Jump to content

Էնդրյու Բարտոն Պատերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Բարտոն Պատերսոն
Ծնվել էփետրվարի 17, 1864(1864-02-17)[1][2][3]
ԾննդավայրOrange
Վախճանվել էփետրվարի 5, 1941(1941-02-05)[2][3] (76 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա[4]
ԳերեզմանNorthern Suburbs Crematorium[5]
Գրական անունBanjo Paterson[6]
Մասնագիտությունռազմական թղթակից, բանաստեղծ, լրագրող, գրող, բանաստեղծ-փաստաբան և փաստաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունSydney Grammar School?
Ուշագրավ աշխատանքներThe Man from Snowy River?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԱզգականներEdwin Sandys Lumsdaine?, Nora Clarina Murray-Prior?, Charles Hampden Barton?, Arthur Stirling Barton?, Beryl Doris Kennedy?, Emily Mary Barton?, Robert Johnson Barton? և John Paterson?
Изображение автографа
 Banjo Paterson Վիքիպահեստում

Էնդրյու Բարտոն «Բանջո» Պատերսոն (անգլ.՝ Andrew Barton «Banjo» Paterson, փետրվարի 17, 1864(1864-02-17)[1][2][3], Orange - փետրվարի 5, 1941(1941-02-05)[2][3], Սիդնեյ, Ավստրալիա[4])[7] — ավստրալիացի բանաստեղծ, բալլադների ու բանաստեղծությունների հեղինակ, որոնց մեջ գործողությունը տեղի է ունենում գյուղական Ավստրալիայում։ Պատերսոնի առավել հայտնի ստեղծագործությունը «Պարող Մատիլդան» (Waltzing Matilda[8])՝ հաճախ դիտարկվում է որպես Ավստրալիայի[9] ոչ պաշտոնական օրհներգ։ Պատերսոնի պատկերը պատկերված է ավստրալիական 10 դոլարանոց թղթադրամի վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Բարտոն ծնվել է Նոր Հարավային Ուելսի նահանգում 1864 թվականին, ընտանիքում ավագը յոթ երեխաներից։ Նրա հայրը՝ Էնդրյու Բոգլ Պատերսոնը, ներգաղթել է Շոտլանդիայից, մայրը՝ Իզաբելլա Պատերսոնը, ի ծնե՝ Բարտոն, Ավստրալիայի ապագա վարչապետ Էդմունդ Բարտոնի[10] ազգականն էր։ Մինչև տասը տարեկանը ապագա բանաստեղծը ապրել է ընտանեկան ռանչոյում Իլալոնգում։ Նրա հայրը՝ չհասնելով հաջողության ոչխարաբուծության մեջ, ստիպված էր վաճառել ռանչոն, բայց մնաց այնտեղ որպես կառավարիչ։ Այնուհետև Էնդրյու Պատերսոնը հաճախում էր Սիդնեի միջնակարգ դպրոցը՝ ապրելով մայրական տատիկի հետ։ Հետագայում նա ստացել է իրավաբանական կրթություն և մինչև 1899 թվականը աշխատել որպես փաստաբան, որից հետո սկսել է հաց վաստակել որպես լրագրող։

Տունը Սիդնեյում, որտեղ Պատերսոնը ապրել է 70-ական և 80-ական թվականներին

1889 թվականի վերջին Պատերսոնը «Բանջո» (անգլ.՝ The banjo) կեղծանունով Սիդնեի «The Bulletin» ամսագրում հրատարակեց առաջին բանաստեղծությունը (անգլ.՝ Clancy of The Overflow) ՝ լույս տեսած գյուղական Ավստրալիայի բնակիչների համար։ Նա շարունակում է պարբերաբար հրատարակվել կեղծանունով «The Bulletin» ամսագրում, մինչև 1895 թվականին լույս տեսավ նրա առաջին բանաստեղծական ժողովածուն « Տղան Ձյունե գետից և այլ բանաստեղծություններ» (անգլ.՝ The Man from Snowy River and Other Verses), որտեղ կեղծանունը բացահայտվեց։

1899 թվականին Պատերսոնը անցնում է աշխատանքի «Sydney Morning Herald» թերթում որպես թղթակից և մեկնում Հարավային Աֆրիկա, որտեղից ռեպորտաժներ է ներկայացնում Անգլո-բուրական պատերազմի մասին(1899—1902)։ Հետո նա մեկնեց Չինաստան՝ լուսաբանելու բռնցքամարտիկների ապստամբությունը, բայց մինչև նրա տեղ հասնելը ապստամբությունը ավարտվել էր։ Լոնդոնով վերադառնալով Սիդնեյ՝ Պատերսոնը որոշ ժամանակ ճանապարհորդում է Ավստրալիայում՝ դասախոսություններ կարդալով իր հարավաֆրիկյան փորձառության մասին։ 1903 թվականին ամուսնացավ Ալիս Էմիլի Ուոքերի հետ (անգլ.՝ Alice Emily Walker). Նրանք ունեցան երկու երեխա՝ Գրեյսը (1904) և Հյուն(1906).

