Եկատերինի Ստեֆանիդի'(անգլ.՝ Ekaterini Stefanidi,փետրվարի 4, 1990(1990-02-04)[1], Աթենք, Հունաստան), հույն ձողացատկորդուհի, 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն[2][3], 2017 թվականի աշխարհի չեմպիոն, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[4]։ Հունաստանի ազգային կրկնակի ռեկորդակիր[5]։
Եկատերինի Ստեֆանիդին ծնվել է 1990 թվականի փետրվարի 4-ին Աթենքում։ Ծնողներ՝ Գեորգիոս Ստեֆանիդիսը և Զոյա Վարելին։ Եկատերինին ավարտել է Պալլինիի միջնակարգ դպրոցը։ 2005 թվականին նա միջազգային ելույթ է ունեցել, որտեղ հաղթել է մրցույթը ռեկորդով։ 2008 թվականին Սթենֆորդի համալսարանից ստացել է սպորտային կրթաթոշակ։ Հետագայում Արիզոնայի համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում ճանաչողական հոգեբանության մեջ։
2016 թվականին Եկատերինին նվաճել է երեք մեդալ՝ Պորտլենդում անցկացվող աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, Ամստերդամում և Ռիոյում անցկացվող Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ[6]։
2017 թվականին Բելգրադում անցկացված Եվրոպայի առաջնությանը և Լոնդոնում կայացած աշխարհի առաջնության ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ[7]։