Թուրքմենչայի պայմանագիր
Արտաքին տեսք
Թուրքմենչայի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Պատրաստվել է | 1828 թ. փետրվարի 10 (21) |
Ստորագրել են | Ի. Պասկևիչ (Ռուսաստան) և Աբբաս-Միրզա (Պարսկաստան) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Լեզուներ | ռուսերեն, պարսկերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Туркманчайский мирный договор |
Թուրքմենչայի պայմանագիր 1828 (ռուսերեն՝ Туркманчайский договор. պարսկերեն՝ عهدنامه ترکمنچای), ստորագրվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայ գյուղում` վերջ դնելով 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմին։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը[1]։
Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։
- Պայմանագրով հաստատվում էին Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները։ Բացի դրանից Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը։
- Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
- Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
- Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
- Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
- Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
- Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
- Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
- Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհ Ալի շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանում բացվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես». Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքմենչայի պայմանագիրը՝ օրիգինալ տեքստ Արխիվացված 2020-10-30 Wayback Machine
- Թուրքմենչայի պայմանագրի տեքստը (ռուսերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 269)։ |