Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից
Թվական | սեպտեմբերի 9, 1922 |
---|---|
Մասն է | Հույն-թուրքական պատերազմ |
Վայր | Զմյուռնիա, Օսմանյան կայսրություն (ներկայումս՝ Իզմիր, Թուրքիա) |
Արդյունք | Թուրք հրոսակների փաստացի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն Քեմալական Թուրքիա | Հունաստանի թագավորություն |
Հրամանատարներ | |
Ֆահրեթին փաշա | Արիստեիդիս Ստերգիադիս |
Կողմերի ուժեր | |
անհայտ | 40,000 (Զմյուռնիայի պաշտպանության բանակ)[1] |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից, թուրքական իրականության մեջ հայտնի է որպես Իզմիրի ազատագրում (թուրքերեն՝ İzmir'in Kurtuluşu), հույն-թուրքական առճակատումների վերջին շրջափուլի կարևորագույն մարտը, որն ազդարարում է Թուրքիայի անկախության պատերազմի ավարտը[2]։
Զմյուռնիայի հանձնումից հետո Մուդրոսում Հունաստանի թագավորության և Թուրքիայի միջև սկսվում են զինադադարի բանակցություններ, որտեղ էլ հույները Զմյուռնիան հանձնում են հաղթած թուրքական կողմին։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դումլուփընարի ճակատամարտում պարտության մատնելով հունական բանակին՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած թուրքական ուժերը զարգացնում են իրենց ռազմավարական հաջողությունները և ավելի խորանում դեպի արևմտուտք՝ հույների փաստացի վերահսկողության սահմաններ։
Դումլուփընարի ճակատամարտում մեծ կորուստներ կրած հունական բանակը ստիպված է լինում նահանջել և հանգրվանում է հարավում՝ Զմյուռնիա ծովափնյա քաղաքում (ներկայումս թուրքերի կողմից վերանվանվել է Իզմիր)։ Նկատելով թուրքերի մոտենալը քաղաքին՝ հունական բարոյալքված բանակը թողնում է քաղաքը՝ մեծաթիվ զոհերից խուսափելու համար։ Սեպտեմբերի 8-ին հունական վերահսկողությունը Զմյուռնիայում դադարում է։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, քաղաքը նվաճվում է թուրքերի կողմից։
Զմյուռնիայի գրավումից հետո կողմերը հանդես են գալիս զինադադարի կնքման պատրաստակամությամբ։ Շուտով երրորդ կողմերի ներգրավվածությամբ սկսվում են Մուդրոսի բանակցությունները։ «Իզմիրի ազատագրման» օրը Թուրքիայի Հանրապետությունում նշվում է որպես ազգային ազգային օր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Greeks surrender Smyrna to Turks after shell fire, New York Times, published September 10, 1922.
- ↑ Karavasilis, Niki (2010). The Whispering Voice of Smyrna.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից կատեգորիայում։ |