Jump to content

Դամրակ (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամրակ
հոլ.՝ Damrak
Երկիր Նիդերլանդներ
Գտնվում էԱմստերդամ
ՏեղանքԱմստերդամ-Սենտրում

Դամրակ (հոլ.՝ Damrak), փողոց Ամստերդամի կենտրոնում, նախկին ջրանցք։ 1845-1883 թվականներին, ջրանցքն անցնում էր Կենտրոնական երկաթուղային կայարանի և Դամ հրապարակի միջով, հյուսիսից հարավ։ Սա գլխավոր փողոցն է, որի միջոցով մարդիկ գնում են երկաթուղային կայարանից, դեպի Ամստերդամի կենտրոնը։ Այս փողոցի վրա են գտնվում Ամստերդամի մշակութային կենտրոնները, շատ սրճարաններ և արհեստագործական խանութներ ու թանգարաններ։ Դամրակի և Ռոնկի փողոցների խաչմերուկում գտնվում է պատմական Դամ հրապարակը։

Նաև այս փողոցի վրա է գտնվում, Եվրոպայի առաջին տարադրամի ֆոնդային բորսայի շենքը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված մի քանի այլ շենքեր, որոնք կառուցվել են քսաներորդ դարի սկզբին, "Damrak" տերմինը դարձել է Ամստերդամի ֆոնդային բորսայի խորհրդանիշը, ինչպես Ուոլլ փողոցը Նյու-Յորքի ֆոնդային բորսայի խորհրդանիշը։