Թադևոս Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թադևոս Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1917[1][2] Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1989[2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | * Տնտեսական աշխարհագրության ներածություն * Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա * Հայաստանի պատմական աշխարհագրություն * Հայաստանի տեղանուններ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն[1] և Հայաստանի աշխարհագրություն[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1962) |
Ինչով է հայտնի | Երևանի պատմությունը (1500—1800 թթ.) Պատմական Հայաստանի քաղաքները |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Tadevos Hakobyan Վիքիպահեստում |
Թադևոս Խաչատուրի Հակոբյան (հունիսի 15, 1917[1][2], Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 15, 1989[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), պատմաբան-աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ղեկավարել է Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը, եղել է աշխարհագրական ֆակուլտետի դեկան։ Մեծ ավանդ ունի Հայաստանի պատմական աշխարհագրության, պատմական քարտեզագրության, աշխարհագրության պատմության և Հայաստանի քաղաքների պատմության ուսումնասիրության բնագավառում։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բուհական ու դպրոցական դասագրքերի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թադևոս Հակոբյանը ծնվել է 1917 թ. հունիսի 15-ին, Լեռնաձոր գյուղում (Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն, ապա՝ Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ)։
1940 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը։ 1942-1943 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմի» ռազմական գործողություններին։ 1962 թվականից եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ։ 1955-1957 և 1963–1965 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան։
Վախճանվել է 1989 թ. հոկտեմբերի 16-ին։ Իր հիշատակին 2013 թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է լսարան[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թադևոս Հակոբյանի աշխատությունների ընդհանուր ծավալն անցնում է 1500 մամուլից։ Հիմնական ուսումնասիրություններն ու աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը[4]։ Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. II դ. – մ.թ. V դ. սահմաններով)[5]։
Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ Անիին (1985)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։
Թադևոս Հակոբյանը Հովհաննես Բարսեղյանի և Ստեփան Մելիք-Բախշյանի հետ համատեղ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց կոթողային բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»)[6]։ Սույն աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է[7]։ 2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է Պողոսյան մրցանակի[8]։ Մինչ այդ՝ 1960 թ., լույս էր տեսել Ստեփանոս Օրբելյանի մասին Թադևոս Հակոբյանի աշխատությունը, 1966 թվականին՝ նրա հեղինակած Սյունիքի թագավորությունը երկը։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձորք կամ Կապան, Երևան, 1950, 22 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 1, Երևան, 1951, 189 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 2, Երևան, 1952, 272 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, պրակ 3, Երևան, 1953, 344 էջ։
- Աշխարհագրության պատմություն, մաս 1, Երևան, 1955, 384 էջ։
- Աշխարհագրության պատմություն, մաս 2, Երևան, 1956, 450 էջ։
- Աշխարհագրության պատմություն, մաս 3, Երևան, 1957, 568 էջ։
- Երևանի պատմությունը (1801–1879 թթ.), Երևան, 1959, 672 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Մեսրոպ Մաշտոց (ծննդյան 1600–ամյակին), Երևան, 1959, 60 էջ։
- Սովետական Հայաստանի տեսարժան վայրերը (ուղեցույց), Երևան, 1959, 208 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Ստեփանոս Օրբելյան (XIII – XIV դարերի նշանավոր պատմիչի և գրողի կյանքն ու գործունեությունը), Երևան, 1960, 90 էջ։
- Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960, 480 էջ։
- Երևանի պատմությունը (1879–1917 թթ.), Երևան, 1963, 608 էջ։
- Ծրագիր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1964, 12 էջ։
- Սյունիքի թագավորությունը (պատմա–աշխարհագրական առումով), Երևան, 1966, 220 էջ։
- Աշխարհագրության համառոտ պատմություն (հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը), Երևան, 1967, 386 էջ։
- Հակոբյան Թադևոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), Երևան, 1967, 256 էջ։
- Երևան – 2750 (մ. թ. ա. 782 թ. – 1968 թ.), Երևան, 1968, 421 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 2-րդ հրտ., Երևան, 1968, 509 էջ։
- Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը), Երևան, 1969, 432 էջ։
- Հակոբյան Թադևոս, Ավագյան Գրիգոր, Նազարյան Խաչիկ, Օհանյան Կիրակոս, Սովետական Հայաստան (հայրենագիտական ուրվագիծ), 2-րդ հրտ., Երևան, 1970, 284 էջ։
- Երևանի պատմությունը (1500–1800 թթ.), Երևան, 1971, 524 էջ։
- Աշխարհագրության համառոտ պատմություն (հնագույն ժամանակներից մինչև 1917 թվականը), 2-րդ հրտ., Երևան, 1976, 518 էջ։
- Սովետական Հայաստանի քաղաքները (ակնարկներ), Երևան, 1977, 229 էջ։
- Երևանի զարգացումը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (փաստաթղթերի ժողովածու 1801–1917 թթ.), կազմող՝ Թադևոս Հակոբյան, Երևան, 1978, 492 էջ։
- Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1978, 192 էջ։
- Անիի պատմությունը, գիրք 1 (Հնագույն ժամանակներից մինչև 1945 թվականը), Երևան, 1980, 416 էջ։
- Անիի պատմությունը, գիրք 2 ([945 թվականից մինչև անկումն ու ամայացումը), Երևան, 1982, 440 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն (ուրվագծեր), 4–րդ հրտ., Երևան, 1984, 464 էջ։
- Թադևոս Հակոբյան, Գագիկ Սարգսյան, Աշոտ Աբրահամյան, Հայ ժողովրդի պատմություն, 2–րդ հրտ., Երևան, 1985, 528 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 1, Երևան, 1986, 992 էջ։
- Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, 1987, 256 էջ։
- Անի մայրաքաղաք, Երևան, 1988, 328 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 2, Երևան, 1988, 992 էջ։
- Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, 2-րդ հրտ., Երևան, 1990, 232 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 3, Երևան, 1998, 992 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 4, Երևան, 1998, 812 էջ։
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 5, Երևան, 2001, 912 էջ։
- Հայաստանի պատմական աշխարհագրություն, 5-րդ հրտ., Երևան, 2007, 520 էջ։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 թվական]ին ստացել է պատմական գիտությունների պրոֆեսորի կոչում
- 1968 թվականին՝ Հայկական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 217։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — էջ 49.
- ↑ «Լսարան՝ ի հիշատակ Թադևոս Հակոբյանի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «էլեկտրոնային գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Թադևոս Հակոբյան
- ↑ Թադևոս Խաչատուրի Հակոբյան
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986-2001։
- ↑ «Պողոսյան մրցանակ - Թադևոս Հակոբյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պատմությունը (1500-1800 թթ.), Երևան 1971
- Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, 1987
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Հակոբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Հակոբյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 71)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հունիսի 15 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Լեռնաձոր գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1989 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմաբաններ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայ աշխարհագրագետներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների դոկտորներ