Դևիդ Արքեթ
Դևիդ Արքեթ անգլ.՝ David Arquette | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Bentonville, Warren County |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, կոմպոզիտոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Քորթնի Քոքս |
Ծնողներ | հայր՝ Լյուիս Արքեթ, մայր՝ Brenda Denaut? |
Երեխաներ | Coco Arquette? |
David Arquette Վիքիպահեստում |
Դևիդ Արքեթ (անգլ.՝ David Arquette, սեպտեմբերի 8, 1971[1][2], Bentonville, Warren County), ամերիկացի դերասան, պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր), պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքեթը ծնվել է Վիրջինիա նահանգի Բենտովիլ քաղաքում։ Նա դերասան Լյուիս Արքեթի (1935-2001) և նախկին դերասանուհի, բանաստեղծուհի և թերապևտ Բրենդա Օլիվիայի «Մարդի» Նովակի (1939-1997) կրտսեր երեխան է։ Նրա եղբայրներն ու քույրերը՝ Ռոզաննան, Ռիչմոնդը, Փաթրիշան և Ալեքսիսը ևս դարձել են դերասաններ։
Ըմբշամարտի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]World Championship Wrestling (2000)
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին՝ World Championship Wrestling-ից (WCW) հետո լույս է տեսել «Պատրաստ են մարտին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղացել է Արքեթը։ Ֆիլմի թողարկումից հետո WCW-ն նրան ներառել է իր սյուժետային գծում։ WCW-ում Արքեթի առաջնաելույթը տեղի է ունեցել ապրիլի 12-ին։ Ծրագրի սկզբում նա նստած էր հանդիսատեսի հետ, սակայն հետո դուրս է գալիս ռինգ և մասնակցում Էրիկ Բիշոֆի և նրա New Blood թիմի հետ մարտին[3]։ Դրանից հետո Արքեթը դաշինքի մեջ է մտել Քրիս Կանյոնի և այդ ժամանակ WCW չեմպիոն Դայմոնդ Դալաս Փեյջի հետ։ Ապրիլի 24-ին նա օգնել է Արքեթին WCW Monday Nitro հաղորդման ժամանակ մենամարտում հաղթել Բիշոֆին[4]։ Հաջորդ Thunder էպիզոդի ընթացքում (ապրիլի 26) Արքեթը Փեյջի հետ մասնակցել է թիմային մենամարտի Ջեֆ Ջարեթի և Էրիկ Բիշոֆի դեմ։ Ըստ մենամարտի կանոնների՝ մրցակցի թիակը գետնին կպցնողը WCW-ի ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դառնում։ Արքեթը կարողանում է դիմադրել Բիշոֆին և դառնում է WCW ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն[5]։
World Wrestling Entertainment
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի փետրվարի 8-ին Արքեթը WWF SmackDown! թողարկման ժամանակ հայտնվել է հեռուստադիտողների բազմության մեջ «WCW աշխարհի նախկին չեմպիոն» պաստառը ձեռքին[6]։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին Արքեթը մասնակցել է Սլեմի 2010 պարգևատրման արարողությանը։ Նույն օրը երեկոյան նա Ալեքս Ռայլիի հետ անհավասար պայքար է մղել Ռենդի Օրտոնի դեմ, բայց նրա թիմը պարտվել է։
Մարտից հետո WWE-ի չեմպիոն Մայք Միզանինը փորձել է գրոհել Արքեթ Օրտոնի հետ, սակայն վերջում Ռենդին «powerbomb» է արել Արքեթին՝ նրան նետելով սեղանի վրա[7]։
2019 թվականի մայիսի 23-ին Արքեթը առաջնաելույթ է ունեցել «Լինել ընտրախավ» սերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի հունիսի 12-ին ամուսնացել է դերասանուհի Քորթնի Քոքսի հետ[8]։ Նրանք ծանոթացել են 1996 թվականին «Ճիչ» ֆիլմի նկարահանումների ժամանակ և շարունակել են հանդիպել 1997 թվականին «Ճիչ 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ[9]։ Նրանց աղջիկը՝ Կոկո Ռայլի Արքեթը, ծնվել է 2004 թվականի հունիսի 13-ին[10]։ 2010 թվականի հոկտեմբերին Քոքսը և Արքեթը հայտնել են իրենց բաժանման մասին[11]։ 2012 թվականի հունիսին Արքեթը ապահարզան է տվել[12], որը ավարտվել է 2013 թվականի մայիսին[13]։
2011 թվականին Արքեթը սկսել է հանդիպել լրագրողուհի Քրիստին Մաքլարթիի հետ։ Նրանք նշանադրվել են 2014 թվականի հուլիսին[14] և ամուսնացել՝ 2015 թվականի ապրիլի 12-ին[15]։ Նրանք ունեն երկու որդի՝ Չարլի Արքեթը[16] և Օգաստուս Ալեքսիս Արքեթը[17]։
Արքեթը Լոս Անջելեսում գտնվող Bootsy Bellows գիշերային ակումբի համասեփականատեր է։ Նա նաև Բոբ Ռոսի սերտիֆիկատավորված հրահանգիչ է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | հս | Վտարանդի | The Outsiders | |
1990 | հս | Ծնողներ | Parenthood | |
1990-2000 | հս | Բևեռլի Հիլզ, 90210 | Beverly Hills, 90210 | |
1991-1995 | հս | Ծաղիկ | Blossom | |
