Ժանր
Ժանր (ֆր.՝ genre -տեսակ, սեռ), գեղարվեստական ստեղծագործության որոշակի տեսակ։
Ժանրերը արվեստի տարբեր ձևերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստում արտացոլվող կենսական երևույթների, ինչպես նաև հեղինակային մոտեցման բազմազանության շնորհիվ, պատմական զարգացման ընթացքում ամեն մի արվեստի ներսում գոյացել են ստեղծագործության տարբեր տիպեր՝ ժանրեր[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էպիկական սեռի ժանրեր - վեպ, վիպակ, պատմվածք, նովել
- Քնարական սեռի ժանրեր - ներբող, եղերերգություն, էպիգրամ, բանաստեղծություն, էլեգիա, սոնետ, գազել
- Դրամատիկական սեռի ժանրեր - ողբերգություն, կատակերգություն, վոդևիլ, դրամա, ֆարս
- Քնարաէպիկական սեռի ժանրեր - պոեմ, բալլադ, առակ։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական ժանրը բազմիմաստ հասկացություն է, որը բնութագրում է երաժշտական ստեղծագործության տարբեր ոճերն ու տեսակները, կապված իրենց ծագման, ինչպես նաև սահմանված կարգով իրենց կատարումն ու ընկալումը։ Երաժշտական ժանրի հայեցակարգը ցուցադրում երաժշտագիտության և երաժշտական էսթետիկայի հիմնական խնդիրը, և իրենից ներկայացնում է գեղարվեստական նույնականացման կարևորագույն միջոցներից մեկը։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանրերի փոփոխումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն մի ժանր ունի իր համեմատաբար կայուն, հաճախ դարերով պահպանվող թեմատիկ, կառուցվածքային հատկանիշները։ Սակայն ժանրերը զարգանում և փոփոխվում են։ Առկա գեղարվեստական ձևերի զուգորդումից կարող են առաջանալ նոր ժանրեր։ Վերածննդի դարաշրջանում առաջացան վեպն ու նովելը, 18-րդ դարում դրաման, 19-րդ դարում ակնարկը, ժանրային նկարչությունը և օպերան։ Որոշ ժանրեր, օրինակ՝ անտիկ գրականության դյուցազներգությունը և կլասիցիզմի հովվերգությունը դադարեցին գոյություն ունենալուց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Է. Ջրբաշյան, Գրական ժանրեր, պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը, Երևան, 1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 281)։ |