Jump to content

Եվգենի Զակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Զակ
լեհ.՝ Eugeniusz Żak
Ի ծնելեհ.՝ Eugeniusz Żak
Ծնվել էդեկտեմբերի 15, 1884(1884-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրMahiĺna, Q50965095?, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 15, 1926(1926-01-15)[1][2][3][…] (41 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
ԱմուսինHedwig Zach/Jadwiga Zak?
 Eugeniusz Zak Վիքիպահեստում

Եվգենի Սավելևիչ Զակ (Eugeniusz Żak, դեկտեմբերի 15, 1884(1884-12-15)[1][2][3][…], Mahiĺna, Q50965095?, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1926(1926-01-15)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի և լեհ նկարիչ, Փարիզի դպրոցի ներկայացուցիչ։

Ձկնորսը

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում, Մինսկի նահանգի Մոգիլնո ագրոքաղաքում (այժմ՝ Մինսկի մարզի Ուզդենսկի շրջան)։ Դպրոցն ավարտել է Վարշավայում։ 1901 թվականից սովորել է Ֆրանսիայում, Մյունխենում և Իտալիայում։ 1904 թվականին վերադարձել է Փարիզ։

Նա մասնակցել է Աշնանային սալոնին (1904 թվականից), Անկախների սալոնին, գեղարվեստի ազգային ընկերության ցուցահանդեսներին։ 1906-1908 թվականներին մեկնել է Բրետան։ Ֆրանսիայում լեհ նկարիչների հասարակության անդամ էր։ 1910 թվականին նրա աշխատանքը ձեռք է բերվել Լյուքսեմբուրգի թանգարանի համար։ 1911 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Druet պատկերասրահում։ 1912 թվականից Académie La Palette-ի պրոֆեսոր է եղել։ 1913 թվականին ամուսնացել է նկարչուհի Յադվիգ Կոնի հետ, ով հետագայում դարձել է «Galerie Zak»-ի կառավարիչը։

Եվգենի Զակի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի, Նյու Յորքի, Քյոլնի և Լոնդոնի պատկերասրահներում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նկարիչ ընկերների՝ Իլյա Էրենբուրգի և Ռոման Կրամշտիկի հետ ստիպված է եղել տեղափոխվել Լոզան։ Հետագայում ապրել է Փարիզի հարավում։

1916 թվականին եկել է Լեհաստան՝ իր կնոջ հայրենիք՝ Չեստոխովա քաղաք։ Այցելել է Վարշավա։ Նա համարվում է նկարիչների «Ռիթմ» ոճի (Art Deco) հիմնադիրներից մեկը (Վարշավա, 1922)։ 1922 թվականին նա մեկնել է Գերմանիա, որտեղ աշխատել է Kunst und Dekoration ամսագրի հետ, որտեղ էլ ժամանակակից նկարիչների մասին հոդվածներ է տպագրել։ 1923 թվականին Զակը վերադարձել է Փարիզ, որտեղ կրկին հանդիպել է Զիգմունդ Մենկեսին և Մարկ Շագալին, բացել իր սեփական պատկերասրահը (Gallerie Zak): Նկարչի աճող համբավն ու ֆինանսական հաջողությունները ընդհատվել են նրա հանկարծակի մահով (սրտի կաթվածից, 41 տարեկան հասակում)։ Մահվանից քիչ առաջ Զակին առաջարկվել է ղեկավարել Գերմանիայի Քյոլնi գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը[4]։

Զակի ստեղծագործություններում նկատվում է սիմվոլիզմի ազդեցությունը։ Նա նեոդասականության ներկայացուցիչ է համարվում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Anna Król and Artur Tanikowski, Colors of Identity: Polish Art from the American Collection of Tom Podl, National Museum in Kraków: Kraków 2001.
  • Artur Tanikowski, Eugeniusz Zak, translated by Jarek Król, Pogranicze: Sejny 2003.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Zak (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. «Eugeniusz Zak». Culture.pl (լեհերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Выставка факсимильных репродукции из собраний Национального Музея в Варшаве

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Զակ» հոդվածին։