Jump to content

Եվգենի Լեոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Լեոնով
ռուս.՝ Евгений Павлович Леонов
Ծնվել էսեպտեմբերի 2, 1926(1926-09-02)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 29, 1994(1994-01-29)[2] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրՄոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Ակտիվ շրջան1947-1994
Ամուսին(ներ)Վանդա Լեոնովա
Երեխա(ներ)Անդրեյ Լեոնով
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ[1] Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
animator.ru

Եվգենի Պավլովիչ Լեոնով (ռուս.՝ Евге́ний Па́влович Лео́нов, սեպտեմբերի 2, 1926(1926-09-02)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունվարի 29, 1994(1994-01-29)[2], Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ և ՌԴ թատրոնի և կինոյի դերասան։ Ժողովրդական դերասան (1978)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1976) և Ռուսաստանի դաշնության Պետական մրցանակի (1992) դափնեկիր։ Լինելով բացառիկ, ինքնատիպ տաղանդի տեր դերասան, հավասարապես հաջող էր մարմնավորում ինչպես էքսցենտրիկ, կատակերգական, այնպես էլ՝ դրամատիկ, անգամ ողբերգական երանգներով դերեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Պավլովիչ Լեոնովը ծնվել է Պավել Վասիլևիչ Լեոնովի և Աննա Իլյինիչնա Լեոնովայի ընտանիքում։ Հայրը որպես ճարտարագետ աշխատում էր ավիագործարանում, մայրը տնային տնտեսուհի էր։

Եվգենին ընտանիքում երկրորդ երեխան էր։ Եղբայրը՝ Նիկոլայը, նրանից 2 տարով մեծ էր։ Լեոնովներն ապրում էին Վասիլևսկի փողոցում գտնվող կոմունալ բնակարանում՝ զբաղեցնելով երկու փոքր սենյակ։ Երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, Եվգենին ավարտեց միայն 7-րդ դասարանը։ Ծնողների խորհրդով նա աշխատանքի անցավ գործարանում որպես խառատի աշակերտ։ Պատերազմի ժամանակ այնտեղ աշխատում էր նրա ողջ ընտանիքը. հայրը՝ ճարտարագետ էր, մայրը՝ հաշվառու, եղբայրը՝ պատճենորդ։

Աշնանը Եվգենի Լեոնովն ընդունվեց Սերգո Օրջոնիկիձեի անվան Ավիացիոն տեխնիկում։ Տեխնիկումի երրորդ կուրսում նա ընդունվեց Մոսկվայի փորձարարական թատերական ստուդիայի դրամատիկական բաժինը, որի ղեկավարն էր այդ ժամանակ Մեծ Թատրոնի հայտնի բալետմեյստեր Ռոստիսլավ Զախարովը։ 1947 թ-ին ավարտելով ստուդիան՝ ընդունվում է Ձերժինսկու շրջանի Մոսկովյան թատրոնը։ 1948 թվականից հանդես էր գալիս Կ. Ս. Ստանիսլավսկու թատրոնի բեմում։

1968 թվականից Վ. Վ. Մայակովսկու թատրոնի դերասան։ 1970-ականների սկզբերին կինոյում նկարահանվելու համար թատրոնից հաճախ բացակայելու պատճառով Լեոնովի մոտ առաջանում են տարաձայնություններ թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Գոնչարովի հետ և 1972 թվականին նա տեղափոխվում է Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն (1990 թ-ից «Լենկոմ» թատրոն), որի ղեկավարն էր այդ ժամանակ Մարկ Զախարովը. 1982 թ-ին Լեոնովը ընտրվեց Ա. Ա. Յաբլոչկինայի անվան Դերասանի կենտրոնական տան հասարակական տնօրեն։

Եվգենի Լեոնովը լայն ժողովրդականություն ստացավ «Շերտավոր երթուղի» ֆիլմից հետո։ Լինելով շատ հմայիչ, վառ և մեղմ կատակերգական դերասան՝ Լեոնովը առանձնանում էր անմիջական և բարեհոգի բնավորությամբ, օժտված էր բնատուր դրամատիկական շնորքով։ Լեոնովը շատ բնականորեն կերպարանափոխվում էր և խաղում իր բազմաթիվ բարեսիրտ, պարզամիտ, մի փոքր խորամանկ, դրական հերոսների դերերը, նույնիսկ չնայած այն բանի, որ դերասանի դերերից շատերը բացասական կերպարներ են (Օրինակ՝ թագավորը «Սովորական Հրաշք» ֆիլմում, ձրիակեր Կոլյան «Աֆոնյա»-ում, հարևան Խարիտոնովը՝ «Աշնանային մարաթոն»-ում, Ուէֆ-ը՝ «Կին-ձա-ձա»-ում, դեսպանատան աշխատակիցը «Անձնագիր» ֆիլմում և այլն)։

