում առանձին կուտակումների (կորիզների) տեսքով։ Այդ կուտակումներից են՝ տեսաթումբը, ենթատեսաթումբը, հիմնային կորիզները, ուղեղիկի կորիզները, սև նյութը, կարմիր կորիզը, օլիվան, գանգուղեղային նյարդերի կորիզները։
Գորշ նյութը ողնուղեղի կտրվածքի վրա ունի թիթեռի տեսք։ Այն կազմված է առաջային, հետին և կողմնային եղջյուրներից, իսկ նրանց կուտակումները ողնուղեղի ամբողջ երկարությամբ առաջացնում են առաջային, հետին և կողմնային պարանիկներ։ Աջ և ձախ կեսի գորշ նյութերի իրար հետ կապվում են գորշ կպուկի միջոցով։
-
Ողնուղեղի սխեմատիկ պատկեր։
Ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ նյութը պարունակում է ուղեղի նեյրոնների մեծ մասը։ Գորշ նյութով են կազմավորված ուղեղի տարբեր հատվածներ, որոնք պատասխանատու են շարժական և զգայական ֆունկցիաների համար[3]։
Ողնուղեղի գորշ նյութը բաժանվում է երեք եղջյուրների։
- Առաջային եղջյուրները պարունակում են շարժական նեյրոններ։ Նրանք կազմում են սինապս բրգաձև ուղիների հետ, որոնք գալիս են ուղեղի կեղևի բրգաձև նեյրոններից և պատասխանատու են մկանների շարժման համար։
- Հետին եղջյուրը պարունակում է զգայական նեյրոնների սինապսները։ Նրանք ընկալում են մարմնի զգայական ազդակները, որոնցից են՝ ցավը, հպումը, վիբրացիան, պրոպրիոցեպցիան։ Ազդակը հետագայում գնում է ողնուղեղ-տեսաթմբային ուղով դեպի կեղև։
- Կողմնային եղջյուրները պատասխանատու են վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի համար։
-
Ներդիր նեյրոններ ողնուղեղի գորշ նյութում։
-
Գորշ նյութի առանձին կուտակումներ, որոնք պատասխանատու են տարբեր ֆունկցիաների համար։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը իջեցնում է գորշ նյությի քանակը[4][5]։ Մարիխուանայի կարճ ժամանակով (30 օր) օգտագործումը կապված չէ սպիտակ կամ գորշ նյութում կատարվող փոփոխությունների հետ[6]։ Այնուամենայնիվ հետազոտություննեը ցույց են տվել, որ մարիխուանայի երկարատև օգտագործումը կապ ունի հիպոկամպում, նշահամալիրում, քունքային բլթի կեղևում գորշ նյութի ցածր քանակների հետ և գորշ նյութի բարձր քանակի հետ ուղեղիկում[7][8][9]։ Մարիխուանայի երկարատև օգտագործումը կարող է նաև վնասել սպիտակ նյութը տարիքային փոփոխությունների տիպով[10]։ Մեդիտացիան փոփոխում է գորշ նյութի կառուցվածքը[11][12][13][14][15]։ Համակարգչային խաղերով երկարատև խաղալը կարող է իջեցնել գոր՛ նյութի քանակը հիպոկամպում[16][17][18][19]։
Նմանատիպ ինտելեկտի գործակից ունեցող կանայք և տղամարդիկ ունեն գորշ և սպիտակ նյութերի տարբեր հարաբերակցություն[20]։
Հղիության ժամանակ կատարվում են որոշակի փոփոխություններ ուղեղի կառուցվածքում։ Սոցիալական ճանաչաղության համար պատասխանատու գոտիների գորշ նյութի քանակը պակասում է[21]։
Հավելյալ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարդու ուղեղի կողմնային պատկեր
-
Գորշ նյութի կուտակումների սխեմատիկ պատկեր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ 2,0 2,1 Purves D, Augustine GJ, Fitzpatrick D, Hall WC, LaMantia AS, McNamara JO, White LE (2008). Neuroscience (4th ed.). Sinauer Associates. էջեր 15–16. ISBN 978-0-87893-697-7.
- ↑ Miller AK, Alston RL, Corsellis JA (1980). «Variation with age in the volumes of grey and white matter in the cerebral hemispheres of man: measurements with an image analyser». Neuropathology and Applied Neurobiology. 6 (2): 119–32. doi:10.1111/j.1365-2990.1980.tb00283.x. PMID 7374914.
- ↑ Yang X, Tian F, Zhang H, Zeng J, Chen T, Wang S, Jia Z, Gong Q (July 2016). «Cortical and subcortical gray matter shrinkage in alcohol-use disorders: a voxel-based meta-analysis». Neuroscience and Biobehavioral Reviews. 66: 92–103. doi:10.1016/j.neubiorev.2016.03.034. PMID 27108216.
