Զանգվածի և էներգիայի համարժեքություն
Զանգվածի և էներգիայի համարժեքություն, հասկացություն ֆիզիկայում՝ հարաբերականության տեսության մեջ, ըստ որի՝ ֆիզիկական համակարգի կամ մարմնի լրիվ էներգիան հավասար է նրա զանգվածի և վակուումում լույսի արագության քառակուսու արտադրյալին․
որտեղ -ն զանգվածով մարմնի կամ համակարգի էներգիան է, -ն՝ լույսի արագությունը վակումում, արժեքը՝ 299 792 458 մ/վ։
Ելնելով «զանգված» և «էներգիա» տերմինների ընկալումից՝ բանաձևը կարելի է երկու կերպ մեկնաբանել․
- Մի կողմից այս հասկացությունը նշանակում է, որ մարմնի զանգվածը (ինվարիանտ զանգվածը, որը նաև կոչվում է հանգստի զանգված) հավասար է ( հաստատուն բազմապապատկիչի ճշտությամբ)[Ն 1] «նրանում պարփակված» էներգիային, այսինքն՝ համապատասխան հաշվարկման համակարգում (հանգստի հաշվարկման համակարգում) չափված կամ հաշվարկված էներգիային՝ այսպես կոչված հանգստի էներգիային կամ, լայն իմաստով, այդ մարմնի ներքին էներգիային[1],
- որտեղ ֊ն մարմնի հանգստի էներգիան է, ֊ը՝ հանգստի զանգվածը։
- Մյուս կողմից կարելի է պնդել, որ ֆիզիկական օբյեկտի (անպայման չէ մարմնի) էներգիայի ցանկացած տեսակին համապատասխանում է որոշակի զանգված․ օրինակ, ցանկացած շարժվող օբյեկտի համար ներմուծվում է ռելյատիվիստական զանգվածի հասկացություն։ Ռելյատիվիստական զանգվածը ( c2 բազմապատկիչի ճշտությամբ) հավասար է օբյեկտի լրիվ էներգիային (ներառյալ կինետիկական էներգիան)[2]՝
- որտեղ ֊ն օբյեկտի լրիվ էներգիան է, ֊ը՝ ռելյատիվիստական զանգվածը։
Առաջին մեկնաբանությունը երկրորդի մասնավոր դեպքը չէ։ Չնայած դադարի էներգիան էներգիայի մասնավոր դեպքն է, իսկ ֊ը գործնականում հավասար է ֊ին մարմնի շարժման զրոյական կամ փոքր արագության դեպքում, բայց ֊ի ֆիզիկական բովանդակությունը երկրորդ մեկնաբանության շրջանակներից ավելին է․ այն սկալյար (այսինքն՝ արտահայտվում է մեկ թվով) ինվարիանտ (անփոփոխ՝ հաշվարկման համակարգի փոփոխության դեպքում) բազմապատկիչ է էներգիայի և իմպուլսի քառաչափ սահմանման մեջ, անալոգ է նյուտոնյան զանգվածին և նրա ուղղակի ընդհանրացումն է[Ն 2], և բացի այդ, ֊ը 4֊իմպուլսի վեկտորի մոդուլն է։ Ավելին, հենց մեծությունն (և ոչ ֊ն) է միակ սկալյարը, որը ոչ միայն բնութագրում է մարմնի իներտ հատկությունները փոքր արագությունների դեպքում, այլև որով այդ հատկությունները կարող են բավական պարզ գրվել մարմնի ցանկացած շարժման արագության համար[3]։
Այսպիսով, ֊ը՝ ինվարիանտ զանգվածը, ֆիզիկական մեծություն է, որն ունի ինքնուրույն և հիմնարար իմաստ[4]։
Ժամանակակից տեսական ֆիզիկայում զանգվածի և էներգիայի համարժեքության հասկացությունը սովորաբար կիրառվում է առաջին իմաստով[5]։
Բանաձևն ամենաընդհանրական ձևով առաջին անգամ ձևակերպել է Ալբերտ Այնշտայնը 1905 թվականին, սակայն մարմնի էներգիայի և իներտ հատկությունների կապի մասին պատկերացումները մշակվել են նաև այլ հետազոտողների ավելի վաղ աշխատանքներում։
Ժամանակակից մշակույթում բանաձևը թերևս բոլոր ֆիզիկական բանաձևերից ամենահայտնին է, ինչը պայմանավորված է ատոմային զենքի հետ նրա կապով։ Բացի այդ, հենց այս բանաձևն է խորհրդանշում հարաբերականության տեսությունը և լայնորեն օգտագործվում է գիտության հասարակայնացման համար[6]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այսինքն՝ ունիվերսալ հաստատունի ճշտությամբ, որը միավորների չափման համակարգի ընտրությամբ կարելի է մեկ դարձնել։
- ↑ Այնպես, ինչպես ոչ ռելյատիվիստական տեսության մաջ, զանգվածը մտնում է որպես սկալյար բազմապատկիչ էներգիայի և իմպուլսի սահմանման մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einstein A., Über das Relativitätsprinzip und die aus demselben gezogenen Folgerungen Արխիվացված 2017-03-09 Wayback Machine(գերմ.)
- ↑ Паули В., Теория относительности, §41. Инерция энергии, М., Наука, 1991, 166—169, 5-02-014346-4
- ↑ ֊ի (և արագության) միջոցով այդ հատկություններն, իհարկե, նույնպես կարելի է գրել, սակայն պակաս սեղմ, սիմետրիկ և գեղեցիկ տեսքով։ Մեկ այլ մոտեցման մեջ անհրաժեշտ է լինում մի քանի բաղադրիչներով մեծություններ ներառել, օրինակ՝ «երկայնական» և «լայնական» զանգվածները։
- ↑ Угаров В. А., Специальная теория относительности, Москва, Наука, 1977
- ↑ Окунь Л. Б., Понятие массы (Масса, энергия, относительность) (Методические заметки), УФН, 1989, том 158, страницы=511—530
- ↑ Окунь Л. Б., Формула Эйнштейна: E0 = mc2. «Не смеётся ли Господь Бог»?, УФН, 2008, том 178, ст.541–555