Դյումա Քի
Դյումա Քի անգլ.՝ Duma Key | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական սարսափ և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2008 |
Նկարագրում է | Ֆլորիդա |
Նախորդ | Բջջային հեռախոս |
Հաջորդ | Under the Dome? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 22, 2008 |
OCLC | 457303476 և 154662628 |
Պարգև(ներ) |
«Դյումա Քի» (անգլ.՝ Duma Key), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի սարսափ վեպ՝ գրված 2008 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարական կապալառու Էդգար Ֆրիմանտլը վթարի է ենթարկվում, որի արդյունքում ստանում է գլխուղեղի վնաս ու զրկվում աջ ձեռքից։ Չդիմանալով ծանր դրությանը և ջղայնության բռնկումներին՝ իր կին Պեմը, որի հետ նրանք միասին ապրել էին 25 տարի, որոշում է բաժանվել։
Հոգեբան Կեյմենտը հանկարծակի կատաղության բռնկումները ճնշելու համար Էդգարին տալիս է քրջե տիկնիկ Ռեբային և խորհորդ տալիս փոխել շրջապատը՝ գնալ հանգստի։ Էդգարը հայտնվում է Դյումա Քի կղզում, որտեղ ծանոթանում է նախկին փաստաբան Ուայրմանի հետ, ով խնամում էր Ալցհայմերի հիվանդությամբ տառապող ծեր Էլիզաբեթ Իստլեյիկին։
Ֆրիմանտլը զբաղեցնում է տունը, որը կոչվում էր «Վարդագույն կույտ», և իր մեջ հայտնաբերում է նկարիչ-պրիմիտիստի տաղանդ։ Սկզբում իր նկարները ընդամենը սովորական բնապատկերներ են, բայց աստիճանաբար նա նկատում է, որ նկարվածը իրկականում է միստիկ մութ հոգու շնորհիվ, որը նյութականացվում է մտացածին «Պերսե» նավ-ուրվականի տեսքով (հղում է Պերսեփոնեին՝ հունական դիցաբանություն մեջ Հադեսի կնոջը) և ձգտում կլանել հնարավորինս շատ հոգիներ։ Էդգարը որոշում է վերջ դնել Դյումա Քիում կատարվող մահերին, բայց Պերսեն հասցնում է վաճառված կտավների միջոցով սպանել իր դուստր Իլզեին։ Ուայրմանը և օգնականները լապտերի փորձանոթի և քաղցրահամ ջրի միջոցով հաղթում են Պերսեին։ Արդյունքում Էլիզաբեթին խաղալիքը՝ Պերսեփոնեի ֆիզիկական շտեմարանը, թաղվում է արծաթյա անոթում՝ քաղցրահամ լճի ամենախորը հատվածում։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդգար Ֆրիմանտլ — գրքի գլխավոր հերոսը, վթարում ձեռքը կորցրաց նախկին կապալառու։
- Ջեռոմ Ուայրման — Էդգար Ֆրիմանտլի հարևանը, ապրում է «El Palacio de Asesinos»-ում։
- Էլիզաբեթ Իստլեյիկ — ծեր կին, ով գտնվում է Ջեռոմ Ուայրման խնամակալության ներքո։
- Ջեք Քանտորի — Էդգար Ֆրիմանտլի օգնականը։
Անվանակոչումը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Duma Key» հորինված կղզու անունն է։ Հեղինակի խոսքերին համաձայն՝ ճիշտ արտասանությունն է «Դումա Քի»[2]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատների արձագանքը ընդհանուր առմամբ դրական էր, որոշ բացասական գնահատմամբ, որոնք, սակայն, զիջում էին դրականին, ինչը հիշատակվել է USA Today-ի կողմից, իսկ Քինգը այդ հոդվածում նշել է, որ ամենի պատճառը երկրորդական արդյունքն էր. «Ժամանանակից տեսաբաններից շատերը մեծացել են կարդալով իմ գրականությունը։ Ծեր քննադատների մեծամասնությունը, ովքեր կարդացել են ամենը, ինչ ես գրել եմ, կամ մահացած են կամ թոշակի են անցել»[3]։
New York Times-ը տպագրել է Ջանետ Մասլինի բավականին դրական արձագանքը, ով վեպը կոչել է «անկեղծ ու պատճառաբանված» և բարձր գնահատել հակիրճությունը և հերոսների բնութագիրը, ինչպես նաև գրքի վերջին մեկ երրորդի արագ տեմպը և, միաժամանակ, քիչ խանդավառությունը։ Մարկ Ռաների դրական արձագանքը հրատարակվել է Seattle Times-ում, որը քննադատել է Քինգի ոչ օրիգինալության և չափից դուրս երկար նկարագրության համար, սակայն գովերգել Քինգի կերպարները և վեպի սարսափազդու մթնոլորտը[4]։
Րիչարդ Ռեյները Los Angeles Times-ի նկարագրության մեջ վեպն անվանեց «գեղեցիկ, սարսափելի գաղափար» և գովեց երկիր իջեցված հերոսների համար։ Բայց, միևնույն ժամանակ, նա հիացած էր գրվածքի ոճով.
Նա (Քինգը) ինչպես միշտ գրում է էներգիայով և հաճույքով, սրամտությամբ և ճկունությամբ, ինչի համար էլ քննադատաները հաճախ ունակ չեն լինում նրան պատվով ներկայացնել։ |
Նա քննադատում է Քինգին իր օրիգինալության և իրտեսության կորուստի համար, հայտնելով, որ «սարսափելի և շատ հարցերում վախենալու գրքի երկու երրորդը որոշ չափով անորոշանում է, երբ ծովերի հրեշը, զագահարելով, դուրս է գալիս օվկիանոսից»։ Բացի այդ, Boston Globe-ի բնութագիրը, գրված Էրիկա Նունանի կողմից, վեպը կոչել է «բարի գալուստ հետ»՝ Քինգի լավագույն վեպերի ոճին[5]։
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի էկրանավորումը մշակման փուլում էր, սակայն նախագիծը կանգ է առել[6][7]։
Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իսրայելի ազգային գրադարան — 1892.
- ↑ YouTube — Stephen King Discusses New Book — Duma Key
- ↑ «'Duma Key' finds Stephen King stepping into his own life - USATODAY.com». usatoday30.usatoday.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Books | Stephen King's absorbing new thriller, "Duma Key" | Seattle Times Newspaper». seattletimes.nwsource.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «In 'Duma Key,' Stephen King ponders horrors of the creative mind - The Boston Globe» (անգլերեն). archive.boston.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Stephen King sold another book to Hollywood this week. Are there any left that aren't movies or TV series?». 2019 թ․ ապրիլի 17.
- ↑ «EXCLUSIVE: Taylor Hackford in Talks to Direct Stephen King's 'Duma Key' Adaptation». 2019 թ․ փետրվարի 11.
|