Թուղթ առ Գաղատացիս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նամակ Գաղատացիներին, Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գիրք, Պողոս առաքյալի նամակը Փոքր Ասիայի հռոմեական Գաղաթիա նահանգի նորադարձ քրիստոնյաներին։ Ըստ ուսումնասիրողների գրության ժամանակն է մ.թ. 50-60–ական թվականները։ Ուսումնասիրողների ճնշող մեծամասնության կողմից նամակի նկատմամբ Պողոսի հեղինակ լինելը չի վիճարկվում։ Նամակում Պողոսն անդրադառնում է Մովսիսական օրենքի նշանակությանը քրիստոնյաների կյանքում։
Նամակը գրելու պատճառ է հանդիսացել Գաղաթիայում նոր քարոզիչների հայտնվելը, որոնք փորձում էին համոզել նորադարձ քրիստոնյաներին թլպատվել և պահել հրեական կրոնական կանոնները։ Պողոսը խիստ դեմ է արտահայտվում այդ գաղափարին՝ պնդելով, որ Հիսուս Քրիստոսի խաչվելուց հետո քրիստոնյաները արդարանում են ի Հիսուս Քրիստոս հավատով, այլ ոչ թե հրեական «օրենքի գործերով»։
Նամակի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ողջույն (1։1–5)
- Ոչ մի այլ Ավետարան (1։6–10)
- Պողոսի դարձը քրիստոնեությանը (1։11–24)
- Հանդիպում այլ առաքյալների հետ Երուսաղեմում (Երուսաղեմի ժողովը՞) (2։1–10)
- Միջադեպ Անտիոքում (2։11–14)
- Հրեաներն, ինչպես և հեթանոսները փրկվում են հավատով (2։15–21)
- Օրենք, թե Հավատ (3։1–14)
- Օրենք և Խոստում (3։15–20)
- Ստրուկներ և Որդիներ (3։21–4։7)
- Աստծո որդիներ (3։26)
- Մտահոգություն Գաղատացիների նկատմամբ (4։8–20)
- Հագարի և Սառայի հինկտակարանյան պատմության մեկնությունը (4։21–5։1)
- Քրիստոնեական ազատություն (5։1–15)
- Մեծ պատվիրանը («Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ») (5։14)
- Հոգու պտուղները (5։16–26)
- Քրիստոսի օրենքը (6։1–10)
- Եզրափակիչ նախազգուշացում և օրհնություն (6։11–18)