- ↑ Xiao P, Dai Z, Zhong J, Zhu Y, Shi H, Pan P (August 2015). «Regional gray matter deficits in alcohol dependence: A meta-analysis of voxel-based morphometry studies». Drug and Alcohol Dependence. 153: 22–8. doi:10.1016/j.drugalcdep.2015.05.030. PMID 26072220.
- ↑ Thayer RE, YorkWilliams S, Karoly HC, Sabbineni A, Ewing SF, Bryan AD, Hutchison KE (December 2017). «Structural neuroimaging correlates of alcohol and cannabis use in adolescents and adults». Addiction. 112 (12): 2144–2154. doi:10.1111/add.13923. PMC 5673530. PMID 28646566.
- ↑ Lorenzetti V, Lubman DI, Whittle S, Solowij N, Yücel M (September 2010). «Structural MRI findings in long-term cannabis users: what do we know?». Substance Use & Misuse. 45 (11): 1787–808. doi:10.3109/10826084.2010.482443. PMID 20590400.
- ↑ Matochik JA, Eldreth DA, Cadet JL, Bolla KI (January 2005). «Altered brain tissue composition in heavy marijuana users». Drug and Alcohol Dependence. 77 (1): 23–30. doi:10.1016/j.drugalcdep.2004.06.011. PMID 15607838.
- ↑ Yücel M, Solowij N, Respondek C, Whittle S, Fornito A, Pantelis C, Lubman DI (June 2008). «Regional brain abnormalities associated with long-term heavy cannabis use». Archives of General Psychiatry. 65 (6): 694–701. doi:10.1001/archpsyc.65.6.694. PMID 18519827.
- ↑ Jakabek D, Yücel M, Lorenzetti V, Solowij N (October 2016). «An MRI study of white matter tract integrity in regular cannabis users: effects of cannabis use and age». Psychopharmacology. 233 (19–20): 3627–37. doi:10.1007/s00213-016-4398-3. PMID 27503373.
- ↑ Kurth F, Luders E, Wu B, Black DS (2014). «Brain Gray Matter Changes Associated with Mindfulness Meditation in Older Adults: An Exploratory Pilot Study using Voxel-based Morphometry». Neuro. 1 (1): 23–26. doi:10.17140/NOJ-1-106. PMC 4306280. PMID 25632405.
- ↑ Hölzel BK, Carmody J, Vangel M, Congleton C, Yerramsetti SM, Gard T, Lazar SW (January 2011). «Mindfulness practice leads to increases in regional brain gray matter density». Psychiatry Research. 191 (1): 36–43. doi:10.1016/j.pscychresns.2010.08.006. PMC 3004979. PMID 21071182.
- ↑ Kurth F, MacKenzie-Graham A, Toga AW, Luders E (January 2015). «Shifting brain asymmetry: the link between meditation and structural lateralization». Social Cognitive and Affective Neuroscience. 10 (1): 55–61. doi:10.1093/scan/nsu029. PMC 4994843. PMID 24643652.
- ↑ Fox KC, Nijeboer S, Dixon ML, Floman JL, Ellamil M, Rumak SP, Sedlmeier P, Christoff K (June 2014). «Is meditation associated with altered brain structure? A systematic review and meta-analysis of morphometric neuroimaging in meditation practitioners». Neuroscience and Biobehavioral Reviews. 43: 48–73. doi:10.1016/j.neubiorev.2014.03.016. PMID 24705269.
- ↑ Hölzel BK, Carmody J, Evans KC, Hoge EA, Dusek JA, Morgan L, Pitman RK, Lazar SW (March 2010). «Stress reduction correlates with structural changes in the amygdala». Social Cognitive and Affective Neuroscience. 5 (1): 11–7. doi:10.1093/scan/nsp034. PMC 2840837. PMID 19776221.
- ↑ «Habitual players of action video games have less grey matter in their brain, study reveals». news-medical.net. 2017 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Playing action video games can actually harm your brain». umontreal.ca. 2018 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Collins K. «Video games can either grow or shrink part of your brain, depending on how you play». qz.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ West GL, Zendel BR, Konishi K, Benady-Chorney J, Bohbot VD, Peretz I, Belleville S (2018 թ․ մայիսի 5). «Playing Super Mario 64 increases hippocampal grey matter in older adults». PLOS One. 12 (12): e0187779. doi:10.1371/journal.pone.0187779. PMC 5718432. PMID 29211727. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Haier RJ, Jung RE, Yeo RA, Head K, Alkire MT (March 2005). «The neuroanatomy of general intelligence: sex matters». NeuroImage. 25 (1): 320–7. doi:10.1016/j.neuroimage.2004.11.019. PMID 15734366.
- ↑ Hoekzema E, Barba-Müller E, Pozzobon C, Picado M, Lucco F, García-García D, Soliva JC, Tobeña A, Desco M, Crone EA, Ballesteros A, Carmona S, Vilarroya O (February 2017). «Pregnancy leads to long-lasting changes in human brain structure». Nature Neuroscience. 20 (2): 287–296. doi:10.1038/nn.4458. PMID 27991897. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.