Զալցբուրգի փառատոն
Զալցբուրգի փառատոն | |
---|---|
Տեսակ | երաժշտական փառատոն և կազմակերպություն |
Երկիր | Ավստրիա |
Առաջինը | 1920 |
Հիմնադիր | Մաքս Ռայնհարդ, Հուգո ֆոն Հոֆմանսթան, Ռիխարդ Շտրաուս և Ernst Lothar? |
salzburgerfestspiele.at(գերմ.)(անգլ.) | |
Salzburger Festspiele Վիքիպահեստում |
Զալցբուրգի փառատոն (գերմ.՝ Salzburger Festspiele), ամառային երաժշտական ամենամյա փառատոն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, աշխարհում առավել հայտնի փառատոներից մեկն է։ Փառատոնի ծրագրի մեջ մտնում են հիմնականում ակադեմիական երաժշտության համերգներ և երաժշտա-թատերական ներկայացումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877 թվականից Զալցբուրգում ոչ կանոնավոր կերպով կազմակերպվել են երաժշտական փառատոներ։ Փառատոնի պատմության նոր դարաշրջանը սկսվել է 1920 թվականին։ Փառատոնի զարգացման համար մեծ ջանքեր են ներդրել գրող Հուգո ֆոն Հոֆմանսթանը, կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը, երաժտագետ և դաշնակահար Ռուդոլֆ Ռետին, ռեժիսոր Մաքս Ռայնհարդը, ձևավորող Ալֆրեդ Ռոլերը, Վիեննայի պետական օպերայի տնօրեն Ֆրանց Շալկը և այլք[1]։ Սկզբնական շրջանում փառատոնի ծրագրի մեջ ընդգրկվել են կամերային ու սիմֆոնիկ համերգներ, 1922 թվականին ներկայացվել է Մոցարտի չորս օպերա[2]։ Սկզբում ծրագրում գերազանցապես ավստրո-գերմանական կոմպոզիտորների ստեղծագործություններ են ընդգրկվել (Մոցարտ, Շտրաուս, Գլյուկ)։ Հետագա տարիներին ծրագրում ընդգրկվել են այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ ևս, փառատոնի շրջանակներում կայացել են համաշխարհային պրեմիերաներ։
Փառատոնին մասնակցել են 20-րդ դարի խոշորագույն դիրիժորներ Արտուրո Տոսկանինին, Բրունո Վալտերը, Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Հերբերտ ֆոն Կարայանը և այլք։ 1967 թվականից Զալցբուրգում կազմակերպվում է նաև Զալցբուրգի Զատկի փառատոնը, որի հիմնադիրը Կարայանն է։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային նշանակության մի շարք պրեմիերաներ կայացել են փառատոնի շրջանակներում։ Դրանցից են Կառլ Օրֆի «Անտիգոնան» (1952), Գոթֆրիդ ֆեն Էյնեմի «Պրոցեսը» (1953)։ 1965 թվականին այստեղ ներկայացվել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերան (դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան)։ Փառատոնի՝ տարբեր տարիների բեմադրություններից են Ռիխարդ Շտրաուսի «Կինն առանց ստվերի» (1992), Ստրավինսկու «Թեթևսոլիկի արկածները» (1994), Լիգետիի «Մեծ մերտվիարխ» (1997) գործերը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զալցբուրգի փառատոնը 2017 թվականին վաճառել է մոտ 27 միլիոն եվրոյի տոմսեր, իսկ փառատոնի անուղղակի եկամուտը Զալցբուրգի համար կազմել է մոտ 183 միլիոն եվրո։ Ուղղակի և անուղղակի ձևով մոտ 77 միլիոն եվրո հարկ է վճարվել փառատոնի արդյունքում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lütteken, Laurenz [in գերմաներեն] (2014). Richard Strauss: Musik der Moderne (գերմաներեն). Reclam. էջ 138. ISBN 978-3-15-010973-1.
- ↑ Eisen, Cliff; Keefe, Simon P., eds. (2006). The Cambridge Mozart Encyclopedia. Cambridge: Cambridge University Press. էջ 443. ISBN 978-0-52185-659-1.
- ↑ «Report Salzburg Festival: Economic engine, excellence infusion for the location» (PDF). Wirtschaftskammer Salzburg. 2017 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալցբուրգի փառատոն» հոդվածին։ |
|