Նրանք սկսել են որպես գերևարված քրիստոնյա տղաներից կազմված ստրուկների էլիտար կորպուս, որոնք կրոնափոխվել էին իսլամի[5] և հայտնի դարձան որպես խիստ կարգապահ մարտիկներ։ Ի տարբերություն սովորական ստրուկների, նրանք ստանում էին կանոնավոր աշխատավարձ։ Իրավունք չունենալով ամուսնանալ կամ առևտրով զբաղվել` նրանք պետք է նվիրված լինեին սուլթանին[6]։ Տասնյոթերորդ դարում Օսմանյան բանակի աճի հետ միասին ստորաբաժանումների կարգապահության քաղաքականությունը նվազեց։ Ստորաբաժանումները կազմալուծվեցին 1826 թվականին Մահմուդ II սուլթանի կողմից Ենիչերիների կորպուսի լուծարումից հետո, երբ 6.000 և ավելի Ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին[7]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 517)։