Հետագայում Պատերսոնը դարձավ «Sydney Evening News»[11] թերթի, այնուհետև «Australian Town and Country Journal»[12] խմբագիր. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնում է Եվրոպա, աշխատում է որպես վարորդ Ֆրանսիայում և Եգիպտոսում ավստրալիական թիկունքի ստորաբաժանումներում։ Ավստրալիա վերադառնալով՝ սկսում է օրվա հացը վաստակել գրական գործունեությամբ։ Հրատարակել է երեք բանաստեղծությունների ժողովածու․ բացի արդեն նշված «Տղան Ձյունե գետից և այլ բանաստեղծություններ» (անգլ.՝ The Man from Snowy River and Other Verses) նաև անգլ.՝ Rio Grande's Last Race and Other Verses (1902) և անգլ.՝ Saltbush Bill J.P. and Other Verses (1917). Բոլոր երեքն էլ վերահրատարակվել են 1921 թվականին մեկ հատորով։ Նա նաև հրատարակել է երկու վեպ՝ անգլ.՝ An Outback Marriage (1906) և անգլ.՝ The Shearer's Colt (1936), պատմվածքների ժողովածու՝ անգլ.՝ Three Elephant Power and Other Stories (1917) և հուշերի գիրք՝ անգլ.՝ Happy Dispatches (1934).

Էնդրյու Բարտոն Պատերսոնը մահացավ սրտի կաթվածից Սիդնեյում 1941 թվականի փետրվարի 5։ Թաղված է Սիդնեյում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Լոնգստաֆ
Էնդրյու Պատերսոնի դիմանկարը

Բանջո Պատերսոնը առաջին հերթին հայտնի է իր բալլադներով, որտեղ գործողությունը տեղի է ունենում ավստրալիական բուշում[13](այդ ժանրի համար, որի գլխավոր ներկայացուցիչը հանդիսանում է Պատերսոնը, կա հատուկ եզրույթ՝ բուշի բալլադներ, անգլ.՝ Bush ballads)։ Առաջին և երրորդ դեմքերով գրված բալլադների հերոսները հանդիսանում են ֆերմերներ ու որսորդներ։ Այս բալլադները եղել ու մնում են ծայրահեղ հայտնի։ Պատերսոնը կարող է համարվել բոլոր ժամանակների ավստրալիացի ամենահայտնի բանաստեղծը։ Ըստ «London Literary Yearbook» ամսագրի գնահատականների, Պատերսոնի դեբյուտային[14] ժողովածուն՝ «Տղան Ձյունե գետից և այլ բանաստեղծություններ», կարդացել է ավելի շատ մարդ, քան ցանկացած ուրիշ անգլոլեզու հեղինակի, բացառությամբ՝ Ռեդյարդ Քիփլինգի[15]. Պատերսոնի ստեղծագործությունը քննադատվել է իր հայրենակից Հենրի Լոուսոնի կողմից՝ թեմաների պարզության ու գյուղական կյանքի իդեալականացումը քաղաքի բնակչի կողմից։ Պատերսոնը պատասխանել է Լոուսոնին, որում, իր հերթին, գնահատել է վերջինիս ստեղծագործությունները որպես մռայլ ու վատատեսական։

Բալլադները սովորաբար առաջացել են սահմանային շրջաններում՝ նոր հողերի յուրացման ժամանակ։ Պատերսոնի բալլադները հետևում են այս ավանդույթին ու ընթերցողին ներկայացնում պիոներներին, որոնք յուրացնում են ավստրալիական բուշի աշխարհը։

Իր ամբողջ հանրաճանաչության հետ մեկտեղ՝ Պատերսոնին չի կարելի համարել ամբողջովին հաջողված բանաստեղծ։ Նրա ստեղծագործություններից շատերը դիտարկվում են որպես ոչ բավարար հղկված և որպես հիասթափեցնող։ Մյուս կողմից, Պատերսոնի լավագույն բալլադները ավստրալիացիների համար դարձել են հանրաճանաչ ու խոսակցական։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
  5. Find A Grave — 1996.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Semmler, Clement. Paterson, Andrew Barton (Banjo) (1864–1941) (անգլերեն). Canberra: National Centre of Biography, Australian National University.
  8. «Waltzing Matilda» (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «The National Library of Australia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Бартон, Эдмунд» (ռուսերեն). 2023 թ․ մարտի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «The Evening News (Sydney)» (անգլերեն). 2022 թ․ հունիսի 2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Australian Town and Country Journal» (անգլերեն). 2023 թ․ հունվարի 27. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «Буш (ландшафт)» (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 12. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. «դեբյուտ». 2018 թ․ հուլիսի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. The Works of Banjo Paterson, Wordsworth Poetry Library, Ware (Hertfordshire), 1995, c. VII, ISBN 1-85326-430-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Բարտոն Պատերսոն» հոդվածին։