Թոնգարիրո ազգային պարկ
Թոնգարիրո ազգային պարկ | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Նոր Զելանդիա |
Վարչատարածք | Manawatū-Whanganui Region? |
Մակերես | 795,96 կմ² |
Ձևավորում | 1887 |
Թոնգարիրո ազգային պարկ (անգլ.՝ Tongariro National Park), Նոր Զելանդիայի ամենահին ազգային պարկը[1]։ Գտնվում է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում։ Աշխարհում ստեղծված ամենահին ազգային պարկերի տասնյակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[1][2]։ Նրա տարածքում են ընկած գործող հրաբուխներ Ռուապեհուն, Նգաուրուհոեն, Թոնգարիրոն[1], որոնց գագաթները երբեմն նույնիսկ ամռանն են պատված մնում ձյունով (այդ եռյակից Ռուապեհուի կատարը միշտ է ծածկված ձյունով ու սառցադաշտերով)[3]։
Տեղաբնիկ մաորի ցեղի պաշտամունքային մի շարք վայրեր ներառված են ազգային պարկի տարածքում[4], ընդ որում՝ լեռնագագաթներից շատերը, ներառյալ Նգաուրուհոեն ու Ռուապեհուն, նրանց համար համարվում են tapu, այսինքն՝ սրբազան[5]։ Ազգային պարկի գոտում են ընկած մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Օհակունե, Ուայոուրու, Հորոպիտո, Փոկակա, Էրուա քաղաքները։ Այստեղ է գտնվում «Թոնգարիրոյի ալպիական անցումը», որն ունի 19,4 կիլոմետր երկարություն և համարվում է մեկօրյա արշավային լավագույն երթուղիներից մեկը աշխարհում[6][7]։ Ազգային այս պարկի հյուսիսային հատվածով է անցնում Tongariro North Loop (Թոնգարիրոյի հյուսիսային օղակ) անվանումը կրող արշավուղին, որը նորզելանդական լավագույն զբոսաշրջային երթուղիներից մեկն է, ունի 43,1 կիլոմետր երկարություն (այն հաղթահարելու համար սովորաբար 3-4 օր է պահանջվում)[8]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոնգարիրո ազգային պարկն զբաղեցնում է 786 կմ2 տարածք։ Ընկած է Հյուսիսային կղզու կենտրոնական հատվածից հարավ[9], Նոր Զելանդիայի ամենամեծ լճից՝ Թաուպոյից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, ամենախոշոր բնակավայրից՝ Օքլենդ միլիոնանոց քաղաքից 330 կմ դեպի հարավ և մայրաքաղաք Վելինգտոնից 320 կմ դեպի հյուսիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոնգարիրո ազգային պարկը հիմնադրվել է 1894 թվականին, սկզբնապես՝ 76,5 հազար հեկտար տարածքի վրա։
1993 թվականին Թոնգարիրոն դարձել է մշակութային լանդշաֆտներից առաջինը, որ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության՝ նոր չափորոշիչների համաձայն կազմված ցանկում։ Ընդ որում՝ հաշվի է առնվել նրա արժեքը թե՛ որպես բնության հւշարձանի և թե՛ որպես մաորիների մշակութային ժառանգության մի կարևոր հատվածի։
Պարկին բնորոշ է բնապահպանական համակարգերի լայն դիապազոնը[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նգաուրուհոե լեռը
-
Զմրուխտ լիճը
-
Թոնգարիրո լեռը
-
Կարմիր խառնարանը
-
Ռուապեհու լեռը
-
Թաուհայ ջրվեժը
-
Dacrycarpus dacrydioides
-
Libocedrus bidwillii
-
Nothofagus menziesii ծառեր
-
Weinmannia racemosa
-
Anthornis melanura
-
Charadrius bicinctus
-
Նորզելանդական բազե
-
Prosthemadera novaeseelandiae
-
Արծաթաչիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Department of Conservation: "Tongariro National Park: Features" Արխիվացված 22 Փետրվար 2015 Wayback Machine, retrieved 21 April 2013
- ↑ Hardy, Uniqua. «The 10 Oldest National Parks In The World». Culture Trip. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Tongariro Weather». Department of Conservation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Beetham, George (1926). «Introduction by T. E. Donne». The First Ascent of Mount Ruapehu.
- ↑ Cowan, James (1927). «Chapter II: The Mountains of the Gods». The Tongariro National Park, New Zealand - Its topography, geology, alpine and volcanic features, history and Maori folk-lore. էջեր 29–33.
- ↑ «Tongariro Alpine Crossing». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Tongariro Alpine Crossing, Tongariro National Park, Dual World Heritage Area, New Zealand» (անգլերեն). Tongariro Alpine Crossing. Վերցված է 12 stycznia 2014-ին.
- ↑ «Tongariro Northern Circuit» (անգլերեն). Departament of Conservation. Վերցված է 12 stycznia 2014-ին.
- ↑ «Data Table - Protected Areas - LINZ Data Service». Land Information New Zealand. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Сайт Всемирного Наследия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Թոնգարիրո ազգային պարկին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Tongariro National Park at the Department of Conservation
- Datasheet - UNEP-WCMC World Heritage Site
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնգարիրո ազգային պարկ» հոդվածին։ |
|