Էլեկտրամագնիս
Էլեկտրամագնիս, սարք, որը ստեղծում է մագնիսական դաշտ, երբ դրա միջով էլեկտրական հոսանք է անցնում[1]։ Սովորաբար, էլեկտրամագնիսը բաղկացած է փաթույթից և ֆերոմագնիսական միջուկից, որը ձեռք է բերում մագնիսի հատկություններ, երբ էլեկտրական հոսանքն անցնում է փաթույթի միջով[2]։ Էլեկտրամագնիսները, որոնք նախատեսված են հիմնականում մեխանիկական ուժ ստեղծելու համար, պարունակում են նաև ռոտոր (մագնիսական շղթայի շարժական մաս), որի միջոցով փոխանցվում է ուժ։
Էլեկտրամագնիսների փաթույթը պատրաստված է մեկուսացված ալյումինե կամ պղնձե մետաղալարից, չնայած կան նաև գերհաղորդիչ էլեկտրամագնիսներ։ Մագնիսական միջուկները պատրաստված են փափուկ մագնիսական նյութերից՝ սովորաբար էլեկտրական կամ բարձրորակ կառուցվածքային պողպատից, չուգունից, երկաթ-նիկել և երկաթ-կոբալտ համաձուլվածքներից։ Մրրկային հոսանքների (Ֆուկոյի հոսանքներ) պատճառով կորուստները նվազեցնելու համար մագնիսական միջուկները պատրաստվում են մի շարք թիթեղներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1825 թվականին անգլիացի ինժեներ Ուիլյամ Սթարջենը պատրաստեց առաջին էլեկտրամագնիսը, որը փափուկ երկաթից ձող էր հաստ պղնձե մետաղալարից փաթույթով։ Ձողը փաթույթից մեկուսացնելու համար ձողը լաքապատվել էր։ Երբ հոսանք էր անցնում, երկաթե ձողը ձեռք էր բերում ուժեղ մագնիսական հատկություններ, իսկ երբ հոսանքն անջատվում էր, այն անմիջապես կորցնում էր մագնիսական հատկությունները։ Էլեկտրամագնիսների այս հատկանիշի պատճառով էլ հնարավոր է դարձրել դրանք լայնորեն կիրառել տեխնոլոգիայի մեջ[3][4]։
Արդյունաբերական կիրառությունից բացի, էլեկտրամագնիսները լայնորեն կիրառվում են նաև բժշկության մեջ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին «Բրոքհաուսի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանի» էջերում Մորից Մենդելսոնը գրել է, որ էլեկտրամագնիսը «ծառայում է որպես աչքից օտար մարմինները հեռացնելու լավագույն միջոցը»[5]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ մագնիսական հոսքի ստեղծման մեթոդի կան երեք տեսակի էլեկտրամագնիսներ։
- Հաստատուն հոսանքի չեզոք էլեկտրամագնիսներ
Հաստատուն մագնիսական հոսք առաջանում է հաստատուն հոսանքով այնպես, որ ձգողական ուժը կախված է միայն մեծությունից և կախված չէ փաթույթում հոսանքի ուղղությունից։
- Հաստատուն հոսանքի բևեռացված էլեկտրամագնիսներ
Կան երկու անկախ մագնիսական հոսքեր՝ աշխատանքային և բևեռացված։ Առաջինը ստեղծվում է աշխատանքային (կամ հսկիչ) փաթույոթվ։ Բևեռացված հոսքը առավել հաճախ ստեղծվում է հաստատուն մագնիսներով, երբեմն լրացուցիչ էլեկտրամագնիսներով և օգտագործվում է ձգողական ուժի առկայությունը ապահովելու համար, երբ աշխատանքային փաթույթն անջատված է։ Ընդհանուր առմամբ, նման մագնիսի ազդեցությունը աշխատաող փաթույթում կախված է ինչպես էլեկտրական հոսանքի մեծությունից, այնպես էլ ուղղությունից։
- Փոփոխական հոսանքի էլեկտրամագնիսներ
Այս մագնիսներում փաթույթի սնուցումն իրականացվում է փոփոխական հոսանքի աղբյուրից, մագնիսական հոսքը պարբերաբար փոխվում է և մեծությամբ, և ուղղությամբ, իսկ միակողմանի ձգողական ուժը փոխվում է միայն մեծությամբ, ինչի արդյունքում ձգողական ուժը փոփոխվում է զրոյից հասնելով առավելագույն արժեքի՝ կրկնակի հաճախականությամբ սնուցող հոսանքի հաճախականության համեմատ։ Լայնորեն օգտագործվում է էլեկտրատեխնիկայում՝ սկսած կենցաղային տեխնիկայից մինչև հաստոցների համար նախատեսված էլեկտրամագնիսական թիթեղներում։
Առանձնահատկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրամագնիսներն առանձնանում են նաև մի շարք այլ բնութագրերով, մասնավորապես փաթույթը միացնելու մեթոդով՝ զուգահեռ և հաջորդաբար միացումներով, աշխատանքի բնույթով՝ երկարաժամկետ, ընդհատվող և կարճաժամկետ ռեժիմներով, ըստ գործողության արագության՝ արագ գործող և դանդաղ գործող, ստեղծելով հաստատուն կամ փոփոխական մագնիսական դաշտ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Электромагнит» — статья в Малой советской энциклопедии; 2 издание; 1937—1947 гг.
- ↑ Электромагнит // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Sturgeon, W. Improved Electro Magnetic Apparatus (und) // Trans. Royal Society of Arts, Manufactures, & Commerce. —London, 1825. — Т. 43. — С. 37—52. cited in Miller, T.J.E Electronic Control of Switched Reluctance Machines. — Newnes, 2001. — С. 7. — ISBN 0-7506-5073-7
- ↑ Windelspecht, Michael. Groundbreaking Scientific Experiments, Inventions, and Discoveries of the 19th Century, xxii, Greenwood Publishing Group, 2003, 0-313-31969-3.
- ↑ «Электромагнит в хирургии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гершун А. Л. (1890–1907). «Электромагнит». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Электромагнит» — статья в Малой советской энциклопедии; 2 издание; 1937—1947 гг.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сравнение электромагнитов постоянного и переменного тока.
- Электромагнит // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրամագնիս» հոդվածին։ |
|