Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա
Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրոն | Շվեդիայի եկեղեցի |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան (հունվարի 23, 2006), Enskilda Gymnasiet? (2001), Smedslättsskolan? և Carlssons skola? |
Գիտական աստիճան | Բակալավր |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն, ազնվական, բարեգործ և դիվանագետ |
Ամուսին | Christopher O'Neill? |
Ծնողներ | հայր՝ Կառլ XVI Գուստաֆ[1], մայր՝ Սիլվիա (Շվեդիայի թագուհի)[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Princess Leonore, Duchess of Gotland?[1], Prince Nicolas, Duke of Ångermanland?[1] և Princess Adrienne, Duchess of Blekinge?[1] |
Princess Madeleine, Duchess of Hälsingland and Gästrikland Վիքիպահեստում |
Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա (շվեդ.՝ Prinsessan Madeleine av Sverige, hertiginna av Hälsingland och Gästrikland հունիսի 10, 1982[1], Դրոտտինգհոլմ, Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի երկրորդ աղջիկը (երրորդ երեխան)։ Կնունքի ժամանակ նրան տրվել է Հելսինգլանդի և Եստրիքլանդի դքսուհու տիտղոսը։ Համարվում է նաև Շվեդիայի արքայադուստր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Էնսկիլդի գիմնազիայում, որի հիմնական դասընթացն ավարտել է 1998 թվականի օգոստոսի 20-ին։ Երկու տարի անց Էնսկիլդի դպրոց գիմնազիայում մշակույթի բակալավրի դիպլոմ է ստացել։
Նախասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվել է պրոֆեսիոնալ ձիասպորտով։ Մասնակցել է ձիասպորտի մրցաշարերի։ Հանդիսանում է Ստոկհոլմի Faeltrittklub ձիասպորտի ակումբի անդամ։ 1998 թվականի ապրիլին Քյոնիգի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղն ու ստացել արծաթե գավաթ։ Մրցաշարերին նա մասնակցել է Աննա Սվենսոն անվամբ, որպեսզի մամուլում և հասարակության մեջ լրացուցիչ իրարանցում չառաջանա։
Սիրում է ճամփորդել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադլենը երկար ժամանակ հարաբերությունների մեջ է եղել իրավաբան Յունաս Բերգստրյոմի հետ (lang-sv|Jonas Bergström, ծնվել է 1979), սակայն զույգը չի ամուսնացել, որովհետև, օրենքի համաձայն՝ թագավորական ընտանիքի կրտսեր դուստրը կարող է ամուսնանալ միայն ավագ դստեր ամուսնությունից հետո։ 2009 թվականի փետրվարի 24-ին Շվեդիայի թագուհի Վիկտորիան հայտնել է նշանադրության մասին, իսկ արդեն 2009 թվականի օգոստոսին հայտարարվել է թագուհի Մադլենի և Յունասի նշանադրության լուրը[3]։ Նշանադրությունը հանկարծակի չեղյալ է հայտարարվել 2010 թվականի ապրիլի 24[4]։
2012 թվականի հոկտեմբերի 24-ին թագուհու հայրը՝ թագավոր Կառլ Գուստաֆը հայտնել է Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի նշանադրության մասին։ Զույգը ծանոթացել է երկու տարի առաջ՝ Նյու Յորքում։ Քրիստոֆերը մասնակցել է Մադլենի զարմուհու՝ Վիկտորիայի դստեր՝ թագուհի Էստելի կնունքին։ Թագուհի Մադլենի և Քրիստոֆեր Օ Նիլի հարսանիքը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 8-ին՝ Ստոկհոլմ քաղաքում[5]։ Հարսի զգեստի հեղինակը Վալենտինան էր, այն մետաքսից էր, փղոսկրե երանգով, ժանյակներով կատարված ապլիկացիաներով, գոտկատեղի հատվածում առկա էին մանր ուղղահայաց դարսեր, քղանցքը չորս մետր։ Ամուսնությունից հետո զույգը շարունակել է ապրել Նյու Յորքում, որտեղ թագուհին աշխատել է Համաշխարհային մանկական հիմնադրամ World Childhood Foundation[6] բարեգործական կազմակերպությունում, որը ստեղծվել է 1999 թվականին՝ Մադլենի մոր՝ Սիլվիայի մասնակցությամբ (հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ անբարենպաստ շրջաններում բնակվող երեխաների կենսապայմանների բարելավմամբ)։
Զույգն ունի երեք երեխա
- Լեոնոր Լիլիան Մարիա<[6][7], Գոթլանդի հերցոգուհի, ծնվել է 2014 թվականի փետրվարի 20-ին՝ Նյու Յորքում։
- Նիկոլաս Պաուլ Գուստաֆ, Օնգերմանլանդի հերցոգ[8]։ Ծնվել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ Ստոկհոլմի ժամանակով 13:45-ին[9]։ Պաուլ և Գուստաֆ անունները տրվել են ի պատիվ հայրական և մայրական պապերի՝ Պոլ Օ Նիլի և Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի։
