Դևիդ Հենրի
Դևիդ Հենրի անգլ.՝ David Henrie | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Mission Viejo, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | ռոմանական կաթոլիկ և կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
David Henrie Վիքիպահեստում |
Դևիդ Քլայթոն Հենրի (հուլիսի 11, 1989, Mission Viejo, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան։ Հայտնի է դարձել (անգլ.՝ That's So Raven) «Այսպիսին է Ռեյվենը» ֆիլմում Լարիի և (անգլ.՝ Wizards of Waverly Place) «Վեյվերլի Փլեյսի հրաշագործները» սերիալում Ջաստին Ռուսոյի դերերի շնորհիվ։
Մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդը[1] ծնվել է Միսսիոն Վիեջոյում (Կալիֆորնիա)` Լինդա և Ջիմ Հենրիների[2][3] ընտանիքում։ Մեծացել է Ֆենիքս քաղաքում (Արիզոնա) եղբոր` Լորենցոյի հետ, որը նույնպես դարձել է դերասան։ Նրա տատն ու պապը եղել են իտալացիներ, իսկ հայրն ունեցել է անգլիական ու ֆրանսիական ծագում։ Հենրին Հռոմեական կաթոլիկ է և մի տեսահոլովակում հայտարարել է, որ ինքը քրիստոնյա է և միշտ մնալու է քրիստոնյա։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]13 տարեկանում Հենրին ունեցավ իր առաջին մեծ հաջողությունը՝կատարելով անգլ.՝ Petey Pitt-ի դերը անգլ.՝ «The Pitts» ֆիլմում։ Ապա առաջատար դերեր ստացավ անգլ.՝ «Hallmark», անգլ.՝ «Monster Makers» ֆիլմերում՝ Լինդա Բլեր և Ջորջ Քենեդիի հետ։ Հետագայում նրան խնդրեցին դեր խաղալ անգլ.՝ «Dead Hollywood Moms Society»: Դիսնեյ հեռուստաալիք ընդգրկվելու շնորհիվ 2008 թվականին Հենրին մասնակցեց Դիսնեյ հեռուստաալիքի խաղերին։ Նա Կանաչ խմբի ավագն էր։ Նա դեր ստացավ նաև Դիսնեյ հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմ անգլ.՝ «Dadnapped»-ում։ Նախքան «Վեյվերլի Փլեյսի հրաշագործները» ֆիլմում դեր ստանալը, Հենրին խաղաց Քորիի ընկեր Լարիի դերը «Այսպիսին է Ռեյվենը» ֆիլմում։ Հենրին նաև նկարահանվել է «Ինչպես եմ ես հանդիպել ձեր մայրիկին» ֆիլմում և «Ջոնաս Էլ.Էյ.» սերիալի երկու դրվագներում։ Հենրին նկարահանել է «Բու» և «Բռնել» վերնագրերով կարճ ֆիլմերը։ Հակառակ Տեյլոր Լոտների և Ադամ Սենդլերի` Հենրին հայտնվում է «Համադասարանցիներ 2» ֆիլմում։ 2014 թվականին Հենրին գլխավոր դեր տարավ «1000-ից 1։ Քորի Վեյսմանի պատմությունը» ֆիլմում։ Դա ճշմարիտ պատմություն է երիտասարդ բասկետբոլիստի մասին, որը կատաստրոֆիկ ինսուլտ էր տարել։ Սակայն, շնորհիվ անկոտրում ոգու, նա վերադառնում է դաշտ՝ նշանավոր վերջին խաղի համար։ Դևիդ Հենրին կխաղա Ռոնալդ Ռեյգանի դերը Ռեյգանի նախատեսված կենսագրական ֆիլմում։ 2009 թվականին Հենրիին պաշտոնապես ճանաչվեց Մեծ Մարշալ անգլ.՝ Toyota Pro/Celebrity Race[4].
