Թահո
Թահո
անգլ.՝ Lake Tahoe | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Վարչատարածքային բաժանում | Կալիֆորնիա՝ Նևադա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1899 մ | |
Երկարություն | 35 կմ | |
Լայնություն | 19 կմ | |
Ավազանի մակերեսը | 495 կմ² | |
Ծավալը | 151 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 114 կմ | |
Ամենամեծ խորությունը | 501 մ | |
Միջին խորությունը | 305 մ | |
Սկիզբ առնող գետերը | Տրակի | |
Թահո[1] (անգլ.՝ Lake Tahoe), Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ) լեռնաշղթայի շրջանում գտնվող քաղցրահամ լիճ։ Տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա և Նևադա նահանգների սահմանին։
Ափագծի մոտավորապես երկու երրորդը Կալիֆորնիայում է։ Լճի շրջակայքում կան մի շարք լեռնադահուկային վայրեր և հանգստի գոտիներ։ Թահոն համարվում է ԱՄՆ խորությամբ երկրորդ լիճը[2], աշխարհում այն տասնմեկերորդն է, իսկ միջին խորությամբ՝ չորրորդը[3]։ Այն մակերեսով Կալիֆորնիայում երկրորդն է։ Լճի միակ կղզին Ֆաննեթն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թահո լճի առավելագույն խորությունը 501 մետր է։ Խորությամբ ԱՄՆ երկրորդ լիճն է, Օրեգոն նահանգում գտնվող Կրեյտեր լճից հետո։ Լճի երկարությունը կազմում է 35 կմ, իսկ լայնությունը՝ 19 կմ, ափագծի երկարությունը 116 կմ է։ Լճի մակերեսը 495 կմ² է։ Թահո լճի ամբողջ պարագծով ավտոճանապարհներ են անցնում։ Ափագծի զգալի մասը գտնվում է Կալիֆորնիա նահանգի տարածքում, անցնում է ազգային պարկերի տարածքով և հսկվում ԱՄՆ անտառների անվտանգության[en] կողմից։
Թահո լիճը ձևավորվել է երկրաբանական բեկվածքի, շերտաշարժի (շերտաշարժը բնութագրվում է երկրակեղևի մի հատվածի բարձրացմամբ մյուս հատվածի նկատմամբ) հետևանքով առաջացած միջլեռնային իջվածքի տեղում 2-3 մլն տարվա ընթացքում։ Երկրի մակերևույթի բարձրացած տեղամասերը ձևավորել են արևելքում Կարսոն և արևմուտքում Սիեռա Նևադա լեռները։ Նրանց միջև առաջացած իջվածքն էլ ձևավորել է Թահո լիճը։ Այդ բեկվածքի հետևանքով իջվածքի շրջանում ձևավորվել են նաև Ֆրիլ (Freel Peak, 3320 մ), Մոնումենտ (Monument Peak, 3068 մ), Պիրամիդ (Pyramid Peak, 3043 մ) պիկերը (սարի, լեռան սրածայր գագաթ) և Թալլաս լեռը (Mount Tallac, 2967 մ)։
Ձյան հալոցքի և տեղումների արդյունքում իջվածքի հարավային, համեմատաբար ավելի ցածր մասը լցվել է ջրով՝ ձևավորելով Թահո լիճը։ Լճի ներկայիս ուրվապատկերը հայտնվել է սառցե դարաշրջանի ընթացքում (սառցե մեծ դարաշրջանը սկսվել է ավելի քան մեկ միլիոն տարի առաջ)։ Լիճ են թափվում բազմաթիվ գետակներ, բայց սկիզբ է առնում միայն մեկը՝ Թրաքի գետը, որը հոսում է դեպի հյուսիս-արևելք, Նևադայի Ռինո քաղաքով և թափվում Պիրամիդ լիճ (Նևադա)։
Լճի շրջանում տեղումների քանակը մեկ տարվա ընթացքում տատանվում է արևմտյան մասում 1440 մմ-ից, արևելյան մասում՝ 660 մմ։ Տեղումների մեծ մասը լինում է ձյան տեսքով և գալիս է նոյեմբերից ապրիլ ամիսներին։ Սակայն լինում են նաև հորդառատ անձրևներ, որոնք, համատեղվելով արագ ձնհալքների հետ, առաջացնում են ջրհեղեղներ։ Երբեմն Մեծ Ավազանի կողմից եկող մուսսոնային փոթորիկներն իրենց հետ բերում են ինտենսիվ անձրևներ։ Սա նկատվում է հատկապես իջվածքի արևելյան լանջին։ Քանի որ լճի տարածքում կլիման աստիճանաբար տաքանում է, ջրաբանները կանխատեսում են, որ հետագայում անձրևների բաժինը ձյան համեմատ կավելանա։
