Jump to content

Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցող երկրների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտեզը ցույց է տալիս երկրների առաջնելույթները։      1950-ականներ     1960-ականներ     1970-ականներ     1980-ականներ     1990-ականներ     2000-ականներ     2010-ականներ
1։ Մասնակցել է որպես Հարավսլավիայի մաս 1961-ից մինչ 1991-ը
2։ Մասնակցել է որպես Հարավսլավիայի մաս, ապա հետո Սերբիայի և Չեռնոգորիայի մաս մինչև 2005 թ.

51 երկրներ են մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթում՝ սկսած 1956 թվականից։ Նրանցից 25–ը հաղթել են մրցույթը։ Մրցույթը կազմակերպում է Եվրոպական հեռարձակողների միությունը, անց է կացվում ամեն տարի միության անդամների մասնակցությամբ։

Մասնակցությունը մրցույթում բաց է բոլոր ԵՀՄ ակտիվ անդամների համար։ Ի՞նչ է նշանակում «լինել ակտիվ անդամ»։ Հեռարձակողները պետք է լինեն Եվրոպական հեռարձակման տարածքում, կամ էլ լինեն Եվրախորհրդիի անդամ։ Մասնակցության իրավունքը սահմանված չէ Եվրոպայում աշխարհագրական ընդգրկման առումով, չնայած «Եվրոն» «Եվրատեսիլում» չունի ուղիղ կապ Եվրոպական Միության հետ։

Մի շարք երկրներ աշխարհագրորեն դուրս են Եվրոպայի սահմաններից։ Օրինակ՝ Իսրայելը, Կիպրոսը, Հայաստանը` Արևմտյան Ասիայում, Մարոկկոն` Հյուսիսային Աֆրիկայում։ Բացի այդ, որոշ երկրներ ունեն միայն տարածքային մի մաս, որը գտնվում է Եվրոպայում՝ Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Երկու երկրներ, որոնք նախկինում փորձել են մտնել մրցույթ՝ Լիբանանը` Արևմտյան Ասիայում, Թունիսը` Հյուսիսային Աֆրիկայում. վերջիներս նույնպես դուրս են Եվրոպայի սահմաններից։ Կատարի Գուլֆ նահանգը՝ Արևմտյան Ասիայում, հայտարարել է 2009 թվականին իր 2011 թվականին մրցույթին միանալու հետաքրքրության մասին։ Սակայն դա չի իրագործվել, և չկան մոտակա ապագայում ծրագրեր Կատարի՝ Եվրատեսիլ երգի մրցույթ մտնելու։

Մասնակից երկրների թիվը յուրաքանչյուր տարի անշեղորեն աճում է։ 7–ից (1956) ավելի քան 20 մասնակից (1980)։ Քանի որ մասնակիցների թիվն աճել է, ներկայացվել են նախնական մրցաշարեր, որպեսզի հնարավոր շատ երկրներ կկարողանան մրցակցել։ 1993 թվականին «Kvalifikacija za Millstreet» («Որակավորման Միլսթրիտ») շոուի ժամանակ տեղի է ունեցել ընտրություն երեք Արևելյան Եվրոպայի երկրների միջև։ 1993 թվականից հետո ներկայացվել է մրցակցության կանոն։ 6 ամենացածր տեղերում հայտնված երկրները հաջորդ տարի չեն մասնակցի մրցույթին։ 1996 թվականին նոր համակարգ ներդրվեց։ Ընդամենը 29 մասնակիցների ձայներիզները ներկայացրել էին Ազգային ժյուրիին։ Քսան երկու երգեր հասել են մրցույթի ըստ ժյուրիի քվեարկությամբ։ Նորվեգիային, որպես հյուրընկալող երկիր, տվեցին եզրափակիչի տոմս։ 1997 թվականից մինչ 2001 թվականը կիրառվեց համակարգը, ըստ որի նախորդ հինգ տարիներին ամենացածր միջին միավորներ ունեցող երկրները չեն անցնում եզրափակիչ։ Երկրները չեն կարող անտեսվել ավելի քան մեկ տարի։

