Jump to content

Էներգետիկ ըմպելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էներգետիկ ըմպելիքները սառնարանում

Էներգետիկ ըմպելիք, ոչ ալկոհոլային, գազավորված խմիչք[1][2]

Էներգետիկ ըմպելիքները պայմանականորեն բաժանվում են 2 տեսակի՝ առաջինները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին (ավելի շատ օգտակար է մինչ ուշ գիշերներն աշխատող մարդկանց կամ սովորող ուսանողների համար), մյուս խմբի մեջ մտնող էներգետիկները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ (նախատեսված է ակտիվ մարդկանց համար, ովքեր իրենց ազատ ժամանակն անցկացնում են մարզասրահներում)։ Պարունակում են նաև գլյուկոզ, որն արագ ներթափանցում է արյան մեջ, մասնակցում օքսիդացման գործընթացներին և էներգիա է ապահովում մկաններին, ուղեղին և կյանքի համար կարևոր մյուս օրգաններին։ Մեկ գավաթ սուրճի ազդեցությունը տևում է 1-2 ժամ, իսկ էներգետիկ ըմպելիքինը ` 3-4 ժամ։

Բացասական ազդեցությունները մարդկանց վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շատ էներգետիկ ըմպելիքներ պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք առաջացնում են դող մարմնի վերջույթներում և արագացնում են սրտի աշխատանքը։
  • Ըմպելիքներում առկա կոֆեինը կարող է առաջացնել նյարդային ջղաձգումներ։ Կոֆեինի ազդեցությունը տևում է 3-5 ժամ, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է լինում հանգիստ։ Ընդհանրապես` կոֆեինը առաջացնում է կախվածություն։
  • Մեկ օրում 2-ից ավելի էներգետիկ ըմպելիքների օգտագործումը ունենում է բացասական հետևանքներ՝ ճնշման կտրուկ բարձրացման, կամ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման տեսքով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  2. «Ռեդ Բուլ? Արդյո՞ք էներգետիկ ըմպելիքներն ապահովում են էներգիայով» (PDF). Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.