Թեթֆորդ
Բնակավայր | ||
---|---|---|
Թեթֆորդ | ||
անգլ.՝ Thetford | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Breckland?[1] | |
Մակերես | 29,55 կմ² | |
Բնակչություն | ▼25 257 մարդ (2021)[2] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01842 | |
Պաշտոնական կայք | thetfordtowncouncil.gov.uk | |
| ||
Թեթֆորդ (անգլ.՝ Thetford), շուկայական քաղաք և քաղաքացիական ծխական համայնք Անգլիայի Նորֆոլկ նահանգի Բրեքլենդ թաղամասում։ Վերաբերում է Բրեքլենդի ոչ մետրոպոլիայի տարածքին։ 2016 թվականին քաղաքում բնակվում էր 27027 մարդ։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեթֆորդ անվան ծագումը պարզ չէ։ Տեղանքը եղել է Փոքր Օուզ գետի կարևոր անցումը, ուստի հավանականություններից մեկն այն է, որ բնակավայրն իր անվանումն ստացել է անգլո-սաքսոնական Թեոդֆորդից կամ մարդկանց ճանապարհից։ Անհասկանալի է նաև, թե մոտակայքում գտնվող Թեթ գետն անվանվել է անցման կամ ավելի ուշ բնակավայրի անունով։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեթֆորդը գտնվում է Լիթլ-Ուզի և Թեթի միախառնման մոտ, A11 ճանապարհի վրա, որը գտնվում է Լոնդոնի և Նորիջի միջև։
Քաղաքի շրջակայքում է գտնվում Լեյքենհիթ ավիաբազան, ինչպես նաև Հանթինգթոնի ռազմական ավիաբազան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կելտական Իցենի ցեղը ապրում էր Նորֆոլկում և Քեմբրիջշիրում։ Հնագիտական ապացույցները ցույց են տալիս, որ Թեթֆորդը կարևոր ցեղային կենտրոն էր երկաթի դարի վերջում և հռոմեական նվաճումների սկզբում։ 1979 թվականին հայտնաբերվել է 4-րդ դարի կեսերին թվագրվող մետաղական իրերի հավաքածու (այժմ Բրիտանական թանգարանում)։
Սաքսոնական ժամանակներում Թեթֆորդը Արևելյան Անգլիայի մայրաքաղաքն էր։ Կառուցվել է Թեթֆորդ ամրոցը։ Պեղումները ցույց են տվել, որ այդ օրերին քաղաքում բնակվում էր մոտ 4000 բնակիչ, զարգացած էր արտադրությունը։ Քաղաքը հիմնադրվել է 1573 թվականին[3]։ 12-րդ դարում քաղաքը դարձավ կրոնական կարևոր կենտրոն։ Թեթֆորդում կար 22 եկեղեցի։ Ռոջեր Բիգոտը հիմնել է մի վանք, որը հետագայում անցել է Կլունյակ կարգի վերահսկողության տակ։ 1538 թվականին վանքերի լուծարումից հետո քաղաքը դարձավ թագավորական սեփականություն, ինչը հանգեցրեց կաթոլիկական շինությունների ավերմանը։ Վանքերի քարը օգտագործվել է տներ կառուցելու համար[4][5]։
19-րդ դարում Թեթֆորդում բացվեց շոգեմեքենաների արտադրությունը, որը գրավեց ինժեներներին Լոնդոնից և Յորքշիրից՝ փակվել է 1928 թվականին։ Առանց արտադրության մեծ ծավալի, քաղաքի բնակչությունը գործնականում կայուն էր մինչև 1950-ականները, երբ կառավարությունը սկսեց ներգրավել լոնդոնյան ներդրումներ։ Նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թեթֆորդը ձևավորվեց որպես քաղաք Լոնդոնի ընդլայնման համար, և նրա բնակչությունը զգալիորեն ավելացավ մայրաքաղաքից բնակիչների տեղափոխումից հետո։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է թղթի, պահածոների արտադրության վրա։ Թեթֆորդը տունն էր Tulip International՝ բեկոնի, տավարի և խոզի միս ընկերության, որը բացվել է 1966 թվականին։ Դա Մեծ Բրիտանիայի խոշորագույն բեկոնի գործարաններից մեկն էր։ 2007 թվականին արտադրությունը կրճատվեց, այնուհետև փակվեց[4][5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 27027 մարդ։ Նրանցից 50.3%-ը տղամարդիկ են, 49.7%-ը՝ կանայք։ Տարիքային բաշխվածությունը հետևյալն է՝ 23.5% մինչև 18 տարեկան, 61.2% 18-ից 64 տարեկան, 15.3% 65 տարեկանից բարձր։ Քաղաքի բնակչության 95,0%-ը սպիտակամորթ էր, 1,5%-ը՝ ասիացի, իսկ 0,8%-ը՝ աֆրիկացի։
1831 | 1901 | 1911 | 1921 | 1931 | 1939 | 1951 | 1961 | 2001 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
3462 | 4613 | 4778 | 4706 | 4098 | 4826 | 4447 | 5399 | 22030 | 24833 | 27027 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GSS coding system
- ↑ Parish Profiles // 2021 United Kingdom census — Office for National Statistics.
- ↑ 3,0 3,1 «Thetford». University of Portsmouth. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 «Thetford». Britannica. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 5,0 5,1 «Take a tour of Thetford's history Thetford». BBC. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Population of the East of England». City Population. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթֆորդ» հոդվածին։ |
|
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thomas Martin, Richard Gough The history of the town of Thetford, in the counties of Norfolk and Suffolk, from the earliest accounts to the present time. — J. Nichols, 1779. — 455 с.