1942 թվականին ավարտել է Թբիլիսիի վրացական ինդուստրիալ ինստիտուտը։ 1951-1959 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։
1966-1979 թվականներին՝ Առևտրային և հասարակական սննդի կազմակերպությունների նախագծային համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն։ 1979 թվականից՝ Հայարդնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ[2]։
«Հավերժական կրակ» (Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման համար զոհված մարտիկների հուշարձան), ճարտարապետ՝ էդուարդ Սարապյան, նկարիչ՝ Վալենտին Պոդպոմոգով։ Գտնվում է Երևանի 2750-ամյակին նվիրված զբոսայգում, «Բուլվար»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։