Ե՞րբ դու կամուսնանաս
Ե՞րբ դու կամուսնանաս Quand te maries-tu ? | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1892 |
բարձրություն | 101 |
լայնություն | 77 |
ժանր | կենցաղային ժանր, դիմապատկեր և մարդու ձևի գեղանկարչություն |
նյութ | Յուղաներկ կտավի վրա |
գտնվում է | Բազելի արվեստի թանգարան |
հավաքածու | անհայտ և Ստեչլինի հավաքածու |
սեփականատեր | Ալ-Մայասա բինթ Համադ բին Խալիֆա Ալ-Թանի |
մակագրություն | NAFEA Faa ipoipo |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
When Will You Marry? by Paul Gauguin Վիքիպահեստում |
«Ե՞րբ դու կամուսնանաս» (թահիթ. Nafea faa ipoipo?, ֆր.՝ Quand te maries-tu ?), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի 1892 թվականին նկարված կտավ։ 2015 թվականին կտավը վաճառվել է 300 միլիոն դոլարով, ամենաբարձր գինը գեղանկարչական ստեղծագործության համար։ Կտավը գտնվել է շվեյցարական Բազել քաղաքի կերպարվեստի Թանգարանում ավելի քան 50 տարի։ «Qatar Museums» կազմակերպությունը կստանա ձեռք բերված կտավը 2016 թվականին Մադրիդում և Վաշինգտոնում ցուցադրվելուց հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոգենն առաջին անգամ Հայիթի է մեկնել 1891 թվականին։ Նա հույս ուներ գտնելու եդեմ, որտեղ կարող էր ստեղծել մաքուր, պրիմիտիվ արվեստ և ոչ թե պրիմիտիվիստական կեղծ ստեղծագործություններ։ Հայիթի ժամանելով, նա հասկանում է, որ այն իր պատկերացրածը չէ։ 18-րդ դարում այն գաղութացված էր և տեղաբնակների երկու-երրորդը մահացել էին Եվրոպայից թափանցած հիվանդություններից։ Պրիմիտիվիստ արվեստը ոչնչանում է։ Բացի այս կտավը, Գոգենը նկարում է տեղացի կանանց բազմաթիվ կտավներ՝ մերկ, Հայիթյան ավանդական հագուստներով, արևմտյան ոճի միսիոներական հագուստով, ինչպես «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավի հետևի պլանի կերպարը։ Առջևի և մեջտեղի ֆոները պատկերված են կանաչ, դեղին և կապույտ գույներով։ Հետևի ֆոնում արևադարձային լանդշաֆտն է՝ վառ գույներով։ Ավանդական հագուստով կինը նստած է առջևի և մեջտեղի ֆոների միջև։ Նրա հետևում երկրորդ կերպարն է՝ միսիոներական հագուստով։ Նաոմի Մորերը ձեռքի շարժումը բնութագրում է որպես սպառնալիք կամ զգուշացում։ Առջևի կինը դեմքի պարզ արտահայտությամբ առաջ է ձգվում։ Դեղին-կապույտ հարթակում գտնվող թիկունքի կնոջ դեմքն արտահայտում է անհատական հատկանիշներ։ Նրա վարդագույն զգեստը առանձնանում է մյուս գույներից։
Ըստ արվեստաբան Նենսի Մոուլ Մեթյուի՝ Գոգենը Հայիթիի բնակիչներին պատկերում էր իբրև միայն երգող և սիրով զբաղվողների։ Ահա թե ինչպես նա ընկերների միջոցով գումար աշխատեց և նրա արկածների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացավ։ Սակայն, նա գիտեր ճշմարտությունը, այն, որ Հայիթին ոչ ուշագրավ մի կղզի է արևմտայնացված համայնքով։ Հայիթիում արված կտավները, այդ թվում նաև «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավը, անտարբերությամբ ընդունվեցին, երբ Գոգենը վերադարձավ Ֆրանսիա[1][2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gauguin Painting Is Said to Fetch $300 Million
- ↑ «Պոլ Գոգենի կտավը վաճառվել է 300 միլիոն դոլարով». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Paul Gauguin's When Will You Marry? becomes most expensive artwork ever