Զբոսաշրջությունը Բուլղարիայում
Զբոսաշրջությունը Բուլղարիայում (բուլղար․՝ Туризъм в България), Բուլղարիայի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։ Բուլղարիայում լավ զարգացած են զբոսաշրջության բոլոր ճյուղերը՝ հանգստի, սպորտային, մշակութային և այլն։ Բուլղարիայի հատկապես հայտնի զբոսաշրջական ուղղություն է առողջարանային, սևծովյան, լեռնային և մշակութահնագիտական զբոսաշրջության համար։
Գործուն վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիա այցելած օտարերկրյա զբոսաշրջիկները քանակը (հազարներով) ըստ տարիների[1][2][3][4]՝
Ազգություն | Քանակ | Ազգություն | Քանակ |
---|---|---|---|
Ռումինիա | 2 035 606 | Լեհաստան | 474 984 |
Թուրքիա | 1 534 809 | Մեծ Բրիտանիա | 424 384 |
Հունաստան | 1 290 313 | Ֆրանսիա | 260 099 |
Գերմանիա | 1 063 502 | Իսրայել | 245 567 |
Սերբիա | 632 902 | Չեխիա | 236 265 |
Հյուսիսային Մակեդոնիա | 609 591 | Ավստրիա | 217 541 |
Ռուսաստան | 522 085 | Նիդերլանդներ | 193 362 |
Ուկրաինա | 487 984 | Իտալիա | 181 770 |
Ընդամենը - 12 368 363
|
Սևծովյան զբոսաշրջությունը Բուլղարիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայի ամբողջ արևելյան սահմանը անցնում է Սև ծովով (394 կմ)։ Այն էականորեն քիչ աղի է (18 ‰), քան Միջերկրական ծովը (38 ‰) և համաշխարհային օվկիանոսը (35 ‰): Քլորային անիոնի (Cl-) կենտրոնացումը մերձափյա ջրում կազմում է 9,2 g/L Սոզոպոլում և Ահտոպոլում, 9,5 g/L՝ Պրիմորսկոյում և 9,7 g/L՝ Ցարևոյում[6], իսկ յոդային անիոնը կազմում է 3 mg/L Շաբլայում և Կրապեցում[7]։ Քլորային և յոդային անիոնները մաշկի վրա տիրապետում են հականեխության և ամրացուցիչ ուժեղ ազդեցությամբ և օգնում են դերմատոզի բուժման մեջ։ Վաղ առավոտյան, մինչև արևի ծագումը, ծովափում օդը հագեցած է յոդային գոլորշիով և բացասական անիոններով, որոնք թոքերի վրա տիրապետում են հականեխության և ամրացուցիչ ուժեղ ազդեցությամբ և օգնում են շնչառական համակարգերի հիվանդության մեջ։ Բուլղարիայի ծովափին ջուրը ավելի տաք է ամռանը՝ միջինում +21,9оС, Շաբլայում՝ +22,4оС, Վառնայում՝ +22,4оС և Բուրգասում՝ +23,8оС[8]:
Ավազե լողափերը զբաղեցնում են Բուլղարիայի սևծովյան ափի ընդամենը 200 կիլոմետրը։ 1950 թվականից Սև ծովի ափը Բուլղարիայի կարևոր զբոսաշրջային շրջաններից է հատկապես ամառային սեզոնին (մայիսից հոկտեմբեր ամիսներին)։ «Բուլղարիայի սևծովյան ափի կառուցվածքի մասին օրենք»-ի համաձայն[9]՝ լողափերը բացառապես Բուլղարիայի Հանրապետության պետական սեփականությունն են և բոլորը ծովի ափ ազատ և անվճար մուտքի իրավունք ունեն։
Բուլղարիայի սևծովյան ափի ամենասառը ամիսը հունվարն, որի ժամանակ օդի միջին ջերմաստիճանը կազմում է +0,8оС: Ամենատաք ամիսը հուլիսն է, որի ժամանակ օդի միջին ջերմաստիճանը կազմում է +22,6оС:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Arrivals of visitors from abroad to Bulgaria by months and by country of origin - National statistical institute». Nsi.bg. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Tourism figures : Purpose of visit» (XLS). Nsi.bg. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ Посещения на чужденци в България по месеци и по страни | Национален статистически институт
- ↑ Особенности формирования качественного состава черноморской воды… Արխիվացված 2013-07-28 Wayback Machine(բուլղ.)
- ↑ Гидроложкую информацию о Добричской области Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(բուլղ.)
- ↑ Экстремальные температурные рекорды морской воды на черноморском побережье Болгарии(չաշխատող հղում)(բուլղ.)
- ↑ Закон об устройстве черноморского побережья Болгарии(բուլղ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսաշրջությունը Բուլղարիայում» հոդվածին։ |
|