Jump to content

Դամաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դամաններ, ճարպուկներ (հին հունարեն՝ ὕραξ), պրիմիտիվ, բուսակեր կաթնասունների կարգ։ Մարմնի երկարությունը 30-60 սանտիմետր է, բաշը՝ մինչև 4,5 կիլոգրամ։ Արտաքին տեսքով և ատամների կազմությամբ նման են կրծողներին, ծագումով մոտ են փղերին։ Գլուխը մեծ է, երկատված դնչով, վերջավորությունները կարճ են, ուժեղ։ Մորթին խիտ Է, դարչնամոխրագույն։ Մեջքի կենտրոնում ունեն մազազուրկ հատված, որտեղ բացվում են բազմացման ժամանակ խիստ հոտ արձակող խողովակաձև գեղձերի ծորանները։ Հղիությունը 7-7,5 ամիս է ունենում են 1-6 ձագ։ Հայտնի է 3 սեռի 9 տեսակ՝ տարածված Առաջավոր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 271