1992 | Դաժան կասկածանքներ | Cruel Doubt | ||
1992 | հս | Բաֆֆի, վամպիրների կործանիչ | Buffy the Vampire Slayer | |
1992 | Օր հրշտակների քաղաքում | Where the Day Takes You | ||
1993 | Սպանության արկղը | The Killing Box | ||
1994 | Ճանապարհային մարդասպաններ | The Road Killers | ||
1994 | ֆ | Արշավորդներ | Roadracers | |
1994-2004 | հս | Ընկերներ | Friends | |
1995 | Անկման ժամանակ | Fall Time | ||
1995 | Վայրի Բիլ | Wild Bill | Ջեք Մաքոլ | |
1996 | Գեղեցիկ աղջիկները | Beautiful Girls | ||
1996 | ֆ | Ճիչ | Scream | Դուայդ Ռայլի |
1997 | ֆ | Ճիչ 2 | Scream 2 | Դուայդ Ռայլի |
1996 | Շատակեր | Ravenous | ||
1999 | ֆ | Սկուտեր շոու տիեզերքից | Muppets from Space | |
2000 | ֆ | Ճիչ 3 | Scream 3 | Դուայդ Ռայլի |
2001 | տգ | 3000 մղոն մինչև Գրեյսլենդ | 3000 Miles to Graceland | |
2001 | Սփոթ մականվամբ գործակալը | See Spot Run | ||
2001 | Մոխրագույն գոտին | The Grey Zone | ||
2005 | Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները | The Adventures of Sharkboy and Lavagirl 3-D | ||
2006 | ֆ | Դարվինի մրցանակը | The Darwin Awards | |
2011 | Ճիչ 4 | Scream 4 |
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում |
---|---|---|
1997 | Երազ ձկների հետ | Dream with the Fishes |
2002 | Երջանիկ այստեղ և հիմա | Happy Here and Now |
2003 | Արտասահմանյան վեպ | A Foreign Affair |
2006 | Զբոսաշրջիկը | The Tripper |
2007 | Կեղտ | Dirt |
2009 | Մեծ փոփոխությունը | The Big Change |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002՝ Օդի վաճառք / Selling Air
- 2006՝ Զբոսաշրջիկը / The Tripper
Կոմպոզիտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000՝ Ճիչ 3 / Scream 3
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006՝ Զբոսաշրջիկը / The Tripper
Տիտղոսներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Championship Wrestling
- WCW-ի ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն (1 անգամ)[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «WCW Thunder - Wednesday, April 12, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «WCW Monday Nitro - Monday, April 24th, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «WCW Thunder - Wednesday, April 26, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Eitan Shapiro (2002 թ․ փետրվարի 8). «The Poison is Already Here... and His Name is Michael Cole?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Will Hengelbrok (2010 թ․ դեկտեմբերի 17). «WWE RAW Results - December 13, 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Courteney Cox of 'Friends' Weds David Arquette». Los Angeles Times (անգլերեն). 1999 թ․ հունիսի 13.
- ↑ Freeman, Luria (2018 թ․ ապրիլի 15). «Scream: David Arquette reacts to seeing himself with ex Courteney Cox». Entertainment Weekly (անգլերեն).
- ↑ «Courteney Cox Welcomes a Baby Girl». People (անգլերեն). 2004 թ․ հունիսի 13.
- ↑ Marikar, Sheila (2010 թ․ հոկտեմբերի 12). «Courteney Cox, David Arquette Split: New Relationships Already Underway?». ABC News (անգլերեն).
- ↑ «Courteney Cox, David Arquette File Concurrently for Divorce». The Hollywood Reporter (անգլերեն). 2012 թ․ հունիսի 13.
- ↑ Oldenburg, Ann (2013 թ․ մայիսի 29). «Courteney Cox, David Arquette divorce is finalized». USA Today (անգլերեն).
- ↑ «David Arquette Is Engaged to Christina McLarty». Entertainment Tonight (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 2.
- ↑ Nahas, Aili (2015 թ․ ապրիլի 12). «David Arquette Marries Girlfriend Christina McLarty». People (անգլերեն).
- ↑ Johnson, Zach (2014 թ․ ապրիլի 29). «David Arquette Welcomes Son Charlie West!». E! News (անգլերեն).
- ↑ Webber, Stephanie (2017 թ․ մարտի 9). «David Arquette, Wife Christina Welcome Baby Boy Augustus: First Photos!». Us Weekly (անգլերեն).
- ↑ «WCW World Heavyweight Title». Wrestling-Titles.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Արքեթ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