Jump to content

Գրոսգլոկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոսգլոկներ
Տեսակլեռ
Երկիր Ավստրիա
Վարչատարածքային միավորHeiligenblut? և Kals am Großglockner?
ԼեռնաշղթաGlockner Group?
Բարձրությունը ծովի մակարդակից3798 մետր
Հարաբերական
բարձրություն
2428 մետր
Պահպանման տարածքԲարձր Տաուրեն
Գրոսգլոկներ (Ավստրիա)##
Գրոսգլոկներ (Ավստրիա)

Գրոսգլոկներ[1] (գերմ.՝ Großglockner), Ավստրիայի ամենաբարձր լեռը (3798 մ)։ Տեղակայված է Կարինտիա և Արևելյան Տիրոլ երկրամասերի սահմանագծին։

Ունի երկու գագաթ՝ Գրոսգլոկներ և Կլայնգլոկներ (3770 մ)։ Նրա ստորոտին փռված է Ավստրիայի ամենաընդարձակ սառցադաշտը՝ Պաստերցեն։ Լեռնագագաթն առաջին անգամ նվաճվել է 1800 թվականի հուլիսի 28-ին։ Գագաթ են բարձրացել Մարտին Ռայխերը (գերմ.՝ Martin Reicher), Մաթիաս Հաուտցենդորֆերը (գերմ.՝ Mathias Hautzendorfer)՝ երեք այլ լեռնագնացների հետ։

Գրոսգլոկներն աչքի է ընկնում գեղատեսիլ բնապատկերներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Атлас мира. Карта «Австрия» (масштаб 1:1 900 000). — Роскартография, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոսգլոկներ» հոդվածին։