Էնիդ Բլայթոն
Էնիդ Բլայթոն անգլ.՝ Enid Blyton | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Enid Mary Blyton |
Ծնվել է | օգոստոսի 11, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | East Dulwich, Սաութուրք[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1968[1][2][3][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Գրական անուն | Enid Blyton |
Մասնագիտություն | գրող, վիպասան, բանաստեղծուհի, դպրոցի ուսուցիչ, մանկագիր, սցենարիստ և ուսուցչուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ipswich High School?[6] |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Famous Five?, The Secret Seven? և Noddy? |
Ստեղծագործությունների ցանկ | Enid Blyton bibliography? |
Ամուսին | Hugh Alexander Pollock? և Kenneth Fraser Darrell Waters? |
Զավակներ | Gillian Baverstock? և Imogen Smallwood? |
Կայք | enidblytonsociety.co.uk |
Enid Blyton Վիքիպահեստում |
Էնիդ Մերի Բլայթոն (անգլ.՝ Enid Mary Blyton, օգոստոսի 11, 1897[1][2][3][…], East Dulwich, Սաութուրք[4][5] - նոյեմբերի 28, 1968[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի գրող, որ ստեղծագործել է մանկական և պատանեկան գրականության բնագավառում։ Դարձել է 20-րդ դարի՝ դեռահասների համար ստեղծագործած ամենահաջողակ գրողը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիդ Բլայթոնը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 11-ին Լոնդոնում՝ Լորդշիպ Լեյն (Իսթ Դալիջ շրջան) փողոցի 354 տանը։ Եղել է ավագ դուստրը դանակավաճառ Թոմաս Քերի Բլայթոնի (1870-1920) և նրա կնոջ՝ Թերեզա Մերի (ծննդյան ազգանունը՝ Հարիսոն, 1874-1950) ընտանիքում, որտեղ բացի նրանից եղել են ևս երկու կրտսեր որդի՝ Հենլին (ծնվել է 1899 թվականին) և Քերին (ծնվել է 1902 թվականին), ովքեր ծնվել են այն բանից հետո, երբ ընտանիքը տեղափոխվել է մոտակա Բեքենհեմ արվարձան։ 1907-1915 թվականներին Բլայթոնը սովորել է Բեքենհեմի Սուրբ Քրիստոֆի դպրոցում։ Նա հավասարապես լավ արդյունք է ցուցաբերել և՛ ակադեմիական աշխատանքի, և՛ ֆիզիկական ակտիվության մեջ։ Միայն լավ չի սովորել մաթեմատիկա։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիդ Բլայթոնը գրել է գրքերի մի քանի շարքեր, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար՝ պարբերաբար կրկնվող հերոսներով։ Այդ գրքերը մեծ հաջողություն են ունեցել աշխարհի շատ վայրերում, վաճառվել է ավելի քան 400 միլիոն օրինակ։ Համաձայն մեկ գնահատման՝ Բլայթոնը աշխարհում թարգմանված գրականության հինգերորդ ամենամեծ ժողովրդականություն վայելով հեղինակն է։ Օրինակ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թարգմանությունների ինդեքսի (Index Translationum)[7], մինչև 2007 թվականը հաշվվել է նրա գրքերի թարգմանությունների ավելի քան 3400 հրատարակություններ. այս առումով նա զիջում է Շեքսպիրին[8], բայց գերազանցում է Լենինին։
Գրողի ամենահայտնի կերպարներից մեկը Նոդին է, որը հայտնվել է միայն կարդալ սովորող փոքրիկների պատմություններում։ Այնուամենայնիվ, առավել հայտնի են նրա վեպերը, որոնցում երեխաները ընկնում են հետաքրքիր արկածների մեջ և բացահայտում ինտրիգային գաղտնիքները գրեթե առանց մեծահասակների օգնությամբ։ Այդ ժանրի գործերից հատկապես մեծ ժողովրդականության է արժանացել «Հրաշալի հնգյակ» (բաղկացած է 21 վեպից, որ գրվել են 1942-1963 թվականներին, գլխավոր հերոսները չորս պատանիներ են և շունը), «Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը» (բաղկացած է 15 վեպից՝ գրված 1943-1961 թվականներին, հինգ երեխա մշտապես շրջանցում են տեղական ոստիկանությանը բարդ իրավիճակները քննելու հարցում) շարքերը, ինչպես նաև «Գաղտնի յոթնյակը» (15 վեպ՝ գրված 1949-1963 թվականներին, յոթ երեխաները լուծում են տարբեր գաղտնիքներ)։
Էնիդ Բլայթոնի գրքերը արկածային մանկական գրականություն նմուշներ են, երբեմն ներառում են ֆենտեզիի տարրեր, երբեմն՝ մոգություն։ Նրա գրքերը եղել և շարունակում են մնալ շատ տարածված Մեծ Բրիտանիայում և աշխարհի շատ այլ երկրներում։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 90 լեզուներով[9], այդ թվում` չինարեն, հոլանդերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն և այլն։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնիդ Բլայթոնի գրքերից մեկի մասին Կոռնեյ Չուկովսկին գրել է (հոդված «Триллеры и чиллеры»).
