Դեպի անտառը, որտեղ կայծկլտում են լուսատտիկները
Դեպի անտառը, որտեղ կայծկլտում են լուսատտիկները 蛍火の杜へ | |
---|---|
Ժանր | ռոմանտիկա, դրամա, միստիկա, ողբերգություն |
Երկիր | Ճապոնիա Ճապոնիա |
Պրեմիերա | 2011 թվականի սեպտեմբերի 17 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Օմորի Տակախիրո |
Տևողություն | 45 րոպե |
IMDb | ID ID 2061702 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Hotarubi no Mori e (ճապ.՝ 蛍火の杜へ Հոտարուբի նո մորի է, Անտառում, որտեղ կայծկլտում են լուսատտիկները)՝ Միդորիկավա Յուկիի շոջո-մանգան առաջին անգամ լույս է տեսել 2002 թվականի հուլիսին, LaLa DX ամսագրում:Այն նաև 2003 թվականի հուլիսին և 2011 թվականի սեպտեմբերին վերահրատարակվել է, որպես երկու տարբեր նորավեպ։ «Hotarubi no Mori e» պատմությունը հետագայում ռեժիսոր Տակախիրո Օմորիի և Brain’s Base ստուդիայի ջանքերով ստացել է անիմացիոն ֆիլմի տեսք, որը էկրանիզացվել է ճապոնիայում 2011 թվականի սեպտեմբերին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոտարու վեցամյա աղջիկը մոլորվել է կախարդված անտառում։ Այնտեղ նա հանդիպում է մի դիմակով երիտասարդ, որի անունը Գին է։ Գինը անտառային հոգի է, որը մեկ մարդու հպումից կարող է հալվել։ Շնորհիվ իր նոր ընկերոջ Հոտարուն դուս է պրծնում անտառից, բայց հաջորդ օրը կրկին վերադառնում, որ հանդիպի Գինի հետ...
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոտարու Տակեգավա (ճապ.՝ 竹川 蛍 Տակեգավա Հոտարու)՝ գլխավոր հերոսուհին։ Անիմեի սկզբում նա վեցամյա աղջիկ էր։ Կորչելով անտառում, հանդիպեց Գինին։ Այդ պահից սկսած նա ամեն տարի՝ ամռանը ժամանում է իր պապիկի տուն, որպեսի գնա անտառ Գինի մոտ։ Ժամանակի հետ փոքրիկ աղջիկը մեծանում է և դառնում գեղեցիկ օրիորդ։ Նա սիրահարվում է Գինին։ Բայց ամառային կառնավալի ժամանակ մի հոգի– երեխա է ընկնելուց լինում և Գինը նրան փրկում է, բայց պարզվում է, որ այդ երեխան մարդ է լինում։ Գինը սկսեց կորչել, հալվել և նրանք առաջին ու վերջին անգամ գրկախառնվեցին։
Սեյու՝ Սակուռա Այանե
Գին (ճապ.՝ ギンԳին)՝ գլխավոր հերոս։ Մարդ։ Վաղ մանկության հասակում նրան թողել են անտառում, բայց անտառային աստվածը խղճալով նրան՝ կերպարանափոխեց հոգու։ Սակայն կախարդանքը թույլ է լինում և, եթե Գինին մարդ դիպչի նա անհետանա։ Նա մենակ էր, մինչև որ անտառում չհանդիպեց աղջկան՝ Հոտարուին։ Ժամանակի ընթացքում սիրեց նրան։ Երբ նա դիպչեց մարդու, նա ուրախ էր, որ վերջապես կարող էր գրկել Հոտարուին։
Սեյու՝ Ուտիյամա Կոկո
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտակա Սիդզուրու (ճապ.՝ おおたか静流)– «Ամառվա տեսիլքներ» (ճապ.՝ 「夏を見ていた」 Նացու օ միտեիտա)
- Պաշտոնական կայք
- Andy Hanley Anime Review: In the Forest of the Fireflies Light UK Anime Network (2011 թ. հոկտեմբերի 15)
Ստեղծագործության տվյալների բազաներ
|