Վեյվերլի Փլեյսի հրաշագործները
[խմբագրել | խմբագրել կոդը]18 տարեկանում հենրին ստացավ Ջաստին Ռուսոյի դերը «Վեյվերլի Փլեյսի հրաշագործները» սերիալում։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2007 թվականի հոկտեմբերի 12-ին։ Հենրին խաղացել է Ջաստին Ռուսոյի դերը բոլոր սերիաների ընթացքում։ ֆիլմի ավարտից մոտ մեկ տարի հետո՝ 2013 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ «Հրաշագործների վերադարձը։ Ալեքսը Ալեքսի դեմ» ֆիլմի պրեմիերան՝ առանց Հենրիի։ Հենրիին ընձեռնվել է հնարավորություն գրել հրաշագործների էպիզոդներից երկուսը։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2003 | Հրեշներ ստեղծողները | Դենի Բուրկ | Երկրորդական դեր |
2004 | Հոլիվուդյան մայրիկի առեղծվածը | Օլիվեր Պալումբո | Երկրորդական դեր |
2004 | Արիզոնայի ամառը | Բեդ | Երկրորդական դեր |
2009 | անգլ.՝ Dadnapped | Ուիզ | Գլխավոր դեր |
2009 | Վեյվերլի Փլեյսի հրաշագործները:Ֆիլմ | Ջաստին Ռուսո | Գլխավոր դեր |
2012 | Արիետի գաղտնի աշխարհը | Շոն | (ձայն) |
2013 | Համադասարանցիներ 2 | Զակ | անգլ.՝ Cameo |
2014 | 1000-ից 1։ Քորի Վեյսմանի պատմությունը | Քորի Վեյսման | Գլխավոր դեր |
2015 | անգլ.՝ Paul Blart: Mall Cop 2 | Լեյն | |
2015 | Փոքրիկ տղան | Լոնդոն Բասբի | |
2015 | Ուոլտը նախքան Միկին | Ռուդի Իսինգ | Գլխավոր դեր |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Հեռատեսություն | Մարկ Տրիդմեն | հյուր |
2002 | Առանց հետքի | Գեյբ Ֆրիդմեն | հյուր |
2003 | Փիթերի ընտանիքը | Փիթի Փեթ | գլխավոր դեր |
2003 | անգլ.՝ The Mullets | Գրոջ Մաչ | |
2003 | անգլ.՝ Judging Amy | Ջերիմի | |
2004 | անգլ.՝ The D.A. | Ալեքս Հենրի | հյուր |
2004 | անգլ.՝ Method & Red | Սկայլեր Բլեֆորդ | սերիալ |
2004 | Ջեկը և Բոբին | Սնիֆլի | հյուր |
2004 | անգլ.՝ NCIS | Վիլի Շելդս | հյուր |
2004–2007 | Այսպիսին է Ռեյվենը | Լարի | 12 դրվագ |
2005 | Հաուս | Թոմի | հյուր |
2005–2014 | Ինչպես եմ ես հանդիպել ձեր մայրիկին | Լյուկ Մոսբի]] | 64 դրվագ |
2006 | Չբացահայտված գործ | Դեյլ Ուիլսոն | հյուր |
2007 | անգլ.՝ Studio DC: Almost Live | իրեն | |
2007–2012 | Վեյվերլի Փլեյսի հրաշագործները | Ջաստին Ռուսո | Գլխավոր դեր |
2008 | անգլ.՝ Disney Channel Games | իրեն | Կանաչ թիմ |
2009 | Քաղցր կյանքը տախտակամածի վրա | Ջաստին Ռուսո | հյուր |
2010 | Ջոնաս Էլ.Էյ | իրեն | 2 դրվագ |
2010 | Հեշտ է հավաքել | Իտան | 1 դրվագ |
2013 | Ձերբակալված զարգացում | իրեն | հեռուստասերիալ |
2014 | Մտքի խաղեր | անհայտ դեր | հեռուստասերիալ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Henrie, David. «About Me». Արխիվացված է օրիգինալից (official website) 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Դևիդ Հենրիի կենսագրությունը
- ↑ «Disney Channel's rising stars whip up a feast for Mother's Day». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Disney Sensation David Henrie Named Grand Marshal for 2009 Toyota Pro/Celebrity Race». Reuters. 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.