Jump to content

Էրիկ Քարլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Քարլ
անգլ.՝ Eric Carle
Ծնվել էհունիսի 25, 1929(1929-06-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էմայիսի 23, 2021(2021-05-23)[5][6][7][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՆոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[8][4]
Գերեզմանunknown location[9]
Մասնագիտությունգրող, նկարազարդող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանիա
ԿրթությունState Academy of Fine Arts Stuttgart?, Leibniz-Gymnasium? և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներՇատ քաղցած թրթուրը, The Grouchy Ladybug?, Brown Bear, Brown Bear, What Do You See?? և The Very Busy Spider?
Պարգևներ
Կայքeric-carle.com
 Eric Carle Վիքիպահեստում

Էրիկ Քարլ (անգլ.՝ Eric Carle, հունիսի 25, 1929(1929-06-25)[1][2][3][…], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 23, 2021(2021-05-23)[5][6][7][…], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[8][4]), մոդելավորող, նկարազարդող և գրող, բազմաթիվ մանկական գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Շատ քաղցած թրթուրը» նկարազարդ գրքի հեղինակ, որը թարգմանվել է ավելի քան 66 լեզուներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Քարլը ծնվել է 1929 թվականին Սիրակուզայում, Նյու Յորք նահանգում։ Տղան վեց տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, քանի որ մայրը կարոտում էր հայրենիքը։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհայինի սկզբում, հայրը զորակոչվել է գերմանական բանակ և գերեվարվել Խորհրդային զորքերում, որտեղից ընկճված վերադարձել է 1947 թվականին։ Շտուտգարտի պապական տունը քանդվել էր ռումբից[10]։ Քարլի ընտանիքն այդ պատճառով տարհանվել էր։ Տղան ստիպված է եղել խրամատներ փորել Զիգֆրիդի գծում։ Նա երազում էր վերադառնալ ԱՄՆ, որն էլ կարողացավ անել 1952 թվականին՝ ունենալով ընդամենը 40 դոլլար։

Էրիկ Քարլը ԱՄՆ-ում աշխատանքի է անցել Նյու Յորք Թայմսում՝ որպես գրաֆիկական մոդելավորող։ Հետագայում ծառայել է ԱՄՆ բանակում։ Կորեական պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայում[11]։ Պատերազմից հետո վերադարձել է իր նախկին աշխատանքին։

Էրիկ Քարլն ամուսնացել է երկու անգամ, ունի որդի և դուստր։ Երկրորդ կնոջ՝ Բարբարա Մորիսի հետ 30 տարուց ավելի ապրել է Մասաչուսեթսում։ 2019 թվականին ապրել է Ֆլորիդայում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարլի կարիերայի թռիչքը որպես նկարազարդող սկսվել է «Գորշ արջ, գորշ արջ, ինչ ես դու տեսնում» մանկական գրքի նկարազարդում կատարելուց։

Նկարազարդել է ավելի քան 70 գիրք (որոնց մեծ մասը հենց ինքն էլ գրել է), ամբողջ աշխարհում վաճառվել է 145 միլիոնից ավելի օրինակ[12]։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Քարլի ամենահանրահայտ «Շատ քաղցած թրթուրը» գիրքը թարգմանվել է ավելի քան 66 լեզուներով և վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակ․ 1969 թվականի առաջին հրատարակումից հետո յուրաքանչյուր րոպեում վաճառվել է 1,8 օրինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Eric Carle (նիդերլ.)
  2. 2,0 2,1 http://web.archive.org/web/20170323055935/http://jeugdliteratuur.org/auteurs/eric-carle
  3. 3,0 3,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 https://www.npr.org/2021/05/26/970974320/eric-carle-creator-of-the-very-hungry-caterpillar-has-died
  6. 6,0 6,1 6,2 Bernabe A. J. Eric Carle, author of ‘The Very Hungry Caterpillar,’ dies at 91 — 2021.
  7. 7,0 7,1 7,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  8. 8,0 8,1 8,2 https://www.washingtonpost.com/local/obituaries/eric-carle-dead/2021/05/26/cbb39414-2234-11e4-8593-da634b334390_story.html
  9. Find A Grave — 1996.
  10. Eric Carle (1996). Artist to artist : 23 major illustrators talk to children about their art. New York: Philology Books. ISBN 978-0-399-24600-5. OCLC 144226806.
  11. Bernstein, Fred A. (2007 թ․ դեկտեմբերի 13). «Hungry Caterpillar in the Florida Keys». The New York Times. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  12. по данным Eric Carle Studio, октябрь 2013
  13. «2010 HCA Winners and Finalists». International Board on Books for Young People (IBBY).
    «Hans Christian Andersen Awards». IBBY. Retrieved 2013-07-22.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Քարլ» հոդվածին։