Jump to content

Էստե (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էստե
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՊադովա
Մակերես32,81 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն15 975 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0429
Փոստային դասիչ35042
Ավտոմոբիլային կոդPD
Պաշտոնական կայքcomune.este.pd.it
Էստե (քաղաք) (Իտալիա)##
Էստե (քաղաք) (Իտալիա)

Էստե, քաղաք Վենետոյի հարավում, գտնվում է Պադովա գավառում[2]՝ Էվգանեյան բլուրների ստորոտում, Ռովիգոյից 24 կմ (դեպի հարավ) և Պադուայից 32 կմ (դեպի հյուսիս)։ Բնակչությունը կազմում է մոտ. 17 000 մարդ։

Քաղաքը հիմնել են հին վենետամները, որոնք, հավանաբար, անվանել են այն Ադիջե(լատ. Athesis) գետի անվամբ։ Միլանի կոմս Ացցո II դ'Էստեն X դարում կառուցեց այստեղ իր դղյակը, որից էլ իր անվանումն է ստացել Էստե տոհմական տունը, որը 1240 թ. իր մայրաքաղաքը տեղափոխեց Ֆերարու։

Որոշ ժամանակ քաղաքը գտնվում էր Էցցելինո III դա Ռոմանոյի տիրապետության տակ, այնուհետև այն տիրելու համար մրցում էին Վերոնի Սկալիգերները,Միլանի Վիսկոնտիները և Պադույայի Կարարեզները, որոնք կառուցեցին նոր դղյակ հնի ավերակների վրա։1405 թ.-ից հետո քաղաքը բաժանում էր Պադուայի և Վենեցիայի քաղաքական ճակատագիրը։

XIX դարի վերջին — XX դարի սկզբին քաղաքում զարգացած էր մետաքսագործությունը, մատղաշաբրդե գլխարկների, ճենապակյա և հախճապակյա իրերի, աղբորակի, սրոցաքարի արտադրությունը, իրականացվում էր ակտիվ առևտուր։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Padova». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստե (քաղաք)» հոդվածին։