Թաներ Աքչամ
Թաներ Աքչամ Taner Akçam | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1953[1] (71 տարեկան) Օլչեք, Թուրքիա[2] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Գերմանիա |
Մասնագիտություն | պատմաբան, սոցիոլոգ, իրավապաշտպան, համալսարանի դասախոս և կինոռեժիսոր |
Հաստատություն(ներ) | Hamburg Institute for Social Research? և Քլարկի համալսարան |
Գործունեության ոլորտ | հայագիտություն, թյուրքագիտություն և Հայոց ցեղասպանություն |
Ալմա մատեր | Միջինարևելյան տեխնիկական համալսարան և Հանովերի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն[3] և գերմաներեն |
Taner Akçam Վիքիպահեստում |
Թաներ Աքչամ (թուրքերեն՝ Taner Akçam, հոկտեմբերի 23, 1953[1], Օլչեք, Թուրքիա[2]), թուրք պատմաբան և հասարակագետ։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակն է, համարվում է Հայոց ցեղասպանության պատմության առաջատար մասնագետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաներ Աքչամը ծնվել է Արդահանի մոտակայքում գտնվող Օլչեք գյուղում, Դուրսուն և Պերիհան Աքչամի ընտանիքում։ Ծագմամբ մեսխեթցի թուրք է։ 1976 թվականին ավարտել է Անկարայի Միջինարևելյան տեխնիկական համալսարանի տնտեսագիտության բաժինը։ Աքչամը քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976 թվականին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Էմնեսթի ինթերնեշնլ» կազմակերպության հովանու ներքո։ 1988 թվականից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996 թվականին Հաննովերի համալսարանում։ 2002 թվականից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։ 2022 թվականին նշանակվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի «Փրոմիս» հայկական ինստիտուտի (Promise Armenian Institute) Հայոց ցեղասպանության հետազոտության ծրագրի առաջին տնօրեն։
Հեղինակի հայտարարությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Սակայն այս ամենին Թուրքիան դեռևս պատրաստ չէ, իսկ սա այժմ ամենակարևոր հարցն է», - հայտարարել է Մինեսոթի-Սիթի Համալսարանի պատմության պրոֆեսոր Թաներ Աքչամը, ավելացնելով, որ Թուրքիան այժմ թևակոխում է շատ կարևոր պատմական ժամանակաշրջան։
Ըստ Աքչամի՝ մինչ վերջերս նա եղել է միակ թուրք գիտնականը, ով ազատ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։ Նա նաև ավելացրել է, որ մի քանի տարի առաջ՝ 1995 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության օրը, այցելել է Էջմիածին, որտեղ մոմ է վառել։ «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով», - նշել է նա։
Պատմաբանի համոզմամբ՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմական սխալները, քանի որ առանց դրա Թուրքիան երբեք իրեն չի կարող տեսնել Եվրամիության կազմում։ Բացի այդ, Թուրքիայի պատմական սխալներից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը, այլև «Քրդական հարցը», ինչպես նաև բազմաթիվ հարցեր, բայց դեռևս այսօր ամենակարևոր հարցը մնում է Հայոց Ցեղասպանությունը։ Ըստ Թաների՝ տարածքային պահանջները երկու կողմերի համար քննարկման առարկա դեռևս հանդիսանալ չեն կարող։
«Նախորդ տարիների սխալները պետք է փոխհատուցվել, բայց՝ ինչ ձևով, ես չգիտեմ։ Տարածքային և ֆինանսական փոխհատուցումներրը, կարծում եմ, կազմում են միայն հարցի բարոյական մասը», - նշել է նա։
Անդրադառնալով Թուրքիայի արխիվներին՝ պրոֆեսորն ասել է, որ երկրում կան երկու արխիվներ, առաջինը Ստամբուլում է, երկրորդը՝ Անկարայում։ Բացի այդ՝ Անկարայի արխիվը գիտնականների համար դեռևս փակ է, իսկ Ստամբուլի արխիվը բաց է մասնակիորեն։ Երբեմն այն թուրք գիտնականները, ովքեր օգտագործել են արխիվային փաստաթղթերը, հետագայում հարցաքննման են ենթարկվում համապատասխան մարմինների կողմից։
Գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է 10 գրքերի, որոնցից վերջինը վերնագրված է «Ամոթալի արարք։ Հայկական ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության խնդիրը»։ Նա գրել է անգլերեն, գերմաներեն և թուրքերենով որոշ գործեր հայկական-թուրքական հարաբերությունների մասին։
- (անգլերեն) A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, Metropolitan Books, մայիսի 16, 2006, ISBN 0-8050-7932-7, հայերեն թարգմանությամբ՝ «Խայտառակ արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքերի պատասխանատվության հարցը», NewMag, 560 էջ, 2021
- (անգլերեն) From Empire to Republic: Turkish Nationalism and the Armenian Genocide, Zed Books, սեպտեմբերի 4, 2004, ISBN 1-84277-527-8
- (անգլերեն) Dialogue across an international divide: Essays towards a Turkish-Armenian dialogue, Zoryan Institute, 2001, ISBN 1-895485-03-7
- (թուրքերեն) İnsan hakları ve Ermeni sorunu: İttihat ve Terakki'den Kurtuluş Savaşı'na, İmge Kitabevi, 1. edition, 1999, ISBN 975-533-246-4
- (անգլերեն) Rethinking Modernity and National Identity in Turkey, Publications on the Near East, University of Washington, Sibel Bozdogan (Editor), University of Washington Press, հուլիս, 1997, ISBN 0-295-97597-0
- (Գերմաներեն) Armenien und der Völkermord: Die Istanbuler Prozesse und die türkische Nationalbewegung, Hamburger Edition, 1. edition, 1996, ISBN 3-930908-26-3
- (թուրքերեն) Siyasi kültürümüzde zulüm ve işkence (Araştırma-inceleme dizisi), İletişim Yayıncılık, 1. edition, 1992, ISBN 975-470-249-7
Հայերեն հրապարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքական ազգային ինքնությունը և Հայկական հարցը։ «Գարուն», 1995, թիվ 1, էջ 51։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.armenianweekly.com/2011/01/19/akcam-to-speak-at-naasr-about-forced-assimilation-and-genocide/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաներ Աքչամ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաներ Աքչամ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Հաննովերի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք պատմագիրներ
- Թուրք գիտնականներ
- Արդահան քաղաքում ծնվածներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք գրողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Սոցիոլոգներ
- Հայագետներ