Եվրոպայի ազգերի գավաթ 1960
Եվրոպայի ազգերի գավաթ 1960 Եվրոպայի ազգերի գավաթ 1960 անգլ.՝ 1960 European Nations' Cup | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ֆրանսիա |
Մարզադաշտեր | 2 |
Մասնակիցներ | 4 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | ԽՍՀՄ |
Փոխչեմպիոն | Հարավսլավիա |
Երրորդ տեղ | Չեխոսլովակիա |
Չորրորդ տեղ | Ֆրանսիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 78 958 (19 740 խաղում) |
Խաղեր | 4 |
Խփված գոլեր | 17 (4.25 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վիկտոր Պոնեդելնիկ Միլան Գալիչ Դրազան Ժերկովիչ Վալենտին Իվանով Ֆրանսուա Հյութ (2-ական գոլ) |
← չի անցկացվել 1964 → |
Եվրոպայի ազգերի գավաթ 1960 եղել է առաջին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որը տեղի է ունենում չորս տարին մեկ։ Մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվել է Ֆրանսիայում։ Մրցաշարում հաղթել է Խորհրդային միությունը, որը եզրափակչում հաղթեց Հարավսլավիային 2–1 հաշվով լրացուցիչ ժամանակում, խաղը տեղի է ունեցել Փարիզում։
Մրցաշարին մասնակցեցին 17 հավաքական, որոնք միմյան միջև խաղացին երկուական խաղ, տանը և մրցակցի հարկի տակ, լավագույն չորս հավաքականները մեկնեցին Ֆրանսիա մասնակցելու եզրափակիչ փուլին։
Իսպանիան, Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք հրաժարվեց մեկնել ԽՍՀՄ, որը պաշտպանել էր իր թշնամիներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և լքեց մրցաշարը, այսպիսով եզրափակիչ փուլ դուրս եկան երեք կոմունիստ երկիր` ԽՍՀՄ, Չեխոսլովակիա և Հարավսլավիա և ընդունող երկիր Ֆրանսիան։ ԽՍՀՄ-ը հեշտ հաղթանակ տարավ կիսաեզրափակչում Չեխոսլովակների նկատմամբ` հաղթելով 3-0 հաշվով։ Մյուս խաղում խփվեց 9 գոլ, բացի այդ Հարավսլավիան վերադարձավ երկու անգամ պարտվելով երկու գոլի տարբերությամբ։ Չեխոսլովակիան երրորդ տեղի համար խաղում հաղթեց Ֆրանսիային 2-օ հաշվով։
Եզրափակչում Հարավսլավիան առաջինը գոլ խփեց, սակայն ԽՍՀՄ հավաքականը լեգենդար դարպասապահ Լև Յաշինի գլխավորությամբ հավասարեցրեց հաշիվը 49-րդ րոպեին։ 90 րոպեներից հետո հաշիվը 1-1 էր, և Վիկտոր Պոնեդելնիկը գոլ խփեց լրացուցիչ ժամանակի ավարտից յոթ րոպե առաջ և ԽՍՀՄ-ը դարձավ Եվրոպայի առաջին չեմպիոնը[1]։
Անցկացման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզ | |
---|---|
Պարկ դե Պրենց | |
Տարողություն. 40.000 | |
Մարսել | |
Ստադ Վելոդրոմ | |
Տարողություն. 40.000 | |
Եզրափակիչ մրցաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
6 հուլիս – Մարսել | |||||||
Չեխոսլովակիա | 0 | ||||||
ԽՍՀՄ | 3 | ||||||
10 հուլիս – Փարիզ | |||||||
ԽՍՀՄ (ա.ժ.) | 2 | ||||||
Հարավսլավիա | 1 | ||||||
Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
6 հուլիս – Փարիզ | 9 հուլիս – Մարսել | ||||||
Ֆրանսիա | 4 | Չեխոսլովակիա | 2 | ||||
Հարավսլավիա | 5 | Ֆրանսիա | 0 |
Կիսաեզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]6 հուլիս 1960 20:00 |
Ֆրանսիա | 4–5 | Հարավսլավիա | Պարկ դե Պրենց, Փարիզ Հանդիսական՝ 26,370 Մրցավար՝ Գաստոն Գրանդայն (Բելգիա) |
---|---|---|---|---|
Վինսենտ 12' Հյութ 43', 62' Վիսնիեսկի 53' |
Հաշվետվություն | Գալիչ 11' Զանետիչ 55' Կնեզ 75' Ժերկովիչ 78', 79' |
6 հուլիս 1960 21:30 |
Չեխոսլովակիա | 0–3 | ԽՍՀՄ | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 25,184 Մրցավար՝ Սեզար Ջոնի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Իվանով 34', 56' Պոնեդելնիկ 66' |
Երրորդ տեղի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]9 հուլիս 1960 18:00 |
Չեխոսլովակիա | 2–0 | Ֆրանսիա | Ստադ Վելոդրոմ, Մարսել Հանդիսական՝ 9,438 Մրցավար՝ Սեզար Ջոնի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Բուբնիկ 58' Պավլովիչ 88' |
Հաշվետվություն |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 հուլիս 1960 21:30 |
ԽՍՀՄ | 2 – 1 (ա.ժ.) | Հարավսլավիա | Պարկ դե Պրենց, Փարիզ Հանդիսական՝ 17,966 Մրցավար՝ Արթուր Էդվարդ Էլիս (Անգլիա) |
---|---|---|---|---|
Մետրևելի 49' Պոնեդելնիկ 113' |
Հաշվետվություն | Գալիչ 43' |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու գոլով Վալենտին Իվանովը, Վիկտոր Պոնեդելնիկը, Միլան Գալիչը, Դրաժան Ջերկովիչը, Ֆրանսուա Հյուտը դարձան առաջնության լավագույն ռմբարկուներ։ Ընդհանուր խվեց 17 գոլ 12 տարբեր ֆուտբոլիստների կողմից 4 խաղում, միջինը 4,25 գոլ մեկ խաղում։ Ինքնագոլեր առաջնությանը չգրանցվեցին։
- 2 գոլ
- 1 գոլ
- Տոմիսլավ Կնազ
- Անտե Ժանետիչ
- Վլաստիմիլ Բուբնիկ
- Լադիսլավ Պավլովիչ
- Ժան Վիսենտ
- Մարյան Վիսնեցկի
- Սլավա Մետրևելի
Ամենաարագ գոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 11-րդ րոպե` Միլան Գալիչ (Հարավսլավիա-Ֆրանսիա)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ առաջնության խորհրդանշական հավաքական[2]
Դարպասապահ | Պաշտպաններ | Կիսապաշտպաններ | Հարձակվողներ |
Լև Յաշին | Վլադիմիր Դուրկովիչ | Իգոր Նետտո | Սլավա Մետրևելի |
Լադիսլավ Նովակ | Ժեզեֆ Մասոպուստ | Միլան Գալիչ | |
Վալենտին Իվանով | Վիկտոր Պոնեդելնիկ | ||
Դրագոսլավ Շեկուլարաց | |||
Բորա Կոստիչ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rostance, Tom (2012 թ․ մայիսի 21). «BBC Sport - Euro 1960: Lev Yashin leads Soviets to glory in France». Bbc.co.uk. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «1960 team of the tournament». Union of European Football Associations. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
|