Jump to content

Ժան Բատիստ Ռենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բատիստ Ռենո
ֆր.՝ Jean-Baptiste Regnault
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1754(1754-10-09)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Մահացել էնոյեմբերի 12, 1829(1829-11-12)[3][4][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of Regnault
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԵրկերThe Origin of Sculpture?, The Origin of Painting?, Death of Cleopatra? և The Genius of France between Freedom and Death?
Մասնագիտություննկարիչ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԱմուսինSophie Regnault?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներAntoine-Louis Regnault?
 Jean-Baptiste Regnault Վիքիպահեստում

Ժան Բատիստ Ռենո (ֆր.՝ Jean-Baptiste Regnault, հոկտեմբերի 9, 1754(1754-10-09)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] - նոյեմբերի 12, 1829(1829-11-12)[3][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, նեոդասականության ներկայացուցիչ։

Ժան Բատիստ Ռենոն տասը տարեկան հասակում հոր հետ մեկնել է Ամերիկա, որտեղ չորս տարի որպես յունգա ծառայել է առևտրական նավի վրա, ինչը նրան հնարավորություն է ընձեռել լինել ամերիկյան և աֆրիկյան տարբեր բնակավայրերում։ Հոր մահից հետո վերադարձել է Փարիզ, դարձել է Ժան Բարդենի աշակերտը, ուղեկցել է նրան իտալական ուղևորության ժամանակ։ 1775 թվականին «Եսթերը դիմակազերծում է Ամանին Արտաքսերքսեսի առաջ» նկարի համար Ռենոն ստացել է հռոմեական երկրորդ կարգի մրցանակ, իսկ հաջորդ տարի արժանացել է Հռոմեական մրցանակի «Ալեքսանդր և Դիոգենես» նկարի համար («Ալեքսանդր Մակեդոնացու այցը Դիոգենեսին»)։ Այնուհետև եղել է Հռոմում, որտեղ վրձնել է համընդհանուր ուշադրության արժանացած «Տիրոջ մկրտությունը» նկարը։ Փարիզ վերադառնալուց հետո 1782 թվականին «Պարսևսն ազատում է Անդրոմեդային» նկարի ցուցադրությունից հետո ճանաչվում է ակադեմիայի անդամ, իսկ 1783 թվականին «Աքիլլեսի դաստիարակությունը» (Լուվր[6]) նկարի ցուցադրությունից հետո արժանացել է ակեդիմիկոսի կոչման։ 1790-ական թվականներին ակտիվ աջակցություն է ցուցաբերել հեղափոխական շարժմանը, ստեղծել է «Մահ կամ ազատություն» կտավը, որն այլաբանորեն ներկայացնում է Հանրապետության օգտին ընտրություն կատարելու անհրաժեշտությունը։ Հեղինակել է պատմական և անտիկ շրջանին վերաբերող թեմաներով բազմաթիվ կտավներ։

1795 թվականին դարձել է ֆրանսիական ինստիտուտի անդամ, Նապոլեոն I-ի օրոք ստացել է բարոնի տիտղոս և մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է թագավորական քանդակագործության և գեղարվեստի ուսումնարանները։

Ռենոն եղել է ճանաչված գեղարվեստական մանկավարժ, առաջնորդել է երիտասարդ գեղանկարիչներին, ովքեր մրցակցում էին Դավիդի դպրոցի հետ։ Ռենոյի աշակերտներից են Դանիել Օպենհեյմը, Ժան Ռոենը, Լուի Ֆիլիպ Կրեպենը, Պիեռ Նարսիս Գերենը, Ժան Պիեռ Գրանժերը, Լուի Լաֆիտը, Մերի Ժոզեֆ Բլոնդելը և այլոք։

Նկարիչը առաջին անգամ ամուսնացել է Սոֆի Մեյերի հետ, երկրորդ անգամ՝ Սոֆի Բոկուրի հետ, ունեցել է երեք որդի։

Նկարիչ Ռենոյի անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արվեստագետի սստեղծագործությունները, որոնց սյուժեները հիմնականում դիցաբանական են, տարբերվում են կերպարների առանձնահատուկ ներկայացմամբ։ Նա ստեղծել է նաև ժամանակակիցնրի դիմանկարներ, ստեղծագործել արդիական թեմաներով, ինչպիսիք են «Գեներալ Դեզեի մահը» և «Ֆրանսիայի սենատն ընդունում է ավստրիական արշավի ժամանակ բռնագրավված շքանշանները» (տես պատկերասրահը)[7]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сомов А. И. (1890–1907). «Реньо, Жан-Батист». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]