․․․Բոլորին գերազանցեց Էնիդ Բլայթոնը։ Փորձառու խուզարկուի դերում նա դուրս բերեց արտասովոր խելամիտ ութամյա աղջկա, որն իր ինտելեկտով գերազանցեց հայտնի խուզարկուներին ու պարբերաբար հիմար վիճակի մեջ է թողնում պրոֆեսիոնալ ոստիկան Գունին։ Այդ գիրքը հրատարկվել է անգլիական «Dragon» («Վիշապ») հրատարակչությունում, որը տպագրում է խուզարկուական պատմություններ 6-ից մինչ 8 տարեկան և («Կապույտ Վիշապ» և 8-ից 12 տարեկան (Կարմիր Վիշապ») փոքր երեխաների համար[10]։
Առավել հայտնի ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Adventure
- The Barney Mystery[11]
- The Circus
- Հրաշալի հնգյակ
- The Magic Faraway Tree
- The Malory Towers
- The Mary Mouse
- Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը
- The Naughtiest Girl
- The Noddy
- The Amelia Jane
- The Secret Seven
- St. Clare’s
- The Wishing-Chair
- The Willow Farm
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://web.archive.org/web/20170323061918/http://jeugdliteratuur.org/auteurs/enid-blyton
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 FamilySearch Family Tree — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Encyclopædia Britannica
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 108.
- ↑ «Index Translationum». UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Index Translationem», United Nations Educational, Scientific and Cultural Organization, Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին
- ↑ «Seven Go on a 21st-Century Adventure: Enid Blyton Classics to Be Rewritten», The Independent, 2012 թ․ մարտի 28
- ↑ Отдав искусству жизнь без сдачи… Критика Корнея Чуковского
- ↑ Stoney (2011), loc. 4613
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baverstock, Gillian (1997), Enid Blyton, Evans Brothers, ISBN 978-0-237-51751-9
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Bluemel, Kristin (2009), Intermodernism: Literary Culture in Mid-twentieth-century Britain, Edinburgh University Press, ISBN 978-0-7486-3509-2
- Blyton, Enid (1952), The Story of my Life, Grafton, ISBN 978-0-246-12795-2
- Blyton, Enid (2013a) [1961], Secret Seven: 13: Shock For The Secret Seven, Hachette Children's Books, ISBN 978-1-4449-1867-0
- Blyton, Enid (2013b) [1963], Secret Seven: 15: Fun For The Secret Seven, Hachette Children's Books, ISBN 978-1-84456-949-6
- Bouson, J. Brooks (2012), Jamaica Kincaid: Writing Memory, Writing Back to the Mother, SUNY Press, ISBN 978-0-7914-8292-6
- Brazouski, Antoinette; Klatt, Mary J. (1994), Children's Books on Ancient Greek and Roman Mythology: An Annotated Bibliography, Greenwood Publishing Group, ISBN 978-0-313-28973-6
- Briggs, Julia; Butts, Dennis; Orville Grenby, Matthew (2008), Popular Children's Literature in Britain, Ashgate Publishing, ISBN 978-1-84014-242-6
- Commire, Anne (1981), Something About the Author, vol. 25, Gale Research, ISBN 978-0-8103-0087-3
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Druce, Robert (1992), This Day our Daily Fictions: An Enquiry into the Multi-million Bestseller Status of Enid Blyton and Ian Fleming, Rodopi, ISBN 978-90-5183-401-7
- Edwards, Owen Dudley (2007), British Children's Fiction in the Second World War, Edinburgh University Press, ISBN 978-0-7486-1651-0
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Fisher, Margery (1986), The Bright Face of Danger : An Exploration of the Adventure Story, Hodder Children's Books, ISBN 978-0-34022-993-4
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Greenfield, George (1995), A Smattering of Monsters: A Kind of Memoir, Camden House, ISBN 978-1-57113-071-6
- Grenby, Matthew (2008), Children's Literature, Edinburgh University Press, ISBN 978-0-7486-2274-0
- Inglis, Fred (1982), The Promise of Happiness: Value and Meaning in Children's Fiction, CUP Archive, ISBN 978-0-521-27070-0
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Matthew, Colin (1999), Brief Lives: Twentieth-century Pen Portraits from the Dictionary of National Biography, Oxford University Press, ISBN 978-0-19-280089-3
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Murray, Shannon (2010), «A Book for Boys and Girls: Or, Country Rhimes for Children: Bunyan and Literature for Children», in Dunan-Page, Anne (ed.), The Cambridge Companion to Bunyan, Cambridge University Press, էջեր 120–134, ISBN 978-0-521-73308-3
- Naismith, Jon; Garden, Graeme (2013), The Unbelievable Truth, Preface
- Palmer, Alex (2013), Literary Miscellany: Everything You Always Wanted to Know About Literature, Skyhorse Publishing Company, ISBN 978-1-62873-221-4
- Rudd, David (2004), «Blytons, Noddies, and Denoddification Centers: The Changing Constructions of a Cultural Icon», in Walt, Thomas Van der; Fairer-Wessels, Felicité; Inggs, Judith (eds.), Change and Renewal in Children's Literature, Greenwood Publishing Group, էջեր 111–118, ISBN 978-0-275-98185-3
- Stoney, Barbara (2011) [2006], Enid Blyton: The Biography (Kindle ed.), History Press, ISBN 978-0-7524-6957-7
- Thompson, A. H. (1975), Censorship in Public Libraries in the United Kingdom during the Twentieth Century (First ed.), Bowker (R.R.) (UK) Ltd, էջեր 137–157, ISBN 978-0-8593-5019-8
- Thompson, Mary Shine; Keenan, Celia (2006), Treasure Islands: Studies in Children's Literature, Four Courts Press, ISBN 978-1-85182-941-5
- Tucker, Nicholas (1990), The Child and the Book: A Psychological and Literary Exploration, CUP Archive, ISBN 978-0-521-39835-0
{{citation}}
: Unknown parameter|=
ignored (օգնություն) - Watson, Victor (2000), Reading Series Fiction: From Arthur Ransome to Gene Kemp, Psychology Press, ISBN 978-0-415-22701-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնիդ Բլայթոն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 1968 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Բրիտանացի մանկագիրներ
- Անգլիացի կին վիպասաններ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի բանաստեղծուհիներ
- Անգլիացի մանկավարժներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի գրողներ