- Ադրիենա Ժոզեֆինա Ալիսա, Բլեքինգեի հերցոգուհի։ Ծնվել է 2018 թվականի մարտի 9-ին։ Նորածնի առաջին անունը ընտրվել է ծնողների կողմից, Ժոզեֆինա անունը արքայատոհմի կողմից հաճախ է կիրառվել, Ալիսան թագուհի Սիլվիայի մոր անունն է։
Ներկայումս ընտանիքը բնակվում է Լոնդոնում։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեդիա։
- Սերաֆիմի շքանշան
- Կառլ XVI Գուստաֆի ընտանեկան թագավորական շքանշան
- Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի 50-ամյակի մեդալ
- Կառլ XVI Գուստաֆի հոբելյանի ռուբինե մեդալ
- Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի 70-ամյակի հուշամեդալ (30 ապրիլի 2016)
- Բրազիլիա: Ռիու Բրանկոյի մեծ խաչի շքանշան (2007)[10][11][12]
- Գերմանիա : «Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար մատուցած ծառայությունների դիմաց» շքանշան (2003)[13]
- Հորդանան: Հորդանանի աստղի շքանշան (2003)[14][15]
- Լատվիա : Երեք աստղի շքանշան (22 մարտի 2005)[16][17]
- Լյուքսեմբուրգ: Ադոլֆ Նասաուի Մեծ խաչի շքանշան (04/2008)[18][19][20]
- Մալայզիա : Մալազիայի գահի լոյալության շքանշան (P.S.M. — 2005)[21][22]
- Նորվեգիա: Սուրբ Օլաֆի Մեծ խաչ շքանշան (2005)[23]
- Ռումինիա : «Հավատարիմ ծառայության համար» շքանշան (2008)[24][25]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
- ↑ Tildelinger av ordener og medaljer — Norwegian royal family.
- ↑ La princesa Magdalena de Suecia ya tiene novio oficial(իսպ.)
- ↑ Шведская принцесса расторгла помолвку с женихом
- ↑ Yle покажет свадьбу шведской принцессы // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 июня 2013.(Ստուգված է 9 Հունիսի 2013)
- ↑ 6,0 6,1 «В Швеции появилась Её королевское высочество принцесса Леонор Лилиан Мария». NEWSru.com. 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «H.K.H. Prinsessan Leonore Lilian Maria, Hertiginna av Gotland» (շվեդերեն). Kungliga Hovstaterna[sv]. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «H.K.H. Prins Nicolas Paul Gustaf, hertig av Ångermanland». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ Шведская принцесса родила второго ребёнка
- ↑ State visit of Lula da Silva in 2007, ANP Photo, Madeleine wearing the order
- ↑ Insignia Արխիվացված 2014-02-22 Wayback Machine of the Order of Rio Branco
- ↑ DECRETO DE 5 DE SETEMBRO DE 2007 — website JusBrasil
- ↑ Gallery on www.theroyalforums.com, State visit of President Johannes Rau in Sweden in 2003 : Madeleine Արխիվացված 2013-06-16 Wayback Machine's photo
- ↑ State visit of Jordan in Sweden (2003), Photo Արխիվացված 2015-07-05 Wayback Machine of Prince Carl Philip with Princess Madeleine, both wearing the order
- ↑ State visit of Jordan in Sweden (2003), Photo Արխիվացված 2013-06-16 Wayback Machine of Princess Liliane with Carl Philip, Madeleine & Victoria
- ↑ Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004. gada 1.oktobra Արխիվացված 2013-05-12 Wayback Machine(լատիշերեն)
- ↑ State visit of Latvia in Sweden (2005), Gala dinner, Madeleine Արխիվացված 2013-06-16 Wayback Machine's photo
- ↑ Swedish Royal website Արխիվացված 2013-05-23 Wayback Machine (Swedish), State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner 15/04/2008
- ↑ Luxembourgish Grand-Ducal website (French), State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner 15/04/2008
- ↑ AMP Picture, State visit of Grand-Dukes of Luxembourg in Sweden, gala dinner Արխիվացված 2014-03-28 Wayback Machine on 15/04/2008
- ↑ Photo Արխիվացված 2013-06-16 Wayback Machine on a royal news forum
- ↑ Photo Արխիվացված 2016-01-06 Wayback Machine on a fansite
- ↑ Photo Արխիվացված 2012-04-26 Wayback Machine on a fansite
- ↑ PPE Agency Photo among gala dinner gallery
- ↑ ODM of Romania : Republic of Romania — Order of Faithful Service (Ordinul national «Serviciul Credincios»)