Jump to content

Եմիփորոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եմիփորոն, լայն ուսանոց-ուրար, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը։ Եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը։ Այն 25 սմ լայնությամբ և 2 մ երկարությամբ երկու կտոր է` զարդարված իրար նման զարդերով, պարուրված ծալերով և երիզներով։

Եմիփորոնը բացառիկ զգեստ է ձեռնադրված եպիսկոպոսի համար և տրվում է ձեռնադրության ժամանակ։ Խորհրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը։

Ըստ Մաղաքիա արք․ Օրմանյանի` հույների եմիփորոնն ու լատինացիների պալյումը նույնպես եմիփորոններ են, բայց մերը դրանց համեմատությամբ ավելի մեծ ու ավելի շքեղ է։