Լճի տեղամասում գերակշռում են խառը փշատերև անտառները, որոնք բաղկացած են ժեֆրեյա սոճիներից (Pinus jeffreyi), փաթաթված փշատերև սոճիներից (Pinus contorta), միագույն եղևնիներից (Abies concolor) և փարթամ եղևնիներից (Abies magnifica)։ Մեծ տարածքներ են զբաղեցնում նաև խոնավ և չորային մարգագետինները, ափամերձ գոտիները, թփուտային և ժայռոտ տեղամասերը (հատկապես բարձրադիր մասերում)։ Ցեանոտուսը և բարակ տերև լաստենին (Alnus tenuifolia), որոնք աճում են գետակների ու առվակների ափերին, լավ են կապում ազոտը և զգալի դեր են խաղում, փոքր ջրային հոսքերում նիտրատների պարունակության կարգավորման գործում։ Իջվածքի հողերը հիմնականում ստացվել են անդեզիտ և գրանոդիորիտ հրաբխային ապարներից, որոշ փոքր տեղամասերում նաև փոխակերպված լեռնային ապարներից։ Հովիտի հատակի որոշ տեղամասեր պատված են սառցային մորեններով կամ ջրասառցային նստվածքներով։ Ընդհանուր առմամբ լեռնային ապարները կազմում են իջվածքի մակերևույթի 70 %-ը։ Հողը 65-85%-ով կազմված է ավազից։
Թահո լճի ափին են գտնվում Սաուտ Լեյք Թահո (մոտ 24.000 մարդ), Թահո Սիթի (2000 մարդ), Ստեյթլայն (մոտ 1200 մարդ) քաղաքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե լճի շրջակայքը բնակեցված է եղել հնդկացիական վաշո ցեղով (անգլ.՝ Washoe tribe)։ Թահո լիճը եղել է այս հնդկացիների բնակման կենտրոնական վայրը։ Նրանք բնակվել են նաև Ուոլքեր, Կարսոն և Թրաքի գետերի վերին հոսանքներում։ Նրանք այս շրջանը անվանել են «դա հոու ա գա» (անգլ.՝ Da ow a ga), որը բառացի նշանակում է «լճի եզր»։ Երբ եկան առաջին սպիտակամորթ ճանապարհորդները, նրանք սկսեցին արտաբերել «դա հոու» արտահայտությունը, որը ձևափոխվելով վերածվել է լճի ներկայիս անվանմանը՝ Թահո։ Մարկ Տվենի խոսքերով, Թահո հնդկացիների լեզվով նշանակում է «ապուր մորեխներից»[4]։
Լեյտենանտ Ջոն Ֆրիմոնտը և Քիտ Կարսոնը այս հող ոտք դրած առաջին սպիտակամորթ մարդիկ էին։
1844 թվականի փետրվարի 14-ին Ֆրիմոնտը Ռեդ Լեյք գագաթից, երբ փնտրում էր Բոնավենտուրա գետը, առաջին անգամ տեսավ Թահո լիճը։ Վերադառնալով նավահանգիստ՝ նա ֆրանսիացի բուսաբան և հետազոտող Էմե Ժակ Ալեքսանդր Բոնպլանի պատվին լիճն անվանեց Բոնպլան։
Սիեռա Նևադա լեռնաշղթայի հետազոտող Ջոն Քալհուն Ջոնսոնը (անգլ.՝ John Calhoun Johnson) առաջին մարդն էր, ով լեռան գագաթից տեսավ Միիքս ծոցը (անգլ.՝ Meeks Bay)։ Ջոնսոնն այն Կալիֆորնիայի նահանգապետ Ջոն Բիգլերի պատվին անվանեց Լեյք Բիգլեր։ 1862 թվականին ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը ներմուծեց Թահո անվանումը։ Սակայն ճիշտ անվանման վեճերը դեռ տասնամյակներ ձգվեցին և արդյունքում կար երկու անվանում։ 1945 թվականին վերջապես պաշտոնական անվանումն ընդունվեց՝ Թահո։ Երբ ձևավավորվեց Կալիֆորնիա նահանգը, լճի երկու երրորդը մտավ նրա կազմի մեջ, իսկ մեկ երրորդը՝ Նևադա նահանգի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 361.
