Դժգույն գարշասունկ
Դժգույն գարշասունկ | |
Դժգույն գարշասունկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Ճանճասպանայիններ (Amanitaceae) |
Ցեղ | Ճանճասպան (Amanita) |
Տեսակ | Դժգույն գարշասունկ (A. phalloides) |
Միջազգային անվանում | |
Amanita phalloides |
Դժգույն գարշասունկ (լատին․՝ Amanita phalloides), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացու թունավոր սունկ է, որի 5-15 սմ տրամագծով, ձիթապտղագույն, կանաչավուն, սպիտակավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, հարթ եզրերով, մետաքսանման գլխարկը ընդհանուր ծածկոցի մնացորդներով է։ Սունկն ունի սպիտակ պտղամիս, թիթեղներ և ոտիկ։ Հասուն և չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ։ Սպիտակ թաղանթանման օղակով ոտիկը 6-12 x 1,5-2 սմ է, հիմքի մոտ՝ ուռուցիկ, ազատ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ 8-12 x 7-9 մկմ, անգույն, օվալաձև սպորները հարթ են, ամիլոիդ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ամերիկան, Աֆրիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ասիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայաստանում այս սնկի եզակի պտղամարմինները հայտնաբերված են Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավան քաղաքի շրջակայք, Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում և Ապարանի ֆլորիստիկական շրջանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է հողի վրա, լայնատերև, փշատերև և խառը անտառներում, 1100-1800 մ բարձրության վրա, հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում փշատերև և սաղարթավոր անտառների ծառատեսակների, հիմնականում կաղնու հետ։ Օգտագործվում է բժշկության մեջ[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում պահպանվում է Դիլիջան ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժգույն գարշասունկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժգույն գարշասունկ» հոդվածին։ |
|