Կինեմատոգրաֆում Լեոնովը պրակտիկորեն չէր գրիմավորվում՝ պարգևելով իր հերոսներին իր անզուգական և շատ հմայիչ արտաքինը. ոչ այդքան բարձրահասակ (165 սմ), լիքը, կուզիկավուն կազմվածքը, մեծ կլոր քթով և հաստ շուրթերով կլոր դեմքը, ճաղատ ճակատը։ Լեոնովի խուլ խռպոտ ձայնը վայրկենապես ճանաչելի էր դառնում։ Լեոնովը իրապես վայելում էր բոլոր սերունդների հատուկ սերն ու հարգանքը, այդ թվում նաև անիմացիոն ֆիլմերի հնչյունավորման աշխատանքների համար (նախ և առաջ 1969 - 1972 թթ. նկարահանված Վինի Թուխի կերպարը կադրի հետևում փայլուն հնչյունավորելու համար)։ Երբ Եվգենի Լեոնովը եկավ ստուդիա և կանգնեց բարձրախոսի մոտ, թեքեց գլուխն ու խորամանկորեն ժպտաց, բոլորը միանգամից բացականչեցին. «Ահա և Վինի Թուխը»։ Փաստորեն Եվգենի Լեոնովը Վինի Թուխին ոչ միայն իր ձայնը նվիրեց, այլև օգնեց գտնել իր կերպարը։

1988 թ. Գերմանիայում հյուրախաղերի ժամանակ սուր ինֆարկտի արդյունքում Լեոնովը «կլինիկական մահ» տարավ։ Նրան կատարվեց շտապ կորոնար շունտավորման վիրահատություն, որից հետո նա 16 օր գտնվեց կոմայի մեջ։ 4 ամսից Լեոնովը կարողացավ վերադառնալ իր դերասանական գործունեությանը։ Մահացավ 1994 թ. հունվարի 29-ին, 67 տարեկան հասակում թրոմբի պոկվելու հետևանքով, երբ պատրաստվում էր «Հիշատակման աղոթք» ներկայացմանը։

Թաղված է Մոսկվայում, Նովոդեվիչյե գերեզմանոցում։


Եվգենի Լեոնովին նվիրված նամականիշ, 2001 թ.

Կինը՝ Վանդա Վլադիմիրովնա Լեոնովա (մինչև ամուսնությունը՝ Ստոյլովա), “Լենկոմ” թատրոնի գրական մասի աշխատակից։

Որդի՝ թատրոնի և կինոյի դերասան Անդրեյ Լեոնով (1959)

Թոռնիկներ՝ Եվգենի Լեոնով (ծնվ. 1987 թ.), Աննա Լեոնովա (ծնվ. 2010 թ.)

