Jump to content

Էմմի (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմմի (այլ կիրառումներ)
Էմմի
Ի ծնե անունԷմմա Բեջանյան
Ծնվել էապրիլի 12, 1984 (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1993-ից

Էմմի (իսկական անունը՝ Էմմա Դավիթի Բեջանյան, ապրիլի 12, 1984(1984-04-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։ Մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ կիսաեզրափակչում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչը նրան թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ։

Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգևներ։ 1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել «Հայեր» փոփ-խմբի կազմում։ Ներկայումս երգչուհին բացել է իր պրոդյուսերական «Emmy-B» կենտրոնը և զբաղվում է Հայաստանի երիտասարդ տաղանդների գործունեությամբ[2]։ Եղել է նաև «Իքս-Ֆակտոր 3» ժյուրիի անդամ։

Մասնակցությունը Եվրատեսիլին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմին երկու անգամ մասնակցել է հայկական ընտրական փուլին Եվրատեսիլ։ 2010 թվականին նա երգիչ Միհրանի հետ կատարել է "Let Me Hear You Say" երգը, նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել է Եվա Ռիվասը։ 2011 թվականին Էմմին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրել է "Boom Boom" երգով, սակայն չի կարողացել եզրափակիչ անցնել[3]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. «Azad-Hye Middle East Armenian Portal (A shiny star … Emmy)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Էմմի - Եվրատեսիլ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]