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Առաջնելույթի տարի Մասնակցումներ Հաղթանակներ Հեռարձակող(ներ)
Ալբանիա Ալբանիա
2004
16
0
RTSH
Անդորրա Անդորրա
2004
6
0
RTVA
Ավստրալիա Ավստրալիա
2015
5
0
SBS
Հայաստան Հայաստան
2006
13
0
Հ1,Շանթ
Ավստրիա Ավստրիա
1957
52
2
ORF
Ադրբեջան Ադրբեջան
2008
12
1
ԻՀՏ
Բելառուս Բելառուս
2004
16
0
ԲԱՀՌԸ
Բելգիա Բելգիա
1956
61
1
VRT (Dutch)
RTBF (French)[a]
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
1994
19
0
ԲՀՌՀ
Բուլղարիա Բուլղարիա
2005
12
0
BNT
Խորվաթիա Խորվաթիա
1993
25
0
HRT
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
1981
36
0
CyBC
Չեխիա Չեխիա
2007
8
0
ČT
Դանիա Դանիա
1957
47
3
DR
Էստոնիա Էստոնիա
1994
24
1
ETV
Ֆինլանդիա Ֆինլանդիա
1961
53
1
YLE (Finnish)
FST5 (Swedish)
Ֆրանսիա Ֆրանսիա
1956
62
5
TF1 (1956–1981)
France Télévisions (1983–)
Վրաստան Վրաստան
2007
12
0
ՎՀՀ
Գերմանիա Գերմանիա
1956
62
2
ՀԳՀ (ARD)
Հունաստան Հունաստան
1974
40
1
NERIT
Հունգարիա Հունգարիա
1994
15
0
MTV
Իսլանդիա Իսլանդիա
1986
32
0
RÚV
Իռլանդիա Իռլանդիա
1965
53
7
RTÉ
Իսրայել Իսրայել
1973
41
4
IBA
Իտալիա Իտալիա
1956
45
2
RAI
Լատվիա Լատվիա
2000
20
1
LTV
Լիբանան Լիբանան
2005
0
0
Tele Liban
Լիտվա Լիտվա
1994
20
0
LRT
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
1956
37
5
CLT
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
1998
18
0
MKRTV
Մալթա Մալթա
1971
32
0
PBS
Մոլդովա Մոլդովա
2005
15
0
TRM
Մոնակո Մոնակո
1959
24
1
TMC
Մարոկկո Մարոկկո
1980
1
0
SNRT
Նիդերլանդներ Նիդեռլանդներ
1956
60
5
NOS (1956-2009)
TROS (2010–2013)
Նորվեգիա Նորվեգիա
1960
58
3
NRK
Լեհաստան Լեհաստան
1994
22
0
TVP
Չեռնոգորիա Չեռնոգորիա
2007
11
0
RTCG
Պորտուգալիա Պորտուգալիա
1964
51
1
RTP
Ռումինիա Ռումինիա
1994
18
0
TVR
Ռուսաստան Ռուսաստան
1994
21
1
RTR, C1R
Սան Մարինո Սան Մարինո
2008
10
0
SMRTV
Սերբիա Սերբիա
2007
12
1
RTS
Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
2004
2
0
UJRT
Սլովակիա Սլովակիա
1994
7
0
STV (1994-2010)
RTVS (2011-)
Սլովենիա Սլովենիա
1993
25
0
RTV SLO
Իսպանիա Իսպանիա
1961
59
2
TVE
Շվեդիա Շվեդիա
1958
59
6
SVR (1958)
SR (1959–1979)
ՇՀՏ (1980–)
Շվեյցարիա Շվեյցարիա
1956
60
2
SRG SSR
Թուրքիա Թուրքիա
1975
34
1
TRT
Ուկրաինա Ուկրաինա
2003
15
2
NTU
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
1957
62
5
BBC
Հարավսլավիա Հարավսլավիա
1961
27
1
JRT

[b]