Թոդոսակ կամ Թոդոս, 7-րդ դարի հայ ճարտարապետ։ Անունը հիշատակվում է Վրաստանի Գորի քաղաքից 12 կմ հարավ Աթենի գյուղի մոտ գտնվող Սուրբ Սիոն տաճարի հարավային պատի արձանագրության մեջ, որտեղ Թոդոսակը նշվում է որպես կառուցող։
Հայկական վիմագրություններ և կառուցող հայ վարպետների նշաններ առկա են նաև Վրաստանի Մցխեթ քաղաքից հյուսիս կառուցված Ջվարի (Սուրբ Խաչ, 7-րդ դար) հռիփսիմեատիպ տաճարում, որտեղ նույնպես արձանագրված է Աթենիի տաճարի վիմագրության ոճով համանման «Թ» տառ, ինչը ենթադրել է տալիս, որ Ացխեթի Ս. Խաչ տաճարի ճարտարապետությունը նույնպես կարող է Թոդոսակը լինել։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 195)։