Jump to content

Դդմիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դդմիկներ
Կտրատված դդմիկ

Դդմիկ, կարծրակեղն դդումի թփուտային այլատեսակ։ Միամյա, միատուն բույս է՝ ուղիղ, չճյուղավորված ընձյուղներով։ Ծաղիկները միասեռ են, մեկական, դեղին։ Պտուղը գլանաձև է, մատղաշ վիճակում՝ բաց կանաչավուն, փափուկ կեղևով, հասունանալիս կեղևը կարծրանում է։ Դդմիկը վաղահաս Է։ Հավաքում են 7-10 օրական, մանր, նուրբ կեղևով, չհասունացած սերմերով պտուղները։ Օգտագործվում է զանազան ճաշատեսակների մեջ և պահածոների արդյունաբերությունում (խավիար, տապակած և լցոնած պահածոներ), հասունացած պտուղը՝ որպես կեր։ Ցանում են վաղ գարնանը (համեմատաբար ցրտադիմացկուն է), իսկ Արարատյան դաշտում՝ նաև ամռանը և աշնանը՝ թթու դնելու համար։

Բուժիչ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դդմիկը հարուստ է բջջանյութով, որի շնորհիվ ուժեղանում են աղիքների գալարակծկանքը, և այդպիսով ակտիվանում է մարսողությունը։ Այն բարենպաստ է ազդում արյունաստեղծման վրա։

Դդմիկը օրգանիզմում առաջացնում է շուտ հագենալու զգացողությունը, և այն մտցնելով օրաբաժնի մեջ՝ կարելի է հրաժարվել ուրիշ ավելի շատ կալորիականություն պարունակող սննդից։ Դդմիկի անմիջական բուժիչ նշանակությունը նույնն է, ինչպես դդմինը, սակայն սերմերը գրեթե չեն օգտագործում բժշկության մեջ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդմիկ» հոդվածին։