Դերեր կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949 - Երջանիկ երթուղի (Մեքենա 22-12) - հրշեջ
  • 1949 - Մատիտը սառույցի վրա
  • 1951 - Սպորտային պատիվ - մատուցող
  • 1954 - Ծովային որսորդ - նավի խոհարար
  • 1955 - Ճանապարհ - Պաշկա Եսկով
  • 1955 - Ռումյանցևի գործը - Սնեգիրյով
  • 1956 - Պավել Կորչագին - Սուխարկո
  • 1957 - Անկրկնելի գարուն - Կոշելև
  • 1957 - Անակնկալներով լի փողոցը - ոստիկան Սեդրյուկով
  • 1958 - Դժվար երջանկությունը - Ագաֆոն
  • 1959 - Մի ունեցիր 100 ռուբլի… - Մուխին
  • 1959 - Արվեստի գործը - Սաշա Սմիրնով
  • 1959 - Պատմվածք նորապսակների մասին - Ֆեդյա
  • 1959 - Ձյունասպիտակ հեքիաթ - Հին Տարի
  • 1961 - Շերտավոր երթուղի - Շուլեյկին
  • 1962 - Չերյոմուշկի - Բարաբաշկին
  • 1963 - Կարճ պատմվածքներ - պատվիրատու
  • 1963 - Ճորտ դերասանուհին - Կուտայիսով
  • 1963 - Մայրիկը և երկու պորտաբույծերը
  • 1964 - Դոնյան պատմվածք - Յակով Շիբալոկ
  • 1964 - Հարավային Խաչ Մեր վերևում
  • 1965 - Երեսուներեք - Տրավկին
  • 1966 - Ռուս անտառի հեքիաթներ
  • 1967 - Առաջին սուրհանդակ - Կրիտսկի, ժանդարմական սպա
  • 1967 - Զարեչենսկի փեսացուները - խնամախոս Կորոտեյկա
  • 1967 - Ձյունե թագուհին - Թագավոր
  • 1967 - Մոգ - Ռոսսոմախին
  • 1968 - Վիրինեյա - Միխայլո
  • 1968 - Հաջողության զիգզագ - լուսանկարիչ Վլադիմիր Օրեշնիկով
  • 1968 - Գրականության դաս - Նինայի հայրը
  • 1969 - Մի վշտանա - Եգոր Զալետաև
  • 1969 - Հաջողության զիգզագ - Օրեշնիկով
  • 1969 - Վառվիր, վառվիր իմ աստղ - Իլյուզիոնիստ Պաշա
  • 1969 - Չայկովսկի - Ալյոշա
  • 1970 - Կարուսել - Նյուխին
  • 1970 - Բարձր հացահատիկի միջև - Ստրուչոկ
  • 1970 - Բելառուսական կայարան - Իվան Պրիխոդկո
  • 1971 - Հաջողության ջենթլմենները - մանկապարտեզի վարիչ՝ Տրոշկին, կրկնահանցագործ Բելի «Դոցենտ»
  • 1971 - Տրամվայով գնում էին Իլֆը և Պետրովը - Կապիտուլով
  • 1972 - Մրցարշավորդները - Կուկուշկին
  • 1972 - Մեծ դասամիջոց - Լեդնյով
  • 1973 - Քարե երկնքի տակ - Կրավցով
  • 1973 - Բոլորովին անուղղելին - “Թագավոր” մականունով գող
  • 1974 - Պարգև - բրիգադավար Պոտապով
  • 1974 - Մենություն
  • 1975 - Երկար, երկար գործ - Լուժին
  • 1975 - Սոլո փղի համար նվագախմբով - կրկեսի տնօրեն Իվանով
  • 1975 - Աֆոնյա - Կոլյա
  • 1975 - Ավագ որդին - Սարաֆանով
  • 1975 - Քայլ ընդառաջ - Սերաֆիմ
  • 1976 - Լեգենդ Թիլի մասին - Լամմե Գուդզակ
  • 1977 - Միմինո - Վոլոխով
  • 1977 - Զվարճալի մարդիկ - ռեգենտ Ալեքսեյ Ալեքսեևիչ
  • 1977 - Ամուսնություն - Ժևակին
  • 1978 - Դուենյա - Մենդոսո
  • 1978 - Սովորական հրաշք - թագավոր
  • 1978 - Եվ այդ ամենը նրա մասին - Պրոխորով
  • 1979 - Աշնանային մարաթոն - Բուզիկինի հարևան, փականագործ Խարիտոնով
  • 1979 - Ճշմարտությամբ և հավատով - Բաննիկով
  • 1979 - Արձակուրդ սեպտեմբերին - Կուշակ
  • 1980 - Լուցկու հետևից - Անտտի Իխալայեն
  • 1980 - Բարեխոսեք խեղճ հուսարի համար - Բուբենցով
  • 1982 - Արցունքները կաթում էին - Պավել Իվանովիչ Վասին
  • 1983 - Ունիկում - տնօրեն
  • 1984 - Ժամանակը և Կոնվեյ ընտանիքը - Ալեն
  • 1985 - Տուն, որը կառուցել է Սվիֆտը - հսկա Գլյում
  • 1986 - Կին-ձա-ձա! - չատլանացի ՈՒէֆ
  • 1988 - Խղճի դիկտատուրա - դատապարտված կաշառակեր
  • 1988 - Սպանել վիշապին - քաղաքապետ
  • 1990 - Անձնագիր - Ավստրիայում ԽՍՀՄ դեսպանատան չինովնիկ
  • 1993 - Նաստյա - Յակով Ալեքսեևիչ
  • 1993 - Հետախուզական բյուրո «Ֆելիքս»
  • 1993 - Ամերիկական պապիկը - Գոգոլև

Կինոամսագիր «Ֆիտիլ»

1967 - Ֆիտիլ № 60 (սյուժե «Ծանր դեպք») - տնային կառավարիչ

1967 - Ֆիտիլ № 61 (սյուժե «Օպերացիա „Նյոման“»)

1967 — Ֆիտիլ № 63 (սյուժե «Ներկարար» ըստ Ն. Տեֆֆիի պատմվածքի), Ներկարար

1968 - Ֆիտիլ № 72 (սյուժե «Կողոպտեցին») - այցելու

1969 - Ֆիտիլ № 87 (սյուժե «Հանուն գիտության») - հարբեցող

1974 - Ֆիտիլ № 139 (սյուժե «Սթափ մոտեցում»)

1975 - Ֆիտիլ (սյուժե «Մարդը և օրենքը») - բնության պահապան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Леонов Евгений Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Լեոնով» հոդվածին։