Jump to content

Էմիլ Զոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Զոլա
ֆր.՝ Émile Zola
Ծննդյան անունֆր.՝ Émile Édouard Charles Antoine Zola[1]
Ծնվել էապրիլի 2, 1840(1840-04-02)[2][3][4][…]
Ծննդավայրrue Saint-Joseph
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1902(1902-09-29)[3][2][4][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[2][5][6][…]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)[7]
Մասնագիտությունքաղաքական թղթակից, արվեստի քննադատ, վիպասան, ակնարկագիր, դրամատուրգ, վիպասան, գրական քննադատ, թատերական քննադատ, լրագրող, գրող, բանաստեղծ, լուսանկարիչ և լիբրետիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գրական ուղղություններնատուրալիզմ և Ազատամտականություն
Ուշագրավ աշխատանքներՌուգոն-Մակկարներ, Թերեզ Ռաքեն, Ես մեղադրում եմ և Նանա
Պարգևներ
ԱմուսինԱլեքսանդրին Զոլա
Համատեղ ապրողԺաննա Ռոզրոտ[11]
ԶավակներԺակ Ռոզրոտ և Դենիզ Ռոզրոտ
Изображение автографа
Էմիլ Զոլա Վիքիքաղվածքում
Էմիլ Զոլա Վիքիդարանում
 Émile Zola Վիքիպահեստում

Էմիլ Ֆրանսուա Զոլա (ֆր.՝ Émile Zola [emil zɔˈla]), ապրիլի 2, 1840(1840-04-02)[2][3][4][…], rue Saint-Joseph - սեպտեմբերի 29, 1902(1902-09-29)[3][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[2][5][6][…]), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է XIX դարի 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։

Ֆրանսիական քաղաքացիությամբ իտալական ծագմամբ ինժեների որդին իր գրական ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես լրագրող՝ համագործակցելով «L’Evénement», «Le Figaro», «Le Rappel», «Tribune» թերթերի հետ։ Նրա առաջին վեպերից շատերը, այդ թվում՝ «Մարսելյան գաղտնիքներ»-ը (Les mystères de Marseille, 1867) վեպ-թերթոններ էին։ Զոլայի ակտիվ քաղաքական գործունեության մասին են վկայում պարբերաբար թերթերում հրատարակված նրա հոդվածների «Իմ ատելությունը»(«Mes haines»,1866), «Արշավանք»(«Une campagne»,1881), «Նոր Արշավանք»(«Nouvelle campagne»,1886) ժողովածուները։

Զոլան հայտնի է որպես ինդուստրիալ հասարակության ժամանակաշրջանում լիբերալիզմի հետևորդ։ Հատկապես Դրեյֆուսի դատավարության գործում նրա մասնակցությունը և որպես արդյունք տպագրված «Ես մեղադրում եմ» («J’accuse») հոդվածը դարձան 1898-ին դեպի Անգլիա արտաքսման պատճառ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

էմիլ Զոլայի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1800-ական թվականներին «Հեքիաթներ Նինոնին» (Contes à Ninon, 1864), «Կլոդի խոստովանությունը» (Le confession de Claude, 1865), «Մահացած կնոջ կտակարանը» (Le vœu d'une morte, 1866), «Մարսելյան գաղտնիքներ» (Les mystères de Marseille)։ Առավել լուրջ վեպերից են «Թերեզ Ռաքեն»[12] (Thérèse Raquin, 1867), «Ռուգոն-Մակկարներ» ( Les Rougon-Macauquarts) քսանհատորյակը։ Այստեղ Զոլան ցույց է տալիս, թե ինչպես են ժառանգականության օրենքներն ազդում Ռուգոն-Մակկարների ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա։ Քսանհատորյակի վերջին վեպն ներառում է Ռուգոն-Մակկարների տոհմածառը, որը յուրօրինակ ուղեցույց է ծառայում ազգակցկան կապերի խճճված լաբիրինթոսում։ Քսանհատորյակում նկարագրված է ֆրանսիական մանր բուրժուազիայի քաղքենի կյանքն ու առօրյան։

Հետագայում հրատարակվում են «Ապրելու բերկրանք» («La joie de vivre»,1884), «Սիրո էջ» («Une page d'amour»,1878) «Երազանք»(«Լe rêve»,1888) վեպերը։ Զոլայի ստեղծագործական կյանքում այս շրջանը կոչվում է «վարդագույն շրջան»։

