Դևիդ Տոլեն
Դևիդ Տոլեն David Tholen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1955 (69 տարեկան) Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Հավայիի համալսարանի Աստղագիտության ինստիտուտ |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Thomas More Prep-Marian? և Արիզոնայի համալսարան (1984) |
Եղել է գիտական ղեկավար | Marco Micheli? |
Պարգևներ | |
Կայք | ifa.hawaii.edu/faculty/tholen/ |
Դևիդ Ջեյմս Տոլեն (անգլ.՝ David James Tholen, հուլիսի 31, 1955, Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատում է Հավայիի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում, մասնագիտացված է մոլորակների և արեգակնային համակարգի աստղամետրիայում։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլենը հայտնաբերել է մի շարք աստերոիդներ, ներառյալ հետագայում կորսված 1998 DK36, որը կարող էր պատկանել Ատիրայի խմբին, և 2004 XZ130, որը հաստատված է որ պատկանում է այդ խմբին, այն ունի ամենափոքր մեծ կիսաառանցքը և ապոհելին բոլոր հայտնի աստերոիդների մեջ (այս տվյալները մնում էին առավելագույնը մինչև 2010 թվականի մարտը[1])։ Տոլենը ստացել է Հ. Ս. Ուրեյի մրցանակը 1990 թվականին[2]։
(3124) Կանզաս | 1981 թ., նոյեմբերի 3 |
(11606) Ալմարի | 1995 թ., հոկտեմբերի 19 |
(17045) Մարկերտ | 1999 թ., մարտի 22 |
(24978) 1998 HJ151 [1] [2] [3] | 1998 թ., ապրիլի 28 |
(27002) 1998 DV9 [4] | 1998 թ., փետրվարի 23 |
(49036) Պելիոն [4] | 1998 թ., օգոստոսի 21 |
(72912) 2001 OA84 | 2001 թ., հուլիսի 18 |
(96744) 1999 OW3 [4] | 1999 թ., հուլիսի 18 |
(97725) 2000 GB147 [4] | 2000 թ., ապրիլի 2 |
(99942) Ապոֆիս [5] [6] | 2004 թ., հունիսի 19 |
(101818) 1999 JD13 [4] | 1999 թ., մայիսի 14 |
(103501) 2000 AT245 [4] | 2000 թ., հունվարի 8 |
(124198) 2001 OH77 | 2001 թ., հուլիսի 18 |
(137911) 2000 AB246 [4] | 2000 թ., հունվարի 8 |
(139478) 2001 OP104 | 2001 թ., հուլիսի 19 |
(141498) 2002 EZ16 | 2002 թ., մարտի 8 |
|
Նրա մասնակցությամբ հայտնաբերվել է (99942) Ապոֆիս աստերոիդը (նախկինում անվանվում էր 2004 MN4)։ Այս աստերոիդը անցնելու է Երկրին շատ մոտ 2029 թվականի ապրիլի 13-ին։
Դևիդ Տոլենը 1984 թվականին հիմնվելով լայնաշերտ սպեկտրի չափումների (0, 31 մկմ-ից մինչև 1, 06 մկմ) և ալբեդոյի վրա առաջարկել է աստերոիդների դասակարգման սանդղակ։ Առանձնացվել են աստերոիդների 14 տեսակներ, որոնք հատկացվեցին 3 հիմնական խմբերի՝ Ածխածնային աստերոիդների խումբ (C-Խումբ), Սիլիցիումային աստերոիդների խումբ (S-Խումբ) և Մետաղե աստերոիդների խումբ (X-Խումբ)։ Ինչպես նաև գոյություն ունեն մի քանի փոքր դասեր՝ A, D, J, Q, R, T և V։
1995 թվականին Տոլենին հաջողվեց լուսանկարել նոր հայտնաբերված Հեյլ-Բոպի գիսաստղը այն ժամանակ, երբ գիսաստղը շատ դանդաղ էր շարժվում նրա ետևի աստղերի նկատմամբ, ինչը թույլ տվեց, որպեսզի կարմիր, կանաչ և կապույտ գույներով ֆիլտրված լուսանկարները համադրվեն գունավոր լուսանկարի մեջ, այնպես որ աստղերը չերևան առանձին գունավորված կետերի տեսքով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ատենի փոքր մոլորակների ցանկ». Փոքր մոլորակների կենտրոն. 02/04/2010. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Հարոլդ Ս. Ուրեյի մրցանակը մոլորակագիտության բնագավառում».
- ↑ «ՌՇԼ փոքր մոլորակների տվյալների բազա».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|