Jump to content

Զեմլյա ի վոլյա (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեմլյա ի վոլյա
ռուս.՝ Земля и Воля
Изображение логотипа
Տեսակքաղաքական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
ԱռաջնորդՆ. Ն. Օբրուչև,
Ս. Ս. Ռիմարենկո,
Ի. Ի. Շամշին ևն.
ՀիմնադիրAleksandr Aleksandrovič Serno-Solov'evič?[1]
Հիմնադրված1861 թ.
Լուծարված1864 և 1879
Գաղափարախոսություննարոդնիկություն
ՀաջորդՍև վերաբաշխում
 Zemlya i volya Վիքիպահեստում

«Զեմլյա ի վոլյա» («Земля и воля» — հող և ազատություն), հեղափոխական գաղտնի ընկերություն Ռուսաստանում։ Ստեղծվել է 1861 թվականի վերջերին։ «Զեմլյա ի վոլյա »-ի ստեղծման ոգեշնչողն էր Ն․ Չեռնիշևսկին, նախաձեռնողները՝ Ն․ Ա․ և Ա․ Ա․ Սեռնո-Սոլովևիչները, Ն․ Օբրուչևը, Վ․ Կուրոչկինը և ուրիշներ, որոնք կապված էին Ա․ Գերցենի և Ն․ Օգարյովի հետ։ «Զեմլյա ի վոլյա»-ն ֆեդերացիա էր, որը միավորում էր Պետերբուրգի, Մոսկվայի, Կազանի, Պերմի, Սարատովի հեղափոխական խմբակները։ Ընկերության կարևորագույն խնդիրն էր գյուղացիական ապստամբության նախապատրաստությունը։ «Զեմլյա ի վոլյա»-ն որպես նախնական ծրագիր ընդունել էր Ն․ Օգարյովի «Ի՛նչ են հարկավոր ժողովրդին» կոչ հոդվածի դրույթները, հողը հանձնել գյուղացուն, ստեղծել գյուղացիական ինքնավարություն և այլն։ Կազմակերպության անդամները տարածում էին հեղափոխական կոչեր, գաղտնի գրականություն, թռուցիկներ, լույս ընծայվեց «Սվոբոդա» («Свобода») թերթիկի 2 համար, «Զեմլյա ի վոլյա» («Земля и вoля») ամսագիրը։ 1862 թվականի կեսին Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Սեռնո-Սոլովնիչի և այլ զեմլյավոլյականների ձերբակալումը չքայքայեց ընկերությունը։ 1862 թվականի վերջին «Զեմլյա ի վոլյա»-ին միացավ Ա․ Պոտեբնիի ղեկավարությամբ Լեհաստանում ստեղծված ռուս, ռազմա-հեղափոխական կազմակերպությունը։ 1863 թվականին ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ գրավեցին Լեհաստանում, Լիտվիայում, Բելառուսիայում բռնկված ապստամբությունների հետ կապված հարցերը։ 1864 թվականի սկզբին, Ռուսաստանում հեղափոխական իրադրության անկման պայմաններում, սկսվեց «Զեմլյա ի վոլյա»-ի ճգնաժամը։ Գարնանը ընկերությունը լուծարքի ենթարկվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 682