Jump to content

Էլիս Ռիվլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիս Ռիվլին
անգլ.՝ Alice Rivlin
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1931(1931-03-04)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Մահացել էմայիսի 14, 2019(2019-05-14)[4] (88 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Բրին Մոր քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՋորջթաունի համալսարան
ԱմուսինLewis Allen Rivlin?[5] և Sidney G. Winter?
Ծնողներհայր՝ Allan C. G. Mitchell?
Զբաղեցրած պաշտոններDirector of the Office of Management and Budget?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8]
ԵրեխաներAllan Rivlin?[5], Catherine Amy Rivlin?[5] և Douglas Rivlin?[5]
 Alice Rivlin Վիքիպահեստում

Էլիս Միտչել Ռիվլին (անգլ.՝ Alice Rivlin, մարտի 4, 1931(1931-03-04)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - մայիսի 14, 2019(2019-05-14)[4], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մանկավարժ։ Ֆիզիկոս Ալան Միտչելի դուստրը և աստղագետ Սամուել Ալֆրեդ Միտչելի թոռնուհին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Միտչել Ռիվլինը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Նա հրեա էր։ Մեծացել է Բլումինգթոնում, Ինդիանա, որտեղ նրա հայրը աշխատում էր Ինդիանայի համալսարանի ֆակուլտետում։ Սկզբում նա ցանկանում էր մասնագիտանալ պատմության մեջ, սակայն Ինդիանայի համալսարանում տնտեսագիտության դասընթաց անցնելուց հետո նա որոշեց փոխել մասնագիտությունը տնտեսագիտության մեջ։ Ռիվլինը ստացել է արվեստի բակալավրի կոչում 1952 թվականին՝ գրելով իր թեզը Արևմտյան Եվրոպայի տնտեսական ինտեգրման վերաբերյալ, իսկ ավարտելուց հետո տեղափոխվել է Եվրոպա, որտեղ աշխատել է Մարշալի պլանի վրա։ Ի սկզբանե Ռիվլինը ցանկանում էր սովորել պետական կառավարման ասպիրանտուրայում, սակայն նրան մերժեցին՝ պատճառաբանելով, որ նա ամուսնության տարիքի կին է[9]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Միտչել Ռիվլինը 1968 - 1969 թվականներին Նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից նշանակվել է ԱՄՆ Առողջապահության, կրթության և բարեկեցության դեպարտամենտի Պլանավորման և գնահատման գծով քարտուղարի օգնական։ 1973 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[10]։ Փիլիսոփայության դոկտորական աստիճան ստացել է Ռեդքլիֆ քոլեջում 1958 թվականին։ Դասավանդել է Ջորջ Մեյսոնի և Նյու Յորքի համալսարաններում։ 1986 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ 1994 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 1996 թվականի ապրիլի 26-ը եղել է Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն։ 1996 թվականի հունիսի 25-ից մինչև 1999 թվականի հուլիսի 16-ը աշխատել է որպես Դաշնային պահուստային համակարգի նախագահի տեղակալ։ Տնտեսական մասնագիտության մեջ կանանց կարգավիճակի կոմիտեի կողմից Քերոլին Շոու Բելլի մրցանակի դափնեկիր (1998 թվական)։ 1989 թվականից ամուսնացած է (երկրորդ ամուսնություն) հայտնի տնտեսագետ Վինթերի հետ[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվլինը կորնիշական (էթնիկ խումբ) ծագում ուներ։ 1955 թվականին նա ամուսնացել է Արդարադատության դեպարտամենտի նախկին փաստաբան Լյուիս Ալեն Ռիվլինի հետ։ Նրանք երեք երեխա են ունեցել։ 1977 թվականին Ամուսնալուծվել են։ 1989 թվականին Ռիվլինը ամուսնացել է տնտեսագետ Սիդնի Ուինթերի հետ[12]։

Ռիվլինը մահացել է Վաշինգտոնում, 2019 թվականի մայիսի 14-ին, 88 տարեկան հասակում։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 թվական «Անվճար գումար» անգլ.՝ Free Money
  • 2004 թվական «Ինչպես հավասարակշռել բյուջեն» անգլ.՝ How to Balance the Budget

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123890470 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  4. 4,0 4,1 4,2 https://authors.repec.org/pro/pri423
  5. 5,0 5,1 5,2 5,3 Current Biography — 1982. — P. 355—358. — ISSN 0011-3344
  6. https://www.aeaweb.org/about-aea/committees/cswep/awards/bell
  7. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  8. Notable Names Database — 2002.
  9. «American Economic Association». www.aeaweb.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  10. Maisel, Louis Sandy; Forman, Ira N.; Altschiller, Donald; Bassett, Charles Walker (2001). «Jews in American Politics» (անգլերեն). Rowman & Littlefield. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  11. «Getting to the Root Causes of Our Fiscal Challenges». whitehouse.gov (անգլերեն). 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  12. «Medicare Reimbursment Rates and Deficit Spending». Diane Rehm (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]