Դուա Լիպա (անգլ.՝ Dua Lipa, օգոստոսի 22, 1995(1995-08-22)[2], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), ալբանական ծագմամբ բրիտանացիերգչուհի, երգահան, մոդել[24]։ Տասնչորս տարեկանում սկսել է Յութուբ ներբեռնել Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերի քավեր տարբերակները։ 2015 թվականին պայմանագիր է կնքել Warner Bros. Records ընկերության հետ և շուտով թողարկել է իր առաջին սինգլը։ 2016 թվականի դեկտեմբերին The Fader ամսագրի աջակցությամբ նկարահանվել է երգչուհուն նվիրված վավերագրական ֆիլմ՝ See in Blue[25]։ 2017 թվականի հունվարին երգչուհին արժանացել է EBBA Public Choice Award մրցանակի[26]։ 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է «Dua Lipa» դեբյուտային ալբոմը։ Ալբոմից առանձին թողարկվել են յոթ սինգլներ, որոնցից երկուսը՝ «Be the One» և «New Rules» երգերը, ընդգրկվել են հիթ-շքերթների առաջին տասնյակներում։
Դուա Լիպան ծնվել է 1995 թվականի օգոստոսի 22-ին Լոնդոնում[27]։ Նրա անունը (Դուա) ալբաներենից թարգմանած նշանակում է «ես սիրում եմ», «ես ուզում եմ» կամ «ես կարիք ունեմ»[28]։ Նրա ծնողները Կոսովոյի էթնիկ ալբանացիներից են, որոնք լքել են Պրիշտինան 1999-ական թվականներին[27]։ Լիպան կրթություն է ստացել Sylvia Young Theatre Schoolruen-ում[29]։ 2008 թվականին իր ընտանիքի հետ միասին երգչուհին վերադառնում է Կոսովո։ Այդ ժամանակ երկիրը հռչակել էր իր անկախությունը Սերբիայից։ 15 տարեկան հասակում նա կրկին ուղևորվում է Լոնդոն, քանի որ ցանկանում էր շարունակել իր երաժշտական կարիերան։ Լոնդոնում նա սկսում է ապրել իր ընկերների հետ[30]։ 16 տարեկան հասակում սկսում է իր մոդելի կարիերան[31]։
Լիպայի հայրը ինչ-որ ժամանակ եղել է ռոք-երաժիշտ, և աղջիկը մեծացել է լսելով թե ինչպես է հայրը երգում[29]։ 14 տարեկան հասակում ապագա երգչուհին սկսում է YouTube-ում ներկայացնել իր սիրելի երգերի քավեր տարբերակները, որոնց շարքերում հիշատակվում էին Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերից[31][32]։
2014 թվականին Լիպան սկսում է Warner Bros. Records լեյբլի անվան տակ աշխատել իր նորամուտային ալբոմի վրա[31]։ Նույն թվականի օգոստոսին նա թողարկում է իր նորամուտային սինգլը՝ «New Love»-ը[33], որի պրոդյուսերներն համարվում էին Էմիլի Հեյնին և Էնդրյու Ուոտը[31]։ 2015 թվականի հոկտեմբերին[34] կայանում է «the Oneruen» սինգլի պրեմիերան։ Երգի հեղինակը Լյուսի «Փոուս» Թեյլորն էր[28]։ Իր երգերի մասին Լիպան ասել է. «„Be the One“-ը իմ թողարկվելիք ալբոմի միակ երգն է, որի հեղինակը ես չեմ։ Այնուամենայնիվ ես չեմ կարող այն չընդգրկել իմ ալբոմի մեջ. այն իմ սիրելի երգն է»[32]։