Jump to content

Գունավոր մատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունավոր մատիտներ

Գունավոր մատիտ, նկարչության գործիք։ Այն իրենից ներկայացնում է նեղ, պիգմենտավորված միջուկ, որը մտցված է փայտյա գլանաձև պատյանի մեջ։ Ի տարբերություն գրաֆիտի կամ ածխի մատիտի՝ գունավոր մատիտի միջուկն ունի յուղային կամ մոմե հումք և պարունակում է պիգմենտների,հավելումների և դրանք կապակցող բաղադրատարրերի այլ համաչափություն։ Լուծվող մատիտները և գունամատիտները նույնպես արտադրվում են որպես գունավոր միջուկներ՝ մեխանիկական մատիտների համար։

Գունավոր մատիտների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտները կարող են տարբերվել որակով և օգտագործման հարմարավետությամբ։ Միջուկի պիգմենտի կոնցենտրացիան, պիգմենտների լուսակայունությունը, երկարակեցությունը և միջուկի փափկությունը բրենդի ու նրա շուկայական գնի հիմնական ցուցանիշներն են։ Յուղամատիտների կամ մոմե հումքով մատիտների և ջրում լուծվող գունավոր մատիտների միջև էական տարբերություն չկա։ Չնայած դրան՝ որոշ արտադրողներ ջրում լուծվող մատիտները գնահատում են որպես նվազ լուսակայուն։ Գունավոր մատիտների՝ որպես նկարչության գործիքի տարածվածության աճը հիմք դարձավ “Colored Pencil Society of America” [CPSA]-ի[1] հիմնադրման համար։ Այս ասոցիացիան հիմնադրվել է 1990 թվականին՝ որպես կոմերցիոն ընկերություն, որը նվիրված էր 18 տարեկանից բարձր այն նկարիչներին, ովքեր նկարում էին գունավոր մատիտներով։ CPSA-ը գունավոր մատիտները ներկայացնում է ոչ միայն որպես արվեստի գործիք, այլև ձգտում է ստանդարտներ սահմանել՝ գունավոր մատիտներ արտադրողների համար։ Մյուս երկրները, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և Մեքսիկան[2][3][4] իրենց կազմակերպությունները և համայնքները ձևավորել են այն նկարիչների համար, ովքեր օգտագործում են գունավոր մատիտներ։ Սովորաբար գունավոր մատիտները պահվում են գրչատուփերի մեջ՝ մեխանիկական վնասվածքներից խուսափելու նպատակով։

Գունավոր մատիտների պատմությունը մինչև վերջ վերծանված և բացահայտված չէ։ Մոմե հումքով մատիտի մասին հիշատակվում է հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի[5] աշխատություններում։ Մոմի հիման վրա պատրաստված նկարչական նյութերն օգտագործվել են հարյուրամյակներ շարունակ՝ պահպանելով իրենց վառ գույները և բնական տեսքը։ Չնայած այն հանգամանքին, որ գունավոր մատիտները տասնամյակներ շարունակ գործածվում էին մակերևույթի վրա «ստուգման և նշագրման համար», միայն 20-րդ դարի սկզբում այն սկսեցին արտադրել նկարիչների համար անհրաժեշտ որակով։ Արտադրողները, ովքեր առաջինն սկսեցին նկարիչների համար նախատեսված գունավոր մատիտների արտադրությունը, 1908 թվականին ներառում են Faber-Castell-ը, 1924 թվականին՝ Caran d’Ache-ն, հետո նաև՝ Berol Prismacolor-ը (1938 թվականին)[6]։ Այլ հայտնի արտադրողներ են Blick Studio-ն, Bruynzeel-Sakura-ն, Cretacolor-ը, Derwent-ը, Holbein-ը, Koh-i-Noor Hardtmuth-ը, Lyra-ն, Mitsubishi-ն, Schwan-Stabilo-ն և Staedtler-ը։ 2016 թվականին՝ եծահասակաների համար նախատեսված գունազարդման գրքի[7] և ամենօրյա գունազարդման գրքի[8] ի հայտ գալով պայմանավորված՝ ԱՄՆ-ում գունավոր մատիտների վաճառքը եռակի աճ գրանցեց։ Վերջին տարիների ընթացքում գունավոր մատիտները կիրառվում են արտ-թերապիայում և ռեաբիլիտացիայում[9]։

Օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտները օգտագործվում են պրոֆեսիոնալ նկարիչների կողմից տարբեր ոլորտներում՝ նկարելիս, նկարազարդումներում, կոմիքսներում, տեխնիկական նկարումներում, գովազդում, անիմացիայում։ Գունավոր մատիտները կարող են ցույց տալ բարձրակարգ պիգմենտներ, կապող նյութեր, փայտե հիմք, գույնի ընտրություն[10]:

Գունավոր մատիտները վաճառվում են առանձին, նախապես որոշված գունային գամմաներից կազմված տուփերով, կամ տուփերով, որոնցում գույների քանակը կարող է փոխվել՝ չորսից մինչև մի քանի հարյուր։

Գունավոր մատիտով ավանդական նկարազարդման տեխնիկայում օգտագործվում է ավելի կամ պակաս կոշտ թուղթ՝ կախված ցանկալի արդյունքից։ Ներկումը կատարվում է թեթև հաջորդական շտրոխներով խոշոր տեսանկյունից, շտրոխներով, որոնք հետո հնարավոր է խաչաձևել և հնարավոր է’ծածկել այլ գույներով՝ ստանալու համար ամենատարբեր երանգները։

Երեխաների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտները ավանդաբար ասոցացվում են երեխաների ստեղծագործական ժամանցի և դպրոցական պարապմունքների հետ՝ իրենց չլցվող հատկության և օգտագործման հեշտության շնորհիվ[11][12]: Այս ոլորտում նրանց մրցակից են մարկերները։ Իրենց արտադրության (ծանր մետաղների վրա հիմնված ներկանյութերի՝ ինչպես քրոմը կամ կադմիումը, ծածկված փայտը) շնորհիվ մատիտները կարող են պարունակել նյութեր, որոնք երեխաների համար թունավոր են։ Առաջարկվում են որոշակի ոչ թունավոր այլընտրանքներ։ Գունավոր մատիտներով երեխաները կարող են նկարազարդել գրքերի էջերը։ Մինչև 1930-ականները, գրքերը նախագծված էին այնպես, որ նախատեսված էին ներկելու համար և ոչ թե գունավորելու[13][14]:

Անգործուն երկնագույն մատիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտի հատուկ տեսակ է անգործուն երկնագույն մատիտը՝ դասական մատիտի կամ մինի համար նախատեսված մինի ձևով, որն ունի միայն մեկ գույն՝ բաց կապույտը, որի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն չի հայտնաբերվում բարձր հակադրությամբ լուսանկարիչի միջոցով գծային վերարտադրման ժամանակ։ (լիթո թուղթ), կամ կարող է հեշտությամբ հեռացվել սկանավորման կարգավորմամբ։ Անգործուն երկնագույն մատիտն օգտագործվում է գրաֆիկական դիզայնում, կոմիքսներում, մանգայում, անիմացիայում, սև ու սպիտակ փաստաթղթերում[15][16]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About CPSA». Colored Pencil Society of America. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «UK Coloured Pencil Society». UKCPS, Artist 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Coloured Pencil Society of Canada». Coloured Pencil Society of Canada. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Lindhardt, Belinda. «Australian Coloured Pencils Network». Australian Coloured Pencils Network. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Girdler, Jr., Reynolds (1967). Crayons in the History of the Arts. National Art Education Association. էջ 31. JSTOR 3190944.
  6. Ellis, Margaret. «Categories of Wax-Based Drawing Media». waac newsletter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Johanna Basford Coloring Books».
  8. «Paper diary with coloring pages». ISBN 0692593209.
  9. «Why adult coloring books are good for you - CNN».
  10. «Colored Pencils». www.art-is-fun.com. Վերցված է 2024-09-07-ին.
  11. «Colored Pencils vs Markers: Which is a Better Choice?». artltdmag.com. Վերցված է 2024-09-07-ին.
  12. «Mastering Coloring: Essential Tips for Beginner Colorists». proactivecreative.com. Վերցված է 2024-09-07-ին.
  13. «Why Adult Coloring Books are so Popular». www.pilgrimsoul.com. Վերցված է 2024-09-07-ին.
  14. «7 Spooktacular Reasons Halloween Coloring Pages Are a Blast». mycolor.school. Վերցված է 2024-09-07-ին.
  15. «Why Is Everyone Using Blue Pencils». www.lothlenan.com. Վերցված է 2024-09-07-ին.
  16. «Different Classifications and Types of Pencils». www.historyofpencils.com. Վերցված է 2024-09-07-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունավոր մատիտ» հոդվածին։