Քաղքենիության թեման շարունակվում է նաև «Աբբա Մուրեյի հանցագործությունը» (La faute de l'abbe Mouret 1875), «Պլասանի գրավումը»(La conquête de Plassans 1874), «Հրեշ մարդը» (La bête humaine 1890), «Կանացի երջանկություն»(Au bonheur des dames, 1883), «Ավար»(La curée, 1872), «Փող»[13] (L'argent 1891) վեպերում, որոնց քաղքենիության գերի, բուրժուա հերոսների համար բաղձալի ունեցվածքի ու ապահովվածության կորստի հետ մեկտեղ փլուզվում է ողջ աշխարհը։ Մանր բուրժուազիայի թեման «Ծուղակ» (L'assomoir, 1877) և «Ժերմինալ» (Germinal, 1885) վեպերում փոխարինվում է արդեն պրոլետար, բանվոր դասակարգի հոգսերով և խնդիրներով։ Այս դասակարգի կենցաղն ու ապրելակերպը Զոլայի ստեղծագործություններում հասցված է ծայրահեղ պեսիմիզմի, որոնցում բոլոր հերոսներին բնորոշ է տարակուսանքն ու ճակատագրի նկատմամբ անզորությունը։

Իրականության այսպիսի ողբերգական ընդունումը և քաղքենիության նկատմամբ սենտիմենտալ վերաբերմունքը բնորոշ է Զոլայի ստեղծագործական ոճին։ Զոլայի հաջորդ շրջանի ստեղծագործական ոճը գիտական է։ Նա ձգտում է գրականությունն համաձայնեցնել գիտության զարգացվածության մակարդակի հետ։ Նրա նոր մոտեցումը հիմնավորում ստացավ «Փորձարարական վեպ» (Le roman expérimental, 1880)վեպում, որտեղ միաձումվում են գիտական և գեղարվեստական մոտեցումները։ էմիլ Զոլան գրել է. « «Փորձարարական վեպ»-ը մեր դարաշրջանի գիտական էվոլյուցիայի տրամաբանական հետևանքն է»։

Ստեղծագործությունների գիտական կառուցման հարցում Զոլան ֆետիշիստ էր, այդ մոտեցումը վառ արտահայտված է նրա անավարտ «Ավետարան» շարքում («Պտղաբերություն» (Fécondité, 1899), «Աշխատանք» (Travail, 1901), «Ճշմարտություն» (Vérité, 1902))։ «Ավետարաններ» շարքին նախորդել է «Քաղաքներ» եռագրությունը («Լուրդ» ((Lourdes,1894),«Հռոմ» (Rome,1896),«Փարիզ» (Paris,1898))։

Էմիլ Զոլայի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլան մահացել է 1902 թվականի սեպտեմբերի 29-ին Փարիզում՝ գազի թունավորումից, ըստ պաշտոնական տվյալների՝ ծխնելույզի օդամղիչի անսարքության պատճառով։ Ժամանակակիցների կողմից Զոլայի դիտավորյալ սպանության մասին վարկածը ոստիկանության կողմից անհիմն է ճանաչվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Балашов В. П. Золя // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Золя Эмиль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. Assemblée nationale - 1908 - Zola au Panthéon
  8. 8,0 8,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  9. 9,0 9,1 Zola et la Légion d'honneur (ֆր.) — 1997.
  10. Les douze meilleurs romans du XIXᵉ siècle ont été désignés aujourd'hui (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1952. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  11. Lire : le magazine littéraire. L'actualité de la littérature francaise et de la littérature étrangère.
  12. Թերեզ Ռաքեն։ Վեպ / Է. Զոլա; Ֆրանս. թարգմ.՝ Ա. Կոթիկյան, Ա. Եղիայան; Խմբ.՝ Դ. Եսայան. - Երևան։ Հայպետհրատ, 1964.- 233 էջ։
  13. Փողը։ Վեպ / Է. Զոլա; Ֆրանս. թարգմ.՝ Ս. Չաղայան; Առաջաբ.՝ Յու. Ուվարով. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 524 էջ։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմիլ Զոլա հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Զոլա» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Զոլա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Զոլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 698