- ↑ «Facts About Lake Tahoe». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Lakes of the Earth». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Марк Твен, «Простаки за границей, или Путь новых паломников», М.: Правда, 1984., книга первая, гл. XX.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Byron, E. R., and C. R. Goldman, 1989. Land use and water quality in tributary streams of Lake Tahoe, California-Nevada. Jour. Environ. Qual. 18։ 84-88.
- Chang, C. C. Y., J. S. Kuwabara, and S. P. Pasilis. 1992. Phosphate and iron limitation of phytoplankton biomass in Lake Tahoe. Can. Jour. Fish. and Aquatic Sci. 49։ 1206—1215.
- Coats, R. N., and C. R. Goldman, 2001. Patterns of nitrogen transport in streams of the Lake Tahoe basin, California-Nevada. Water Resour. Res. 37։ 405—415.
- Coats, R. N., J. Perez-Losada, G. Schladow, R. Richards and C. R. Goldman. 2006. The Warming of Lake Tahoe. Climatic Change (In Press).
- Gardner, J., V., A. M. Larry, and J. H. Clarke. 1998. The bathymetry of Lake Tahoe, California-Nevada. U.S. Geological Survey Open-File Report 98-509.
- Goldman, C. R., A. Jassby, and T. Powell. 1989. Interannual fluctuations in primary production։ meteorological forcing at two subalpine lakes. Limnol. Oceanogr. 34։ 310—323.
- Goldman, C. R., A. D. Jassby, and S. H. Hackley. 1993. Decadal, interannual, and seasonal variability in enrichment bioassays at Lake Tahoe, California-Nevada, USA. Can.J. Fish. Aquat. Sci. 50։ 1489—1496.
- Hatch, L. K., J. E. Reuter, and C. R. Goldman, 2001. Stream phosphorus transport in the Lake Tahoe Basin, 1989—1996. Environmental Monitoring and Assessment 69։ 63-83.
- Jassby, A. D., C. R. Goldman, and T. M. Powell. 1992. Trend, seasonality, cycle, and irregular fluctuations in primary productivity at Lake Tahoe, California-Nevada, USA. Hydrobiol. 246։ 195—203.
- Jassby, A. D., J. E. Reuter, R. P. Axler, C. R. Goldman, and S. H. Hackley, 1994. Atmospheric deposition of nitrogen and phosphorus in the annual nutrient load of Lake Tahoe (California-Nevada). Water Resour. Res. 30։ 2207—2216.
- Jassby, A. D., C. R. Goldman and J. E. Reuter. 1995. Long-term change in Lake Tahoe (California-Nevada, U.S.A.) and its relation to atmospheric deposition of algal nutrients. Arch. Hydrobiol. 135։ 1-21.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Тахое». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Tahoe.com — The naming of Tahoe's mountains». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թահո» հոդվածին։ |
|