Մասնակցել է մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիայի մշակմանը։ Եղել է Յակոբինյան ակումբի հիմնադիրներից։ 1791 թվականից՝ Ֆեչյանների ակումբի անդամ։ Որպես Կոնվենտի անդամ՝ քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին։ 1795 թվականին մասնակցել է սահմանադրության կազմմանը։ 1799 թվականի մայիսին դարձել է Դիրեկտորիայի անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել Բրյումերի տասնութի հեղաշրջմանը, եղել է երեք կոնսուլներից մեկը, 1800 թվականից՝ Սենատի անդամ։ 1803 թվականից՝ Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1809 թվականին ստացել է կոմսի տիտղոս։ 1816-1830 թվականին եղել է տարագրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 385)։